Կողմերի կոնֆերանսը (ԿԿ) Կոնվենցիայի գերագույն մարմինն է` որոշումներ ընդունող բարձրագույն մարմինը: Այն Կոնվենցիայի բոլոր Կողմ երկրների ասոցիացիան է:
ԿԿ-ն պատասխանատու է միջազգային ջանքերի միավորման և կլիմայի փոփոխությունը ճիշտ ուղու վրա դնելու համար: Այն ամփոփում է Կոնվենցիայի իրականացումը և ուսումնասիրում է Կողմերի պարտավորությունները Կոնվենցիայի նպատակների լույսի ներքո, նոր գիտական նվաճումները և փորձը, որը ձեռք է բերվել կլիմայի փոփոխության վերաբերյալ մշակված քաղաքականության իրականացման ընթացքում:
ԿԿ-ի հիմնական նպատակը` երկրների կողմից ներկայացվող Ազգային զեկույցների և արտանետումների կադաստրների ամփոփումն է: Հենվելով այս տեղեկատվության վրա ԿԿ-ն գնահատում է երկրների կողմից ձեռնարկված միջոցառումները և Կոնվենցիայի վերջնական նպատակին հասնելու ուղղութամբ ձեռք բերված առաջընթացը:
ԿԿ-ն գումարվում է ամեն տարի, քանի դեռ Կողմերը այլ որոշում չեն ընդունել: Կողմերի կոնֆերանսն իր նիստերը գումարում է Բոննում՝ քարտուղարության նստավայրում, եթե որևէ Կողմ չի հյուրընկալում նրան: Քանի որ ԿԿ-ի Նախագահը հերթափոխվում է ըստ ՄԱԿ-ի կողմից ընդունված հինգ ռեգիոնների՝ Աֆրիկա, Ասիա, Լատինական Ամերիկա և Կարիբյան ծովի շրջան, Արևելյան Եվրոպա և Արևմտյան Եվրոպա և Այլոք, ապա, նրա նստաշրջանների հրավիրման վայրն էլ փոխվում է այս խմբերի միջև, ինչպես նաև նախագահողը, որը որպես կանոն լինում է այդ երկրի Բնապահպանության նախարարը:
Քարտուղարություն
Կոնվենցիայի քարտուղարությունը հայտնի է նաև որպես Կիմայի փոփոխության քարտուղարություն: Սպասարկում է Կողմերի կոնֆերանսին, օժանդակ մարմիններին, Բյուրոյին և Կողմերի կոնֆերանսի կողմից ստեղծված այլ մարմիններին: Մանդատի ընդհանուր պայմանները շարադրված են Կոնվենցիայի 8-րդ հոդվածում: Հիմնական ֆունկցիան է. գործնականորեն նախապատրաստել Կոնվենցիայի մարմինների նստաշրջանները, աջակցել Կողմերին իրենց պարտավորությունների կատարման հարցում, աջակցել ընթացող բանակցություններին և համագործակցել միջազգային նմանատիպ այլ մարմինների, հատկապես ԳԷՖ-ի և նրա իրագործող գործակալությունների (ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Շրջակա միջավայրի ծրագրի և Համաշխարհային բանկի), ԿՓՓՄԽ-ի և նման այլ կազմակերպությունների քարտուղարությունների հետ:
Հատուկ պարտականությունների մեջ է մտնում Կողմերի կոնֆերանսների պաշտոնական փաստաթղթերի նախապատրաստումը, Հավելված I Կողմերի ազգային զեկույցների խորը քննարկումների կոորդինացիան և ջերմոցային գազերի կադաստրների տվյալների բանաքաղումը: Նրա պարտականությունների մեջ է մտնում նաև Կողմերի կոնֆերանսների կողմից ընդունված աշխատանքային ծրագրերի առանձնահատուկ հանձնարարականները և Կողմերի կոնֆերանսների կողմից ընդունված այլ հանձնարարականներ:
Կոնվենցիայի քարտուղարությունը սպասարկում է նաև Կիոտոյի արձանագրությանը և նրա օժանդակ մարմիններին: Կիոտոյի արձանագրության ընդունումից հետո, կապված զեկույցների ուղեցույցների և հողօգտագործման, հողօգտագործման մեջ կատարված փոփոխությունների և անտառտնտեսության սեկտորի հետ, մեծացել է նրա դերը տեխնիկական փորձաքննության բնագավառում:
Կազմակերպչական առումով քարտուղարությունը կապված է ՄԱԿ-ի հետ և ղեկավարվում է նրա կանոններով ու նորմերով: Ներկայումս անձնակազմը ժամանակավոր հաստիքների և խորհրդատուների հետ միասին կազմում է ավելի քան 150 մարդ: Կոնվենցիայի քարտուղարության ղեկավարը` Գործադիր քարտուղարը, նշանակվում է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կողմից, խորհրդակցելով Կողմերի կոնֆերանսի հետ նրա Բյուրոյի միջոցով և ներկայումս համարվում է Գլխավոր քարտուղարի ասիստենտ-տեղակալը: Վարչական և ֆինանսական հարցերով Գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին հաշվետու է վարչական և ֆինանսական հարցերի վարչությունը ղեկավարող ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի միջոցով, իսկ այլ հարցերով` տնտեսական և սոցիալական հարցերով ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալի միջոցով: Որպես շահ չհետապնդող քաղաքացիական ծառայողների միջազգային մարմին, քարտուղարությունն իր գործադիր քարտուղարի միջոցով պատասխանատու է Կողմերի կոնֆերանսի և օժանդակ մարմինների առջև և իրագործում է նրանց այն նպատակները, որոնք ըստ Կոնվենցիայի և Ծրագրային բյուջեի գտնվում են նրա մանդատի շրջանակներում: Կողմերի կոնֆերանսը և օժանդակ մարմինները այս մանդատի սահմաններում կարող են կատարել որոշակի հարցումներ, կոնկրետ թեմայով կատարել լրացուցիչ ուսումնասիրություն: Իր աշխատանքներում քարտուղարությունը ղեկավարվում է Կոնվենցիայի օժանդակ մարմինների բյուրոների կողմից:
Կոնվենցիայի առաջին գործադիր քարտուղարը Մայքլ Զամիտ Քութաջարն էր (Մալթա), որը ղեկավարել է քարտուղարությունը նրա ստեղծման սկզբից՝ 1991թ. և հեռացել է 2002թ. հունվարին: Նրան փոխարինել է Ջոկ Վոլլեր-Հունտերը (Նիդերլանդներ), որը ղեկավարել է քարտուղարությունը մինչև իր կյանքի վերջը` 2005թ. հոկտեմբերի 14-ը: Ժամանակավորապես գործադիր քարտուղարի պարտականությունները կատարեց Ռիչարդ Կինլին (Կանադա), իսկ 2006թ. օգոստոսի 10-ին գործադիր քարտուղար է նշանակվել Իվե դե Բոերը (Նիդերլանդներ):
Ելնելով այն հիմնական նպատակներից, որոնք պետք է իրականացվեն քարտուղարության կողմից առաջիկա երկու տարում, ամեն 2 տարին մեկ Գործադիր քարտուղարը ներկայացնում է ծրագրային բյուջե և այն ֆինանսավորումը, որն անհրաժեշտ է այդ աշխատանքների կատարման համար:
Որպես շահ չհետապնդող քաղաքացիական ծառայողների միջազգային մարմին, քարտուղարությունն իր գործադիր քարտուղարի միջոցով պատասխանատու է Կողմերի կոնֆերանսի և օժանդակ մարմինների առջև և իրագործում է նրանց այն նպատակները, որոնք ըստ Կոնվենցիայի և Ծրագրային բյուջեի, գտնվում են նրա մանդատի շրջանակներում:
1996թ. օգոստոսից քարտուղարության նստավայրը գտնվում է Բոննում, Գերմանիա: Այն իր նախկին նստավայրից, Ժնևից, Շվեյցարիա, տեղափոխվեց Գերմանիայից ստացված հյուրընկալման հրավերով, որն ընդունել էր Կողմերի առաջին կոնֆերանսը:
http://www.nature-ic.am/ccarmenia/__admin-ccarmenia/www.unfccc.int
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |