Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Ալբանիայի և Մոլդովայի խումբ (ԿԱԿԱՄ)
Շրջակա միջավայրի պահպանության խնդիրների ներառման խումբ
Եվրամիություն (ԵՄ)
G-77-ի խումբը և Չինաստանը
Բանակցային խմբեր
ՕՊԵԿ-ի երկրներ
Հովանոցի խումբ
Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Ալբանիայի և Մոլդովայի խումբ (ԿԱԿԱՄ)
Ասիայի և Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ, որոնք չեն ընդգրկված Հավելված I մեջ, միավորվել են որպես Կենտրոնական Ասիայի, Կովկասի, Ալբանիայի և Մոլդովայի խումբ (ԿԱԿԱՄ).
Չնայած այս երկրները չեն ընդգրկված Հավելված I մեջ , սակայն նրանք իրենց չեն համարում զարգացող երկրներ և G-77-ի խմբի անդամներ չեն: Նրանք դիմել են Կողմերի կոնֆերանսին հստակեցնելու իրենց կարգավիճակը: Դժբախտաբար Կողմերի կոնֆերանսը դեռևս այս մասին որոշում չի ընդունել և պետք է քննարկի այդ հարցը ապագա նստաշրջաններում:
Շրջակա միջավայրի պահպանության խնդիրների ներառման խումբ
Ընդգրկում է Մեքսիկան, Կորեայի Հանրապետությունը և Շվեյցարիան, ձևավորվել է Օժանդակ մարմինների 13-րդ նստաշրջանի ընթացքում 2000թ. սեպտեմբերին, Լիոնում:
Նրա նպատակն է հասնել շրջակա միջավայրի պահպանության խնդիրների ներառմանը: Սա միակ խումբն է, որտեղ միասին հանդես են գալիս Հավելված I մեջ չընդգրկված երկրները (Մեքսիկան և Կորեայի Հանրապետությունը) և Հավելված I Կողմ երկիրը (Շվեյցարիան):
Մինչև 2004թ. մայիսի 1-ը Եվրամիությունն ընդգրկում էր 15 անդամ երկրներ` Ավստրիան, Բելգիան, Գերմանիան, Դանիան, Իռլանդիան, Իսպանիան, Իտալիան, Լյուքսեմբուրգը, Հունաստանը, Միացյալ Թագավորությունը, Նիդերլանդները, Շվեդիան, Պորտուգալիան, Ֆինլանդիան և Ֆրանսիան:
2004թ. մայիսի 1-ին նրան անդամագրվեց ևս 10 երկիր` Բուլղարիան, Էստոնիան, Լատվիան, Լեհաստանը, Լիտվան, Կիպրոսը, Հունգարիան, Չեխիայի Հանրապետությունը, Ռումինիան, Սլովակիան:
Որպես տնտեսական համագործակցության ռեգիոնալ կազմակերպություն Եվրամիությունը կարող է լինել և հանդիսանում է Կոնվենցիայի Կողմ, սակայն իր անդամերկրներից անկախ նա առանձին ձայն չունի:
Եվրամիությունը կարող է լինել նաև Արձանագրության Կողմ: Քանի որ Կոնվենցիան ստորագրելու ժամանակ նա կոչվում էր "Եվրոպական տնտեսական համագործակցություն", այս անվանումը պահպանվում է Կոնվենցիայի հետ առընչվող բոլոր պաշտոնական փաստաթղթերում:
Եվրամիության անդամները հանդիպում են առանձին բանակցություններում իրենց ընդհանուր դիրքերի որոշման համար: Այն երկիրը, որը նախագահում է Եվրամիությունում, ելույթ է ունենում ամբողջ Միության անունից: Այդ պաշտոնը փոխվում է 6 ամիսը մեկ:
Ներկայացնում է զարգացող երկրների ընդհանուր բանակցային դիրքերը: Խումբը ստեղծվել է 1964թ. ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման կոնֆերանսի (UNCTAD) ենթատեքստում և ներկայումս գործում է ՄԱԿ-ի համակարգում, ընդգրկելով 132 զարգացող երկիր: Այն միավորում է Փոքր կղզային պետությունների դաշնությունը (ալյանսը), նավթ արտահանող երկրները, Նվազագույն չափով զարգացած երկրները, արդյունաբերական տեսակետից զարգացող երկրները, միջին եկամուտներով երկրները:
Այն երկիրը, որը Նյու Յորքում ներկայացնում է G-77 խմբի նախագահին (որն ամեն տարի փոխվում է), սովորաբար ներկայանում է միաժամանակ խմբի և Չինաստանի անունից: Սակայն նա խմբի անունից կարող է ներկայանալ միայն այն դեպքում, եթե առկա է նախնական համաձայնություն: Համաձայնության բացակայության դեպքում յուրաքանչյուր երկիր կամ երկրների խումբ ազատ է ընդունելու այլ դիրքորոշում: Սակայն քանի որ G-77ի խումբը և Չինաստանը կլիմայի փոփոխության հարցերում միավորում են տարբեր հետաքրքրություններով երկրներ, ապա վեճերին մասնակցում են նաև առանձին զարգացող երկրներ, օրինակ Աֆրիկայի խումբը, Փոքր կղզային պետությունների ալյանսը և Նվազագուն չափով զարգացած երկրների խումբը:
Աֆրիկայի խումբը տարածաշրջանային խումբ է, որն ակտիվորեն մասնակցում է բանակցային գործընթացին: Այն բաղկացած է 53 անդամներից: Նրանց միավորում է ընդհանուր տարբեր հետաքրքրություններ: Այս խումբը սովորաբար ներկայացնում է ընդհանուր ելույթ տարբեր հարցերով, օրինակ, հզորությունների ամրապնդման կամ տեխնոլոգիաների փոխանցման վերաբերյալ:
Փոքր կղզային պետությունների ալյանսը բաղկացած է 43 ցածրադիր և կղզիների վրա գտնվող երկրներից, որոնց միավորում է զարգացման և բնապահպանության ոլորտում ընդհանուր հետաքրքրություններ, որոնք վերաբերում են ռեսուրսների սակավությանը և արտակարգ եղանակային պայմաններից խոցելիությանը: Դրանք են. Ամերիկյան Սամոա, ԱՄՆ-ի Վիրգինյան կղզիներ, Անտիգուան և Բարբուդա, Բահամներ, Բարբադոս, Բելիզ, Գայանա, Գվինեա-Բիսաու, Գրենադա, Գուամ, Դոմինիկա, Կապե Վերդե, Կիպրոս, Կիրիբատի, Կոմորոս, Կուբա, Կուկի կղզիներ, Մալդիվներ, Մալթա, Մարշալյան կղզիներ, Մավրիտանիա, Միկրոնեզիայի ֆեդերատիվ նահանգներ, Յամայկա, Նաուրու, Նիդերլանդական Անթիլներ, Նիու, Պալլաու, Պապուա Նոր Գվինեա, Սամոա, Սաո Տոմ և Պրինցիպ, Սեյշելյան կղզիներ, Սեն-Կիտս և Նեվիս, Սեն-Լուիս, ՍենՎինսենթ և Գրենադինես, Սինգապուր, Սողոմոնյան կղզիներ, Սուրինամ, Տոնգա, Տրինիդադ և Տոբագո, Տուվալու, Վանուատու և Ֆիջի:
Նրանք խոցելի են, հատկապես, ծովի մակարդակի բարձրացման նկատմամբ: Այս երկրները միավորվել են այն վտանգի համար, որը կլիմայի փոփոխությունը պատճառում է իրենց գոյատևմանը և հաճախ բանակցությունների ժամանակ գրավում են ընդհանուր դիրքեր: Նրանք առաջինն էին, որ Կիոտոյի արձանագրության բանակցությունների ժամանակ առաջարկեցին նախագծի տեքստի մեջ մտցնել 2005թ. 1990թ. մակարդակի համեմատությամբ ածխածնի երկօքսիդի արտանետումները 20%-ով կրճատելու գաղափարը: Փոքր կղզային պետությունների ալյանսի երկրների մեծ մասը պատկանում է Փոքր կղզային զարգացած երկրների թվին:
Նվազագույն չափով զարգացած երկրները ՄԱԿ-ի թվով 49 երկրներ են, որոնք կանոնավոր աշխատում են ՄԱԿ-ի ավելի լայն համակարգում: Սոմալիից բացի մյուսները Կոնվենցիայի Կողմեր են: Նրանց կազմում են Աֆրիկայի խմբի, Փոքր կղզային պետությունների ալյանսի երկրներից: Նրանք ներկայումս ակտիվ են նաև կլիմայի փոփոխության գործընթացում: Կլիմայի փոփոխության խոցելիության և հարմարվողականության բնագավառում իրենց հետաքրքրությունները ներկայացնելու համար հաճախ աշխատում են միասին:
Նվազագույն չափով զարգացած երկրներն առանձնապես խոցելի են կլիմայի փոփոխությունից: Այդ հանգամանքը հաշվի առնելով Կոնվենցիայի 4.9 հոդվածը նշում է, որ "մասնակից երկրները լրիվ հաշվի կառնեն նվազագույն չափով զարգացած երկրների առանձնահատուկ պահանջները և դիրքը, նախատեսելով ֆինանսավորում և տեխնոլոգիաների փոխանցում":
Նվազագույն չափով զարգացած երկրներին օժանդակելու նպատակով Կողմերի 7-րդ կոնֆերանսը 2001թ. ընդունեց ընդարձակ աշխատանքային ծրագիր և սահմանեց "Հարմարվողականության գործողությունների ազգային ծրագրերի" գործընթաց:
Աշխատանքային ծրագիրը Նվազագույն չափով զարգացած երկրների համար անդրադառնում է և այլ գերակայությունների` կլիմայի փոփոխության ազգային քարտուղարությունների և լիազորված մարմինների ամրապնդում, բանակցությունների վարման ուսուցման դասընթացներ, օդերևութաբանական և հիդրոլոգիական ծառայությունների ուժեղացում, հասարակայնության իրազեկում, տեխնոլոգիաների մշակում և փոխանցում:
Կոնվենցիայի Կողմերի մեծ մասը միավորվում է քաղաքական բանակցող փոքրաքանակ խմբերում, որոնք ձևավորվում են ընդհանուր հետաքրքրությունների հիման վրա:
Այս խմբերի ստեղծման համար չկա որևէ պաշտոնական գործընթաց:
Կողմերը որոշում են ձևավորել խումբը և այդ մասին տեղեկացնում են Կողմերի կոֆերանսի կամ Օժանդակ մարմինների բյուրոյին կամ Քարտուղարությանը:
Նրանց նպատակն է փոխանակել տեղեկատվություն ընդհանուր հարցերի վերաբերյալ և որոշ ատյաններում զարգացնել և համաձայնեցնել ընդհանուր դիրքորոշում:
ՕՊԵԿ-ի երկրներ (Նավթ արտահանող երկրների կազմակերպություն)
Այն միավորում է նավթ արտահանող երկրները` Ալժիրը, Ինդոնեզիան, Լիբիան, Նիգերիան, Կատարը, Սաուդյան Արաբիան, Միացյալ Արաբական Էմիրատները, Վենեսուելան:
Խումբը հանդիպում է նստաշրջանների ժամանակ իրենց դիրքորոշումը համակարգելու համար: Բոլոր Կողմերը, որոնք ՕՊԵԿ-ի անդամներ են, համարվում են նաև G-77 խմբի անդամ:
Եվրամիության մեջ չմտնող զարգացած երկրների ազատ միություն է, որը կազմավորվել է Կողմերի 3-րդ կոնֆերանսի ժամանակ 1997թ. Կիոտոյի արձանագրության ընդունումից հետո: Չնայած չկա որևէ պաշտոնական ցուցակ, խմբի մեջ սովորաբար մտնում են Ավստրալիան, Կանադան, Իսլանդիան, Ճապոնիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Ռուսաստանի Դաշնությունը, Ուկրաինան և ԱՄՆ-ը:
Հովանոցի խումբը ձևավորվել է JUSSCANNZ խմբից, որն ակտիվ էր Կիոտոյի արձանագրության բանակցությունների ժամանակ (JUSSCANNZ -ն Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Շվեյցարիայի, Կանադայի, Ավստրալիայի, Նորվեգիայի և Նոր Զելանդիայի անվանումների առաջին տառերն են):
Այս երկու խմբերի միջև տարբերությունն այն է, որ խմբի մեջ չի մտնում Շվեյցարիան և ընդգրկվել են Ռուսաստանի Դաշնությունն ու Ուկրաինան:
Հովանոցի խմբի երկրները փոխանակում են տեղեկատվություն ընդհանուր հարցերով, սակայն կարող են չունենալ ընդհանուր դիրքորոշում:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |