29 հոկտեմբերի 2018

Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ»-ի  նախաձեռնությամբ  կայացել է կլիմայական խնդիրների լուծմանն ուղղված «Կլիմաթոն Երևան» հաքաթոնը: Երկրորդ տարին անընդմեջ անցկացվող ծրագրի նպատակն է մշակել նորարար և հնարավորին ճիշտ լուծումներ՝ բարելավելու քաղաքի բնապահպանական և էներգետիկ կառավարումը:

Կլիմայական մարտահրավերների մասին գլոբալ հաքաթոնը միաժամանակ անցկացվել է աշխարհի 45 երկրի 104 քաղաքում: Յուրաքանչյուր քաղաք հաստատռլ է իր կլիմայական մարտահրավերը, այնուհետև 24 ժամվա ընթացքում մասնակիցները լուծումներ են մշակում այդ մարտահրավերի համար: Այս տարի «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոնին մասնակցել են շուրջ 40 ծրագրավորման և տվյալների վերլուծության հմուտ երիտասարդներ ու պատանիներ, ինժեներներ, երիտասարդ գիտնականներ և նորարարներ, բիզնես մտածողություն ունեցող մարդիկ:

Հրավիրված փորձագետները հաքաթոնի ընթացքում ներկայացրել են քաղաքի էներգետիկ կառավարման, բնապահպանական և կլիմայական մարտահրավերներն ու դրանց լուծումների հիմնական ուղղությունները: Այնուհետև մասնակիցները բաժանվել են թիմերի և լուծումներ մշակել:

Մասնագիտական ժյուրիի անդամները, ծանոթանալով բոլոր առաջարկներին, «Կլիմաթոն Երևան» բնապահպանական խնդիրների լուծմանն ուղղված հաքաթոնի առաջին տեղի մրցանակը շնորհել են «Future in our hands» թիմին: Պատանիները հաքաթոնի շրջանակում ստեղծել են աղբի վերամշակման խնդիրը լուծող բջջային հավելված՝ բաղկացած 5 բաժնից: Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Արևոտ ապագա» թիմը՝ արևային շերտավարագույրների գաղափարով, որոնք նախատեսված են ոչ միայն արևից պաշտպանվելու համար, այլև հնարավորություն են տալու արևային էներգիա ստանալու: Հաքաթոնի երրորդ պատվավոր մրցանակը տրվել է «SKVINST» թիմին՝ օդի աղտոտվածության աստիճանը յուրաքանչյուրին հասանելի դարձնող ծրագրով:

ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը միջոցառմանը հանդես է եկել զեկուցմամբ:

Նոյեմբեր 2018 Ազգային մակարդակով սահմանված ներդրումների գործընկերության (NDC Partnership) նախնական գնահատման առաքելության այցը Հայաստան Կարդալ ավելին
Նոյեմբեր 2018 Հայաստանի և Ղրղըզստանի պատվիրակությունները Ղազախստանում մասնակցեցին «Էներգախնայողության առաջին միջազգային համաժողովին» Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2018 «Կլիմաթոն Երևան» երկրորդ հաքաթոն Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2018 Համակարգիչներ՝ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության համար Կարդալ ավելին
Հոկտեմբեր 2018 Մասնակցություն Ռուսաստանյան էներգետիկ Շաբաթի 2018 աշխատանքներին Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2011 ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20 12 2011) Կարդալ ավելին
Մայիս 2016 Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ներկայացվել է ՄԱԿ ԿՓՇԿ քարտուղարությանը Կարդալ ավելին
Սեպտեմբեր 2016 Ներդրումների ռիսկերի նվազեցում և մասշտաբավորում. շենքերի ԷԱ արդիականացում Կարդալ ավելին
Փետրվար 2016 «Էներգախնայող լուսավորությունը տանը և դպրոցում» դասախոսություն և մրցույթ Կարդալ ավելին
Դեկտեմբեր 2015 Ընդունվել է Փարիզի համաձայնագիրը Կարդալ ավելին
Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում (17)
ԵԱՏՄ երկրներում ԷԱ խթանման կարգավորման դաշտը (8)
Կլիմայի փոփոխության ռիսկերի մեղմում (6)
Չորրորդ ազգային հաղորդագրություն և Երկրորդ երկամյա զեկույց (18)
Շենքերի էներգետիկ արդյունավետության բարձրացում (111)
Անտառների Հարմարվողականություն (59)
Տեխնոլոգիական կարիքների գնահատում (1)
Մեղմման քաղաքականության աջակցություն (2)
Քաղաքային ջեռուցման էներգաարդյունավետություն (55)
Պասիվ արևային ջերմատուն (2)
Քաղաքային ‘կանաչ’ լուսավորություն (45)
Երկամյա առաջընթացի զեկույց (12)
Երրորդ ազգային հաղորդագրություն (51)
Մինչեւ 2012 թ. ավարտված ծրագրեր (0)