Ստեղծվել է 1988թ., մինչև Կոնվենցիայի ընդունումը` Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից: ԿՓՓՄԽ-ն Կոնվենցիայի կազմակերպություն չի համարվում:
ԿՓՓՄԽ-ն ուսումնասիրություններ չի կատարում, սակայն մանրամասնորեն ամփոփում է համաշխարհային տեխնիկական և գիտական գրականությունը և հրատարակում գիտական հաշվետվություններ, որոնք ճանաչվել են որպես կլիմայի փոփոխության մասին գոյություն ունեցող լավագույն և ամենավստահելի տեղեկատվական աղբյուրներից մեկը:
Հինգ տարին մեկ հրապարակում է գնահատման զեկույցներ կլիմայի փոփոխության բնագավառում գիտական ուսումնասիրությունների վիճակի մասին: Գնահատման առաջին զեկույցը լույս է տեսել 1990թ., որտեղ բացահայտվում են կլիմայի փոփոխության գիտական հիմունքները և օգնում են սկսելու Կոնվենցիայի բանակցությունները: Գնահատման երկրորդ զեկույցը լույս է տեսել 1995թ. և ընդունվել 1996թ. Կողմերի երկրորդ կոնֆերանսի կողմից, որտեղ հիմնավորվեցին այն բանակցությունները, որոնք հանգեցրին Կիոտոյի արձանագրության ընդունմանը: Վերջինը` Գնահատման երրորդ զեկույցը, ներկայացվել է Կողմերի երրորդ կոնֆերանսին, 2001թ.: Զեկույցում նոր և առավել հիմնավոր ձևով ներկայացվում է գլոբալ տաքացման երևույթը: Ներկայումս քննարկվում է գնահատման չորրորդ զեկույցը, որը պետք է ընդունվի 2007թ. սեպտեմբերին:
Հրատարակում է նաև Տեխնիկական հաղորդագրություններ (Technical Papers) և Հատուկ զեկույցներ (Special Reports), նրանց մի մասը՝ հատուկ թեմաներով՝ Կողմերի կոնֆերանսի կամ Գիտական և տեխնիկական խորհրդատվության օժանդակ մարմնի հարցման համաձայն: Վերջիններս լույս են տեսնում անգլերեն և ռուսերեն:
Իրականացնում է նաև կարևոր աշխատանք մեթոդոլոգիայի բնագավառում՝ Կողմերի կողմից ջերմոցային գազերի ազգային կադաստրների մշակման ընդհանուր ուղեցույցների պատրաստման գործընթացում: "ԿՓՓՄԽ 1996. Ջերմոցային գազերի ազգային կադաստրների վերանայված ուղեցույցները" բոլոր Կողմերն օգտագործել են արտանետումների տարեկան կադաստրների պատրաստման համար: ԿՓՓՄԽ-ն մշակել է նաև ուղեցույցներ, որոնք օգնում են Կողմերին տվյալների անորոշությունների հետ կապված հարցերում, ինչպես նաև օժանդակում են օգտագործելու լավագույն փորձը արտանետումների կադաստրների կառավարման գործում:
ԿՓՓՄԽ-ն կազմված է աշխատանքային երեք խմբից.
ԿՓՓՄԽ-ն ներառում է նաև Ջերմոցային գազերի ազգային կադաստրների նպատակային խումբը, որը ստեղծվել է 1996թ.
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |