Կլիմայի փոփոխության կոնվենցիան

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան ընդունվել է 1992թ. մայիսի 9-ին: 1992թ. հունիսին Ռիո դե Ժանեյրոյում, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման կոնֆերանսում (կամ Երկրի վեհաժողովում) նոր կոնվենցիան արդեն բաց էր ստորագրման համար: Այն ուժի մեջ մտավ 1994թ. մարտի 21-ին: Ներկայումս կոնվենցիային արդեն միացել էին 189 երկիր և Եվրամիությունը: 2004թ. նշվեց Կոնվենցիայի ընդունման 10-ամյակը:

Կոնվենցիան վեաբերում է ջերմոցային այն գազերին, որոնք չեն հսկվում Մոնրեալի արձանագրությամբ:

Կոնվենցիան երկրները բաժանում է 2 հիմնական խմբի. Հավելված I Կողմեր և Հավելված I չպատկանող Կողմեր: Հավելված I որոշ Կողմեր թվարկվում են նաև Կոնվենցիայի Հավելված II և հայտնի են որպես Հավելված II Կողմեր:

Հավելված I թվարկվում են 41 Կողմեր: Դրանք արդյունաբերական երկրներն են, որոնք պատմականորեն ամենից շատ են ներդրում կատարել կլիմայի փոփոխության մեջ: Դրանց թվին են պատկանում նաև համեմատաբար հարուստ արդյունաբերական երկրները, որոնք 1992թ. Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) անդամներն էին, և "անցումային տնտեսություն ունեցող երկրները"` Ռուսական դաշնությունը, Մերձբալթյան երկրները և Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներ: Հավելված II Կողմերը թվով 24-ն են Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության անդամ երկրները:  Հավելված I չպատկանող Կողմերի խմբում հաշվում են 145 երկիր:

ՄԱԿ ԿՓՇԿ-ի վերաբերկալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ կայքը. www.unfccc.int

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: