16 մայիսի 2022

Մայիսի 12-13-ին «Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ և «Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրերի շրջանակում կայացավ «Կլիմայի փոփոխության թափանցիկության շրջանակը» աշխատաժողովը:

Երկօրյա աշխատաժողովի նախատեսված էր «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդի և աշխատանքային խմբի անդամների և նպատակ ուներ մասնակիցներին ծանոթացնել կլիմայի փոփոխության մարտահրավերներին, իրազեկել կլիմայի փոփոխությանն ուղղված միջազգային և տեղական միջոցառումների վերաբերյալ, ինչպես նաև ներկայացնել Փարիզի համաձայնագրի 13-րդ հոդվածով սահմանված՝ ՝ արտանետումների, մեղմման և հարմարվողականության գործողությունների, ինչպես նաև կլիմայի ֆինանսավորման ուղղությամբ երկրի կողմից ստացվող աջակցության մասով թափանցիկության պահանջների ապահովման համար անհրաժեշտ չափումների և ներկայացման գործիքները:

Ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, ՀՀ շրջակա միջավայրի փոխնախարար Գայանե Գաբրիելյանը՝ կարևորեց «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի և Փարիզյան համաձայնագրի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհուրդի և աշխատանքային խմբի անդամների ակտիվ մասնակցությունը որոշումների կայացմանը՝ միջոլորտային հարցերի շուրջ հավասարակշռված և փոխհամաձայնեցված մոտեցումներ և լուծումներ գտնելու համար՝ տնտեսության բոլոր ճյուղերում կանաչ վերականգնումը խթանելու և COVID-19-ի հետևանքները վերացնելու համար: Փոխնախարարը ընդգծեց նաև կլիմայի փոփոխության հետևանքով ահագնացող մարտահրավերներին դիմակայելու համար հարմարվողականության միջոցառումների մշակման, ինչպես նաև համապատասխան  օրենսդրական և կարգավորող  շարունակական բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը։  

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանն իր ողջույնի խոսքում կարևորեց Փարիզի համաձայնագրի ներքո երկրի ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացման համար նախարարությունների սերտ համագործակցությունը և Կլիմայի փոփոխության միջգերատեսչական խորհուրդի ու դրա աշխատանքային խմբերի անդամների ակտիվ մասնակցությունն աշխատաժողովին՝ հատկապես հետագայում իրենց գործառույթներում ձեռք բերված գիտելիքների կիրառման համատեքստում: Տիկին Հարությունյանն ընդգծեց նաև կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության միջոցառումների իրականացման մոնիթորինգի և արդյունքների գնահատման, ձեռքբերումների, ինչպես նաև բացերի մասին տեղեկատվության հավաքագրման և ներկայացման հստակ ու թափանցիկ գործընթացների հաստատման կենսական նշանակությունը՝ մի կողմից երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների պատշաճ կատարման, մյուս կողմից՝ հարմարվողականության ազգային պլանավորման գործընթացի արդյունավետությունն ու կայունությունն ապահովելու առումով:

Երկու օրվա ընթացքում աշխատաժողովի մասնակիցները հնարավորություն ստացան ձեռք բերել կիրառական գիտելիքներ կլիմայի փոփոխության և Ազգային մակարդակով սահմանված գործողությունների, ինչպես նաև Փարիզի համաձայնագրի դրույթների կատարումն ապահովելու համար անհրաժեշտ գործիքների, պահանջների վերաբերյալ և քննարկել դրանց կիրառման առանձնահատկություններն ու հնարավորությունները, ծանոթացան Հայաստանում հարմարվողականության ազգային պլանավորման գործընթացին, հարմարվողականության և մեղմման գործողությունների չափումների, հաշվետվայնության և հավաստագրման համակարգերի պահանջներին, այդ թվում գենդերային նկատառումներին և այլն։ Նյութերը ներկայացրեցին GlobalFields բրիտանական ընկերության և ՄԱԶԾ փորձագետները:

Աշխատաժողովին ներկա գտնվեց և առցանց մասնակցեց Շրջակա միջավայրի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Արտակարգ իրավիճակների, Ֆինանսների, Արտաքին գործերի, Արդարադատության, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Աշխատանքի և սոցիալական հարցերի,  Առողջապահության նախարարությունների, Վիճակագրության, Կադաստրի, Քաղաքաշինության կոմիտեների և այլ պետական մարմինների, Կենտրոնական բանկի, Երևանի քաղաքապետարանի, GlobalFields ընկերության և ՄԱԶԾ ավելի քան 70 ներկայացուցիչ:

 

 

Միջոցառման օրակարգը

Միջոցառման ընթացքում ներկայացված նյուրթերը

«Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցում» ՄԱԶԾ-ԳԷՀ ծրագրի մասին

«Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրի մասին

 

Հունիս 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կազմակերպվել է «Հարմարվողականության ազգային ծրագրի հաղորդակցման ռազմավարություն» դասընթաց-աշխատաժողովը Կարդալ ավելին
Հունիս 2022 Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա առթիվ ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում կազմակերպվել է տոնական միջոցառում դպրոցականների համար Կարդալ ավելին
Մայիս 2022 ՄԱԶԾ-ԿԿՀ ՀԱԾ ծրագրի շրջանակում ներկայացվել և քննարկվել են կլիմայի փոփոխության ազդեցության սոցիալ-տնտեսական գնահատման մոտեցումներն ու մեթոդները Կարդալ ավելին
Մայիս 2022 Գիտելիքի և փորձի փոխանակումը կխթանի «ԵՄ-ն կլիմայի համար» ծրագրի շրջանակներում Հայաստանի Չափումների, հաշվետվայնության և հավաստագրման (ՉՀՀ) համակարգի մշակման հաջորդ փուլը Կարդալ ավելին
Մայիս 2022 «Կլիմայի փոփոխության թափանցիկության շրջանակը.ներածական դասընթաց». երկօրյա աշխատաժողով Կլիմայի փոփոխության միջգերատեսչական խորհուրդի և դրա աշխատանքային խմբերի անդամների մասնակցությամբ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (24)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (27)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (39)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (46)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում (61)
ԵՄ-ն կլիմայի համար (35)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիմա-խելացի լուծումներ համայնքների համար (1)
ՄԱԿ ԿՓՇԿ ներքո Հայաստանի երկամյա առաջընթացի երրորդ զեկույց (2)
Վերականգնվող և մաքուր էներգիայի 7-րդ միջազգային համաժողով (0)
Փարիզի համաձայնագրի ներքո Հայաստանի թափանցիկության ազգային շրջանակի կառուցումը (4)