Ուսուցումը, գիտելիքների փոխանցումը և պատշաճ իրազեկումը որոշումներ ընդունող անձանց, գիտական համայնքի, մասնագիտացված գործակալությունների, ուսանողների և հանրության շրջանում դիտարկվում է իբրև ընթացիկ ծրագրի համար կարողությունների ստեղծման կարևոր միջոց և իրականացվում է տարբեր աշխատանքային հանդիպումների, ուսումնական դասընթացների և սեմինարների կազմակերպման միջոցով: Նշված գորրծունեությունը առանձնակի կարևոր է հետևյալ խնդիրների իրագործման համատեքստում.
Առաջին ազգային զեկույցի օրոք հիմնադրված կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնը մշտապես հանդիսանում է տեղեկատվության հավաքագրման, արխիվացման, ամփոփման և փոխանցման միավոր: Տվյալ էջը պարունակում է տեղեկատվություն տեղեկատվական կենտրոնի աջակցությամբ կազմակերպված և իրականացված մի շարք այնպիսի միջոցառումների վերաբերյալ, որոնք ուղղված են կարողությունների ստեղծմանը և հանրային իրազեկմանը: Այն պարունակում է նաև տեղեկատվություն կլիմայի փոփոխությանն առնչվող միջազգային միջոցառումների մասին, որոնց մասնակցել են պաշտոնյաներ և փորձագետներ Հայաստանից:
Էջը նախատեսված է ինչպես փորձագետների, այնպես էլ կլիմայի փոփոխության հարցերով հետաքրքրվող անձանց համար:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |