Գլոբալ էկոլոգիական ֆոնդ (ԳԷՖ)

Բազմամիլիարդանոց ֆոնդ է, ստեղծվել է  1991թ. (մինչև 1994թ.՝ փորձնական փուլով) Համաշխարհային բանկի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) և ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) կողմից, որպեսզի ֆինանսավորի զարգացող երկրների գլոբալ բնապահպանական նշանակության նախագծեր ոչ միայն կլիմայի փոփոխության, այլ նաև կենսաբազմազանության և միջազգային ջրերի պահպանության և միայն Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների համար՝ օզոնային շերտի պահպանության բնագավառում:

Նրա պարտավորությունների շրջանակները լայնացել են` ներգրավելով նաև հողերի դեգրադացիան և կայուն օրգանական աղտոտիչները: ԳԷՖ-ը ֆինանսավորում է նաև "Օրակարգ 21"-ի ներքո այլ գործողությունների համաձայնեցված հավելյալ ծախսերը, եթե դրանք վերը նշված բնագավառներում հանգեցնում են համամոլորակային բնապահպանական շահույթի:

Որպես "բոլոր Կողմերի իրավահավասար և հավասարակշռված ներկայացուցչություն ունեցող կառավարման թափանցիկ համակարգով" միջազգային կազմակերպություն` ԳԷՖ-ը կատարում է Կոնվենցիայի ֆինանսական մեխանիզմի դեր:

Նա  անհատույց կամ արտոնյալ հիմունքներով զարգացող երկրներին է փոխանցում միջոցներ և տեխնոլոգիաներ: 1996թ. Կողմերի 2-րդ կոնֆերանսն   ԳԷՖ-ի հետ ընդունեց փոխըմբռնման հուշագիր` ապագայում նրա դերի և պարտականությունների մասին: 1998թ. Կողմերի 4-րդ կոնֆերանսն   այս դերը շարունակական հիմունքներով հանձնեց ԳԷՖ-ին, պայմանով, որ յուրաքանչյուր 4 տարին մեկ ներկայացվի հաշվետվություն:

ԳԷՖ-ը հաշվետու է  Կողմերի կոնֆերանսին, որը որոշում է կլիմայի փոփոխության բնագավառում նրա քաղաքականությունը, ծրագրային գերակայությունները և ֆինանսավորման չափանիշները: Կողմերի կոնֆերանսը կանոնավոր ձևով կլիմայի փոփոխության աշխատանքներում ԳԷՖ-ին ապահովում է  ուղեցույցով, որը հիմնվում է Իրականացման օժանդակ մարմնի տված երաշխավորության վրա:

ԳԷՖ-ի ղեկավարությանն են հանձնվել ևս 3 ֆոնդեր` Կլիմայի փոփոխության հատուկ ֆոնդը, Նվազագույն չափով զարգացած երկրների ֆոնդը և Ադապտացիոն ֆոնդը, որոնք ստեղծվեցին Մարրաքեշի պայմանավորվածությունների համաձայն և հայտնի են որպես Մարրաքեշի ֆոնդեր:

ԳԷՖ-ը ֆինանսավորում է գլոբալ շրջակա միջավայրի պահպանությանը նպատակաուղղված նախագծերի "համաձայնեցված լրիվ հավելյալ ծախսերը":  Այսինքն, ԳԷՖ-ը ծածկում է նախագծի լրիվ արժեքի միայն մի մասը:  ԳԷՖ-ը ֆինանսավորում է նաև այն խթանող գործունեությունը, ներառյալ նաև "բոլոր համաձայնեցված ծախսերը", որոնք կապված են ազգային զեկույցների նախապատրաստման հետ:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: