Հարմարվողականության ազգային ծրագիր Հայաստանում

Նախագծային փաստաթուղթ

Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար

ՄԱԶԾ/ԿԿՀ ծրագրի հիմնական արդյունքները հետևյալն են՝

  • Միջանկյալ արդյունք 1-ը կնպաստի բոլոր ոլորտային նախաձեռնությունների միջև սիներգիաների ձևավորմանը, ինչպես նաև համակարգման գործընթացների բարելավմանը: Կկատարվի սիներգիաների ուղղահայաց ամրապնդում տնտեսության տարբեր ճյուղերում և հորիզոնական ամրապնդում կլիմայի փոփոխությամբ ներազդված տարբեր ոլորտների միջև, ինչը թույլ կտա խուսափել աշխատանքների կրկնօրինակումից, համախմբել սուղ ռեսուրսները և ապահովել ավելի ներդաշնակ և ամբողջական մոտեցում զարգացման ծրագրերում ԿՓՀ արձագանքների ինտեգրման հարցում:
  • Համաձայն Միջանկյալ արդյունք 2-ի, Ծրագիրը  կկառուցի և կամրապնդի ինստիտուցիոնալ, գործառնական և  տեխնիկական կարողությունները ԿՓՀ պլանավորման ուղղությամբ և կբարելավի կլիմայի հետ կապված գոյություն ունեցող գիտելիքների և ապացույցների բազան՝ նպաստելով ​​կլիմայական ռիսկերի, խոցելիությունների և ազդեցությունների առավել ընդգրկուն և ամբողջական գնահատումների կատարմանը:
  • Համաձայն Միջանկյալ արդյունք 3-ի, Ծրագիրը կամրապնդի ֆինանսական և մարդկային ռեսուրսների բարելավման հիմքերը՝ նպատակ ունենալով օժանդակել կլիմայի վերաբերյալ գիտելիքների և  սեռային խտրականությունը բացառող գործընթացների ինստիտուցիոնալացմանը և ներդաշնակեցնելով կլիմային առնչվող ոլորտային վերլուծության մեթոդաբանությունները և բարելավել դրանց ներդրումը ազգային և տեղական մակարդակով:
  • Միջանկյալ Արդյունք 4-ով նախատեսված գործողությունները կամրապնդեն մշտադիտարկման իրականացման կարողությունները և կապահովեն հարմար­վողականությանն ուղղված գործողությունների իրականացման ընթաց­քում ձեռք բերված գիտելիքների և փորձի արդյունավետ և արդյունքային ինտե­գրումը ազգային և ոլորտային պլանավորման և կառավարման ասպարեզներում:
  • Միջանկյալ արդյունք 5-ի շրջանակներում գործողությունները կնպաստեն ԿՓՀ բյուջեի մշակման ինստիտուցիոնալ, գործառնական և տեխնիկական հզորությունների բարելավմանը՝ միևնույն ժամանակ տեղական գործընկերների համար բարելավելով կլիմայական խնդիրների ֆինանսավորման հասանելիությունը: Ծրագիրը նաև կօժանդակի մասնավոր հատվածի ներգրավվածության ապահովմանը՝ կատարելով նպաստավոր միջավայրի և խոչընդոտների համապարփակ գնահատում՝ ելնելով մասնավոր հատվածի զարգացման ուղղությամբ Հայաստանի սահմանած առաջնահերթություններից:

Ծրագրի հիմնական շահառուներն են Կլիմայի փոփոխության միջգերատեսչական համակարգման խորհուրդը,  ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ‹‹Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն›› ՊՈԱԿը,  Բնապահպանության նախարարությունը, ինչպես նաև վեց առաջնահերթ ոլորտները (ջրային ռեսուրսներ, գյուղատնտեսություն, էներգետիկա, առողջապահություն, տուրիզմ և բնակավայրեր, որոնք նախանշված են 2015թ. ԱՄՆՆ-ում):

Նախագծային համառոտ փաստաթուղթ_հայ.

Նորություններ / Իրադարձություններ

Հրապարակումներ