






































Գիտական և տեխնիկական խորհրդատվության օժանդակ մարմնի խնդիրն է Կողմերի կոնֆերանսին ծանուցել Կոնվենցիայի հետ կապված գիտական, տեխնոլոգիական և մեթոդոլոգիական հարցերի մասին: Այս մարմինն աշխատում է երկու հիմնական բնագավառում՝ աջակցում է զարգացման և բնապահպանական տեսակետից անվտանգ տեխնոլոգիաների փոխանցմանը և կատարում է ազգային զեկույցների ու արտանետումների կադաստրների ուղեցույցերի մշակման տեխնիկական աշխատանքը:
Գիտական և տեխնիկական խորհրդատվության օժանդակ մարմինը կատարում է նաև հողօգտագործման, հողօգտագործման մեջ կատարված փոփոխությունների և անտառտնտեսության սեկտորի, հիդրոֆտորածխածինների (HFCs), պերֆտորածխածինների (PFCs), հարմարվողականության և խոցելիության բնագավառների մեթոդոլոգիական աշխատանք:
Գիտական և տեխնիկական խորհրդատվության օժանդակ մարմինը կապող օղակ է մի կողմից՝ Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի (IPCC) աղբյուրներից ստացված գիտական տեղեկատվության և մյուս կողմից՝ Կողմերի կոնֆերանսի քաղաքականապես ուղղորդված կարիքների միջև:
Գիտական և տեխնիկական խորհրդատվության օժանդակ մարմինը սերտորեն համագործակցում է Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի հետ` երբեմն պահանջելով նրանից որոշակի ուսումնասիրություններ, միաժամանակ համագործակցում է նաև միջազգային այն կազմակերպությունների հետ, որոնք հետապնդում են կայուն զարգացման նպատակ:




























Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |

