Երևանի Արաբկիրի հայորդյաց տան հանդիսությունների դահլիճում ինֆրակարմիր ջեռուցման համակարգի ներդրման ծրագիր
Ինֆրակարմիր ջեռուցման համակարգի ներդրման շնորհիվ էլ.էներգիայի սպառումը ջեռուցման նպատակներով կնվազի շուրջ 40%-ով: Էլ.էներգիայի ընդհանուր տարեկան տնտեսումը կկազմի մոտ 5860 կՎտժ, որն իր հերթին կբերի ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը տարեկան մոտ 3.57 CO2 համ. տ-ով: Համակարգի ներդրման աշխատանքները ավարտել է 2011թ. դեկտեմբերի 10-ին:
«Այբ կրթական հայգույց» հիմնադրամի «Այբ» ավագ դպրոցի ջերմացրտամատակարարման համակարգի էներգաարդյունավետության բարձրացում
«Այբ կրթական հայգույց» հիմնադրամի «Այբ» ավագ դպրոցի նախագծի տնօրինությունը դիմել էր ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի կառավարչին` ավագ դպրոցի ջերմացրտամատակարարման նախագծի փորձաքննական գնահատական մշակելու խնդրանքով: Ծրագրի մասնագետներն, ուսումնասիրելով նախագծային լուծումները, առաջարկեցին վերանայել ցրտամատակարարման սկզբունքը և կիրառել ջերմային պոմպեր, որոնք կարող են ապահովել նաև ջեռուցման և ներածող օդափոխության բազային բեռնվածքների ծածկումը: Ջերմապոմպային տարբերակով ջերմացրտամատակարարման շնորհիվ բնական գազի տարեկան տնտեսումը հասնում է շուրջ 37,5 հազ.նմ3-ի, որը վառելիքի ներկայիս սակագների պայմաններում հավասարազոր է 3,45 մլն.դրամի: Առաջնային էներգիայի տնտեսման արդյունքում ջերմոցային գազերի արտանետումների տարեկան կրճատումը կազմում է 70,5 տ CO2/տարի:
«Այբ կրթական հայգույցի» նախագիծ
«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում արևային ջրատաքացուցիչներով տաք ջրամատակարարման համակարգի ներդրում
«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն քաղաքի գլխավոր հիվանդանոցն է և բժշկական ծառայություններ է մատուցում Սյունիքի մարզի ամբողջ բնակչությանը: Հիվանդանոցը կահավորված է 115 մահճակալներով և տարեկան սպասարկում է մոտ 4000 հիվանդի: Հաստատության ջեռուցումն և տաք ջրամատակարարումն իրականացվում է Համաշխարհային բանկի միջոցներով կառուցված ջերմամատակարարման համակարգի միջոցով: Տաք ջրի ստացման համար օգտագործվող գազի ծախսի կրճատման նպատակով Կենտրոնը դիմել է Ծրագրին և, ելնելով փորձագիտական ուսումնասիրության արդյունքներից, որոշում կայացվեց Կենտրոնում ներդնել բնապահպանական տեսանկյունից անվտանգ և էներգախնայող արևային ջրատաքացուցիչներով տաք ջրամատակարարման համակարգ: Նախագծի իրականացման արդյունքում ակնկալվում է տաք ջրամատակարարման կարիքների համար գազի ծախսի և, հետևաբար, ջերմոցային գազերի արտանետումների կրճատում: Կապալառու ընկերությունը ընտրվել է 2011թ. հոկտեմբերին, իսկ աշխատանքները սկսվել են 2011թ. նոյեմբերին:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |