Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) լիազորված գործառնական մարմին (ԼԳՄ) է համարվում իրավաբանական անձ հանդիսացող որևիցէ ազգային կառույց կամ միջազգային կազմակերպություն, որը հաստատվում կամ նշանակվում է, նախնական կարգով, գործադիր խորհրդի կողմից` մինչև կողմերի կոնֆերանսի/կողմերի հանդիպման (COP/MOP) վերջնական հաստատումը:
ԼԳՄ-ը իրականացնում է երկու հիմնական գործառույթներ.
Տվյալ էջում ներկայացված է տեղեկատվություն այն գործառնական մարմինների վերաբերյալ, որոնք նշանակվել են ՄԶՄ գործադիր խորհրդի կողմից ՄԶՄ գործող միջոցներին և ընթացակարգերին համապատասխան:
Japan Quality Assurance Organization (JQA)
Japan Quality Assurance Organization (JQA) կազմակերպությունը` շահույթի նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որը մասնագիտացված է ISO կառավարման համակարգերի գրանցման, ինչպես նաև ազգային և միջազգային մի շարք ստանդարտներին համապատասխան անվտանգության փորձարկման և սերտիֆիկացման ծառայությունների մատուցման ոլորտում: Կազմակերպությունը սկսել է իր գործունեությունը 1957 թվականին, սկզբնական շրջանում գործելով որպես լիազորված տեսչական մարմին` Ճապոնիայի արտահանման վերահսկման օրենքի ներքո:
JACO CDM ընկերությունն ակտիվորեն մասնակցում է գլոբալ տաքացման հիմնախնդրի լուծման գործընթացներին, նպաստելով հասարակության կայուն զարգացմանը: Մասնավորապես, ընկերությունը մասնագիտացված է ՄԶՄ նախագծերի վավերացման և ջերմոցային գազերի մարդածին արտանետումների վերահսկվող կրճատման հավաստիացման ոլորտում:
Det Norske Veritas Certification AS (DNV Certification AS)
Det Norske Veritas (DNV) ընկերությունն անկախ հիմնադրամ է, որի նպատակն է իրականացնել կյանքի, ունեցվածքի և շրջակա միջավայրի պաշտպանություն: Ընկերության պատմությունը սկիզբ է առնում 1864 թվականից, երբ Նորվեգիայում ստեղծվեց հիմնադրամ` նորվեգիական առևտրային նավերի տեխնիկական վիճակը զննելու և գնահատելու համար:
TUV SUD Industrie Service GmbH (TUV-SUD)
TUV SUD ընկերությունը` ծառայություններ մատուցող խոշոր միջազգային կազմակերպություն է, որը գործում է արդյունաբերության, փոխադրումների և գործարար ոլորտներում: Ունենալով 11,000 ծառայող, TUV SUD-ը գործում է ավելի քան 600 աշխարհագրական վայրերում: Ընկերության մասնագետները ներգրավված են տեխնոլոգիաների, համակարգերի և "նոու-հաու"-ների օպտիմիզացման բնագավառներում, հանդիսանալով գործընթացային գործընկերներ և ամրապնդելով աշխարհի տարբեր երկրներում իրենց հաճախորդների մրցակցային ներուժը:
Deloitte Tohmatsu Evaluation and Certification Organization (Deloitte-TECO)
Ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները. (i) սերտիֆիկացում ըստ հետևյալ համակարգերի համար սահմանված միրջազգային ստանդարտների. բնապահպանական կառավարման համակարգեր, որակի կառավարման համակարգեր, տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգեր, սննդի անվտանգության կառավարման համակարգեր. (ii) շրջակա միջավայրի պատշաճ վերահսկում. (iii) ՄԶՄ վավերացում և հավաստիացում` ջերմոցային գազերի նվազեցմանն ուղղված գործունեություն իրականացնելիս. (iv) բնապահպանական վարկանշում:
Japan Consulting Institute (JCI)
Հիմնվելով 1955 թվականին, հաստատությունը խորհրդատվական ծառայություններ է մատուցում զարգացող երկրներում` արդյունաբերական տնտեսություն հաստատելու համար: Այն նաև իրականացնում է գործարանների կառուցման ու շահագործման վերահսկում և մոնիտորինգ` Ճապոնիայի կառավարության քաղաքականությանը և միջազգային ստանդարտներին համապատասխան: Հաստատության ՄԶՄ կենտրոնը հիմնվել է 2002թ. սեպտեմբերին որպես ընկերության մասնագիտացված գործառնական միավոր, որը պատասխանատու է ՄԶՄ/համատեղ իրականացման նածագծերի վավերացման, հավաստիացման և սերտիֆիկացման գործունեություն իրականացնելու համար:
Bureau Veritas Certification Holding S.A. (BVC Holding S.A.)
Bureau Veritas ընկերությունների միավորումը օգնում է հաճախորդներին համապատասխանել որակի, առողջության և անվտանգության ապահովման, շրջակա միջավայրի և սոցիալական պաշտպանվածության չափանիշներին և հրահանգներին: Միավորումը իր տարածաշրջանային և տեղական գրասենյակների ցանցի միջոցով կարգավորում է հաճախորդների հետ հարաբերությունները և տրամադրում է ծառայությունների լայն շրջանակ, ներառյալ ստուգման, փորձարկման (տեստավորման), հաշվեստուգման, սերտիֆիկացման և դասակարգման ծառայությունները, ինչպես նաև համապատասխան տեխնիկական աջակցությունը, ուսուցումը և մասնագետների և տեխնոլոգիաների փոխանցումը:
1878 թվականին հիմնված ընկերությունը մասնագիտացված է ստուգման, հավաստիացման, փորձարկման (տեստավորման) և սերտիֆիկացման ծառայությունների ոլորտում: Ունենալով ավելի քան 48,000 ծառայող, SGS-ը գործում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող թվով մոտավորապես 1,000 գրասենյակների և լաբորատորիաների ցանցի միջոցով: Ընկերության կողմից մատուցվող հիմնական ծառայություններն են. (i) տեսչական ստուգման ծառայություններ. (ii) տեստավորման (փորձարկման) ծառայություններ. (iii) սերտիֆիկացման ծառայություններ:
The Korea Energy Management Corporation (KEMCO)
KEMCO-ն մատուցում է լայն շրջանակի ծառայություններ, ներառյալ էներգետիկ հաշվեստուգումները, էներգաարդյունավետության և կլիմայի փոփոխության մեղմացման աշխատանքներ և այլն:
TUV Rheinland Japan Ltd. (TUV Rheinland)
TUV Rheinland Japan ընկերությունը անկախ տեստավորման և գնահատման ծառայությունների ոլորտում առաջնորդ հանդիսացող` TUV Rheinland Group-ի անդամ է: Ընկերությունը ծառայություններ է մատուցում հետևյալ գործարար բնագավառներում. (i) արդյունաբերական ծառայություններ. (ii) փոխադրամիջոցներ. (iii) ապրանքներ. (iv) համակարգեր:
ERM Certification and Verification Services Ltd.
"ԵՐՄ սերտիֆիկացման և հավաստիացման ծառայություններ" ընկերությունը "ԵՐՄ Գրուպ" կազմակերպության ներքո բնապահպանական, առողջապահական և անվտանգության (ԲԱԱ) սերտիֆիկացման և հավաստիացման բնագավառում ծառայություններ մատուցող ընկերություն է, որը իրականացնում է գնահատումներ ըստ մի շարք ստանդարտների, ներառյալ ISO14001:2004, OHSAS18001:1999, RCMS և EMAS. Ընկերությունը նաև ջերմոցային գազերի կրճատման լիազորված հավաստիացնող է: Բացի դրանից, ընկերությունը իրականացնում է կազմակերպությունների ԲԱԱ և կայունության հաշվետվությունների հավաստիացնումը և մատուցում է մի շարք ոչ հավատարմագրային ծառայություններ, ներառյալ երրորդ կողմի գնահատումը ըստ պատվիրատույի ԲԱԱ սեփական ստանդարտների:
Spanish Association for Standardisation and Certification (AENOR)
AENOR-ը զբաղվում է արդյունաբերության և ծառայությունների մատուցման ոլորտներում չափագրման մշակմամբ: Այն ուղղված է ընկերությունների որակի և մրցունակության բարելավմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի պահպանությանը:
TUV NORD Group-ը տեխնիկական ծառայություններ մատուցող գերմանական խոշոր ընկերություն է, որն ունի 7300-ից ավելի աշխատակիցներ: Այն տրամադրում է խորհրդատվություն, առաջարկում է տեստավորման և այլ ծառայություններ հետևյալ բնագավառներում. համակարգեր, փոխադրամիջոցներ, սերտիֆիկացում, էներգետիկ և համակարգերի ճարտարաշինություն, ակադեմիա և միջազգային բաժանմունքներ:
Lloyd's Register Quality Assurance Ltd (LRQA)
LRQA-ը հիմնվել է 1985 թվականին` ի պատասխան Միացյալ Թագավորության կառավարության ընդունած առաջին ստանդարտ BS 5750-ի: Կազմակերպությունն առաջարկում է մի շարք արդյունաբերական ոլորտներում անվտանգության, ինչպես նաև առողջապահական և բնապահպանական կառավարման համակարգերի գնահատում: Այն տրամադրում է նաև հավաստիացման և վավերացման ծառայություններ, ուսուցման հնարավորություններ և ապահովում է ԵԽ մի շարք դիրեկտիվների մասով հաստատման գործընթաց:
Colombian Institute for Technical Standards and Certification (ICONTEC)
ICONTEC-ը մասնավոր ոչ շահութային կազմակերպություն է: 1984 թվականից ի վեր այն սահմանվել է կոլումբիական կառավարության կողմից որպես չափագրման ազգային մարմին և երկրի ներկայացուցիչը ստանդարտների ոլորտում գործող տարբեր միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում: ICONTEC-ի հիմնական գործունեությունն է երկրի մասնավոր և պետական սեկտորներին առնչվող տնտեսական և սոցիալական գործունեության տեխնիկական ստանդարտների ուսումնասիրությունը, ընդունումը և տարածումը: ICONTEC-ը գործունեություն է իրականացնում նաև որակի ստուգման ոլորտում:
Korean Foundation for Quality (KFQ)
KFQ-ը շահույթի նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որը ստեղծվել է 1993թ. հոկտեմբերին իբրև Կորեայի կառավարման համակարգերի սերտիֆիկացման մարմին:
Swiss Association for Quality and Management Systems
Որակի և կառավարման համակարգերի Շվեյցարական ասսոցիացիան հիմնադրվել է 1983թ.: Այն ստեղծվել է, որպես գնահատման և սերտիֆիկացման ծառայություններ մատուցող առաջին կազմակերպություններից մեկը աշխարհում: Ընկերությունը մատուցում է սերտիֆիկացման և գնահատման ծառայություններ արդյունաբերության և ծառայություններ բոլոր բնագավառներում, ինչպես նաև կազմակերպում է գործնական ուսուցումներ` աշխատաժողովների և սեմինարների տեսքով:
RINA S.p.A. ընկերությունը Registro Italiano Navale ընկերության գործառնական կազմակերպությունն է, որը ծառայություններ է մատուցում նավերի դասակարգման, սերտիֆիկացման և հսկման, ինչպես նաև արդյունաբերության, ուսուցումների կազմակերպման, աջակցություն ցուցաբերման և հետազոտությունների անցկացման բնագավառում: RINA-ան գործում է, որպես սերտիֆիկացման միջազգային մարմին 1989թ.-ից, ինչը համապատասխանում է ընկերության հիմնական նպատակներին, այն է` փրկել մարդկանց կյանքը ծովում, ապահովել սեփականությունը անվտանգությունը և պաշտպանել ծովային միջավայրը ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի, ինչպես դա ամրագրված է ընկերության կանոնակարգում, և կիրառել իր փորձ այլ բնագավառներում:
SIRIM QAS INTERNATIONAL SDN.BHD
SIRIM QAS International ընկերությունը Մալայզիայի առաջատար կազմակերպությունն է սերտիֆիկացման, տեսչական ստուգումների իրականացման և տեստավորման բնագավառում: Ընկերությունն իր տեղական և միջազգային հաճախորդներին առաջարկում է անկողմնակալ, կոմպետենտ և արդյունավետ կերպով մատուցվող ծառայություններ:
Կորեայի ստանդարտների ասոցիացիան միակ կազմակերպությունն է, որը Կորեայում կազմակերպում է ինչպես ստանդարտացման, աինպես էլ որակի վերահսկման ուսուցումներ: Բացի դրանից ընկերությունը իրականացնում է ստանդարտացման և որակի կառավարման հետ առնչվող բազմաթիվ հետազոտություններ և ուսումնասիրություններ:
Շրջակա միջավայրի կառավարման կորպորացիան ջրային ռեսուրսների և թափոնաջրերի կառավարման բնագավառում կայուն և ինովացիոն լուծումներ առաջարկող ընկերություն է:
Ճապոնիայի կառավարման ասոցիացիան իր գործունեությունը ծավալում է հետևյալ երեք հիմնական բնագավառներում. "կառավարման ինովացիան և մարդկային ռեսուրսները" (սեմինարների և կոնֆերանսների միջոցով), "արդյունաբերության խթանում" (ցուցահանդեսների միջոցով) և ստանդարտների կառավարման միջազգային համակարգի "սերտիֆիկացում" ներառյալ ISO համակարգը: Միևնույն ժամանակ ընկերությունը առաջարկում է անհատական բիզնես լուծումներ արդյունաբերության համար:
Ընկերությունը մատուցում է ծառայություններ արդյունաբերության տարբեր բնագավառներում, հատուկ ուշադրություն դարձնելով ծովային և էներգետրիկ սեկտորներին և համակցելով իր տեխնոլոգիական փորձը, արդյունաբերության բնագավառում առկա գիտելիքների հետ: Ընկերությունը ապահովում է բազամթիվ ստանդարտների իրականացումը և ամեն տարի մասնակցում է արդյունաբերական և հետազոտական ծրագրերում: Այն մշակում է նոր գործիքներ, մեթոդաբանություններ, ստանդարտներ և առաջարկում է տեխնիկական խնդիրների գործնական լուծումներ, միևնույն ժամանակ ապահովելով Է համապատասխանությունը անվտանգության և որակի բարձր ստանդարտներին:
Չինաստանի որակի սերտիֆիկացման կենտրոնը սերտիֆիկացման մասնագիտացված մարմին է: Ընկերությունը անկախ և անկողմնակալ է և ապահովում է մատուցվող ծառայությունների բարձր որակը և արդյունավետությունը` ի շահ իր հաճախորդների:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |