Արտանետումների առևտրի մեխանիզմեր

Արտանետումների կրճատման իրենց պարտավորությունների ապահովման ընդհանուր անհրաժեշտ ծախսերի նվազեցման  նպատակով Կիոտոյի արձանագրությունը սահմանում է երեք նորարարական "ճկունության մեխանիզմներ": Այդ մեխանիզմները Կողմերին թույլ են տալիս օգտվել այլ երկրներում արտանետումների նվազեցմանը կամ մթնոլորտից ածխածնի հեռացմանը նպաստող ծախսարդյունավետ հնարավորություններից: Թեպետ տարածաշրջանից տարածաշրջան արտանետումների սահմանափակման ծախսը զգալիորեն տատանվում է, սակայն մթնոլորտի վրա դրական ազդեցությունն ամենուրեք նույնն է, անկախ նրանից, թե որտեղ է իրականացվել գործողությունը:

Արձանագրության 17 հոդվածի համաձայն  Հավելված I Կողմերը Արտանետումների առևտրի մեխանիզմով կարող են ձեռք բերել արտանետումների կրճատման միավորներ Հավելված I  այլ  Կողմերից և օգտագործել դրանք Կիոտոյի արձանագրությամբ սահմանված արտանետումների նվազեցման իրենց սեփական պարտավորություններն ապահովելու համար: Դա Կողմերին հնարավորություն է տալիս  օգտվել արտանետումների կրճատման առավել էժան հնարավորություններից, անկախ նրանից, թե որ երկրում են առկա այդ հնարավորությունները:

Այդ առևտրին կարող են մասնակցել միայն Կիոտոյի արձանագրության Հավելված I այն Կողմերը, որոնք ունեն Արձանագրության Հավելված Բ-ով սահմանված արտանետումների սահմանափակման և կրճատման պարտավորություններ: Այսինքն, Կողմերը միավորները կարող են փոխանցել միայն այն դեպքում, եթե դրանք չեն պահանջվում  արտանետումների իրենց սեփական պարտավորությունների ապահովման համար:

Ազգային և տարածաշրջանային մակարդակով արտանետումների առևտրի սխեմաները կարող են ընդունվել որպես կլիմայի փոփոխության քաղաքականության միջոցներ: Այդ սխեմաների հիման վրա  կառավարությունները սահմանում են արտանետումների կրճատման չափաբաժիններ մասնակից կառույցների համար: Սխեմաների կանոնակարգերի համաձայն  պարտավորությունները կարող են կատարվել Կիոտոյի արձանագրությամբ սահմանված արտանետումների կրճատման միավորների (ERUs), արտանետումների սերտիֆիկացված կրճատումների (CERs), արտանետումների սահմանված քանակությունների միավորների (AAU),  կլանված միավորների (RMU), ինչպես նաև, հատկապես, վաճառքի այդ սխեմաների համար սահմանված այլ միավորների միջոցով:

Այս  էջում ներկայացված է տեղեկատվություն արտանետումների վաճառքի գոյություն ունեցող մեխանիզմների և շուկաների, ինչպես նաև Հավելված I երկրներում արտանետումների առևտրի ազգային սխեմաների մասին, որոնք նպաստում են Կիոտոյի արձանագրության պահանջների կատարմանը և արձագանքում  ածխածնային կրեդիտների պահանջարկին:


Asia Carbon Group and the Asian Carbon Exchange

Asia-Pacific Emissions Trading Forum

Australian Emissions Trading Scheme

CantorCO2e

Chicago Climate Exchange

Environmental Market Association

EU Emission Trading Scheme

EU ETS Registry

European Climate Exchange

European Energy Exchange

Energy Exchange Austria

International Emissions Trading Association

National Emissions Trading Taskforce of Australia

Nord Pool

New Zealand Emissions Trading Scheme

Powernext

UK Emissions Trading Scheme

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: