Ծրագրի նպատակն է նվազեցնել Հայաստանի քաղաքներում ջեռուցման և տաք ջրամատակարարման գործունեության հետևանքով առաջացող ջերմոցային գազերի արտանետումները, այդ քաղաքներում ջեռուցման և տաք ջրամատակարարման ծառայությունների կայուն զարգացման հիմքերն ապահովելու միջոցով, միևնույն ժամանակ հաշվի առնելով գլոբալ բնապահպանական ազդեցությունները:
Այդ շրջանակներում ծրագիրը նպատակ ունի`
(i) ամրապնդել համատիրությունների դերը առանձին բնակելի շենքերում կոլեկտիվ կերպով ջերմամատակարարման և տաք ջրամատակարարման ծառայությունների կազմակերպման և կառավարման հարցում,
(ii) աջակցել գործող ընկերություններին` իրենց ծառայությունների որակը և գործունեության արդյունավետությունը բարելավելու նպատակով իրականացվող վերակազմավորման և հզորությունների ստեղծման աշխատանքներում,
(iii) աջակցել նոր ոչ-կենտրոնացված ծառայություններ մատուցողներին իրենց գործունեության առևտրայնացման, մարկետինգի և բազմազանեցման հարցում` բնապահպանական առումով մաքուր և էներգաարդյունավետ այլընտրանքային տեխնոլոգիաների օգտագործմանը նպաստելու և կենտրոնական ջերմամատակարարման առումով ոչ նպատակահարմար վայրերի համար պահանջվող ներդրումների հոսքը կազմակերպելու համար, և
(iv) օգտագործել ստացված արդյունքները, փորձը և քաղված դասերը Հայաստանում ջեռուցման և տաք ջրամատակարարման ծառայությունների հեռանկարային զարգացմանը նպաստելու համար, շեշտադրելով ջերմոցային գազերի արտանետումների նվազեցման կարևորությունը, ինչպես նաև մշակել նորմեր և իրականացման մեխանիզմներ` անտառային ռեսուրսների կայուն օգտագործմանը և կլիմայի փոփոխության կոնվենցիայի նպատակների իրագործմանը նպաստելու համար:
Միջնաժամկետ գնահատման հաշվետվությունը
զետեղված է կայքի անգլերեն էջում:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |