26 սեպտեմբերի 2019

ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագիրը 2019թ սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի կոնֆերանսների դահլիճում հյուրընկալեց Հայաստանի ավելի քան 20 համայնքապետարանների աշխատակիցների «Համայնքային զարգացման ծրագրեր. կլիմայի փոփոխություն, էներգետիկա և գենդերային հիմնախնդիրներ» աշխատաժողովի շրջանակներում:

Աշխատաժողովի նպատակն էր ներկայացնել համայնքների զարգացման ծրագրերում կլիմայի փոփոխության և էներգետիկ միջոցառումներում կանանց ներգրավման կարևորությունը, համայնքապետարանների համապատասխան աշխատակիցների հետ քննարկել համայնքային զարգացման ծրագրերում կլիմայի փոփոխությանը և էներգետիկային առնչվող ոլորտներում կանանց և տղամարդկանց ներառման խնդիրները և հրատապությունը:

Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկավ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը, իսկ զեկույցներով հանդես եկան ՄԱԶԾ մի շարք գործընկեր կազմակերպությունների աշխատակիցներ, այդ թվում՝ «Քաղաքապետների դաշնագիրը Հայաստանում», «Էներգախնայողության աջակցման հիմնադրամ», «Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա», «ԵՄ-ն Երևանի համար․ Արևային համայնք», ինչպես նաև ՄԱԶԾ ազգային և միջազգային փորձագետներ:

Հատկանշական է, որ միջոցառման արդյունքում տեղի ունեցավ համայնքապետարանների աշխատակիցների՝ կլիմայի փոփոխության, էներգետիկայի և գենդերային խնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացում, ինչպես նաև կարողությունների զարգացում:

 

Հոկտեմբեր 2019 Միավորելով տարածաշրջանային ջանքերը հավակնոտ ու երկարաժամկետ պլանավորմամբ պայքարելու կլիմայի փոփոխության դեմ Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2019 Ռուսաստանյան էներգետիկական շաբաթ 2019 Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2019 Հայաստանում շարունակվում է Հարմարվողականության ազգային ծրագրի մշակման գործընթացը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2019 «Համայնքային զարգացման ծրագրեր. կլիմայի փոփոխություն, էներգետիկա և գենդերային հիմնախնդիրներ» աշխատաժողով Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2019 Ամբիցիա, Արագացում, Մոբիլիզացում. Կլիմայի գործողությունների գագաթնաժողով Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (19)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (24)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (28)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (112)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (3)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (45)
Երկամյա առաջընթացի զեկույց (11)
Երրորդ ազգային հաղորդագրություն (52)
Ազգային հարմարվողականության ծրագիր (4)
ԵՄ կլիմայի համար (2)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)
Կլիլմա-խելացի լուծումներ համայնքների համար (0)