






































Իրականացման օժանդակ մարմինն օգնում է Կոնվենցիայի իրականացման գնահատմանը և ամփոփմանը: Այն կարևոր դեր է խաղում երկրների կողմից ներկայացրած ազգային զեկույցների և արտանետումների կադաստրների քննարկման հարցում, որպեսզի գնահատի Կոնվենցիայի ընդհանուր արդյունավետությունը:
Իրականացման օժանդակ մարմինն ամփոփում է Հավելված I չպատկանող երկրներին տրված ֆինանսական օժանդակությունը, որպեսզի օգնի նրանց կատարելու Կոնվենցիայով ստանձնած իրենց պարտավորությունները և Կողմերի կոնֆերանսին ծանուցում է ֆինանսական մեխանիզմի ուղեցույցների մասին (գործում է Գլոբալ էկոլոգիական ֆոնդի միջոցով): Կողմերի կոնֆերանսին ծանուցում է նաև բյուջետային և վարչական հարցերի մասին:




























Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |

