Կողմերի կոնֆերանս, որը ծառայում է որպես Կիոտոյի արձանագրության Կողմերի խորհրդակցություն (ԿԿ/ԿԽ)

Կիոտոյի արձանագրության 13-րդ հոդվածի համաձայն Կողմերի կոնֆերանս/ Կողմերի խորհրդակցությունը  պետք է գումարվի Կողմերի կոնֆերանսի հետ: Կողմերի կոնֆերանս/ Կողմերի խորհրդակցության առաջին նստաշրջանը տեղի է ունեցել Մոնրեալում Կողմերի տասնմեկերորդ  կոնֆերանսի հետ միաժամանակ 2005թ.:

Կոնվենցիայի Կողմերը, որոնք  Արձանագրության Կողմեր չեն,  Կողմերի կոնֆերանս/ Կողմերի խորհրդակցությանը կարող են մասնակցել որպես դիտորդ, առանց որոշում ընդունելու իրավունքի (Կիոտոյի արձանագրության 13.2 հոդված):

Կողմերի կոնֆերանս/ Կողմերի խորհրդակցության գործառույթները Կիոտոյի արձանագրության համար նույնն են, ինչ Կողմերի կոնֆերանսի գործառույթները Կոնվենցիայի համար: 

Կողմերի կոնֆերանս/ Կողմերի խորհրդակցության առաջին նստաշրջանի  հիմնական արդյունքը 1/CMP.1 "Կիոտոյի արձանագրության 3.9 հոդվածի ներքո Կոնվենցիայի  Հավելված I Կողմերի համար հետագա  ժամանակաշրջանների պարտավորությունների քննարկումը" որոշումն էր,  որտեղ Կողմերը որոշեցին սկսել 2012թ. հետո ընկած ժամանակաշրջանում Կոնվենցիայի  Հավելված I Կողմերի համար հետագա  պարտավորությունների քննարկման գործընթացը:

Այն ստեղծեց Կիոտոյի արձանագրության Կողմերի  ազատ աշխատանքային հատուկ խումբ գործընթացի վարման համար և պարտավորեցրեց նրան այդ մասին զեկուցել Կողմերի կոնֆերանս/Կողմերի խորհրդակցության յուրաքանչյուր նստաշրջանի ժամանակ:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: