Կլիմայի փոփոխության հատուկ ֆոնդ

Հիմնվել է Մարրաքեշի պայմանավորվածությունների կողմից որպես Կոնվենցիայի նոր ֆոնդ: Ֆոնդի նպատակն է լրացուցիչ ֆինանսավորել կլիմայի փոփոխության նախագծերը, որոնք ֆինանսավորվում են ԳԷՖ-ի և երկկողմանի ու բազմակողմանի ֆոնդերի կողմից: Կողմերի 7-րդ կոնֆերանսի որոշմամբ Կլիմայի փոփոխության հատուկ ֆոնդը պետք է խթանի երկկողմանի ու բազմակողմանի աղբյուրներից տրամադրվող լրացուցիչ ռեսուրսների տրամադրումը հետևյալ 4 ոլորտներում.

  • հարմարվողականություն
  • տեխնոլոգիաների փոխանցում
  • էներգետիկա, տրանսպորտ, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, անտառաբուծություն և թափոնների կառավարում
  • տնտեսության դիվերսիֆիկացիա այն երկրների համար, որոնց եկամուտները կախված են հանածո վառելիքից:

Կողմերի 9-րդ կոնֆերանսի որոշմամբ այս ֆոնդի համար որպես գերակայող ուղղություններ հաստատվեցին հարմարվողականությունը, տեխնոլոգիաների փոխանցումը և հզորությունների ամրապնդումը և մշակվեցին ուղեցույցներ:

ԳԷՖ-ի խորհրդի կողմից հաստատվեց գործողությունների ծրագիր, որտեղ ամրագրվում են ֆոնդի ռեսուրսների օգտագործման հիմնական ոլորտները.

Հարմարվողականության բնագավառում.

  • ջրային ռեսուրսներ, հողերի կառավարում, գյուղատնտեսություն, ինֆրաստրուկտուրայի զարգացում, խոցելի էկոհամակարգեր և առափնյա զոնայի կառավարում
  • մոնիտորինգ, վաղ ահազանգման համակարգի զարգացում կլիմայի փոփոխության հետևանքով հիվանդությունների կանխման նպատակով
  • հզորությունների ամրապնդում կլիմայի փոփոխության հետ կապված աղետներն ուղղորդեու նպատակով
  • արտակարգ եղանակային երևույթների վաղ ահազանգման ազգային և տարածաշրջանային կենտրոններ և տեղեկատվական ցանցեր:

Տեխնոլոգիաների փոխանցման բնագավառում.

  • տեխնոլոգիական կարիքների գնահատում
  • տեխնոլոգիաների վերաբերյալ տեղեկատվություն
  • հզորությունների ամրապնդում
  • հնարավորինս համապատասխան շրջակա միջավայր:

Որոշումը հորդորում էր նաև չուշացնել ֆոնդի գործարկումը:

2004թ. Կողմերի 10-րդ կոնֆերանսը ողջունեց ֆոնդի առաջին 9 դոնորներին, որոնց ներդրումը կազմում էր US$36.7 միլիոն, որի US$34 միլիոնը հատկացվել է հարմարվողականությանը, իսկ US$2.7 միլիոնը` տեխնոլոգիաների փոխանցմանը:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: