1. "Միջազգային կարևորության խոնավ տարածքների մասին, հատկապես որպես ջրաթռչունների բնակավայր" կոնվենցիա
2. ՄԱԿ-ի "Կենսաբանական բազմազանության մասին" կոնվենցիա
3. ՄԱԿ-ի "Կլիմայի փոփոխության մասին" շրջանակային կոնվենցիա
4. ՄԱԿ-ի ԵՏՀ "Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին" կոնվենցիա
5. ՄԱԿ-ի ԵՏՀ "Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին" կոնվենցիա
6. ՄԱԿ-ի ԵՏՀ "Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին" կոնվենցիա
7. ՄԱԿ-ի "Անապատացման դեմ պայքարի" կոնվենցիա
8. ՄԱԿ-ի "Վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին" կոնվենցիա
9. "Օզոնային շերտի պահպանության մասին" կոնվենցիա
10. ՄԱԿ-ի ԵՏՀ "Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին" կոնվենցիա
11. "Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի կիրառման մասին" կոնվենցիա
12. ՄԱԿ-ի ԵՏՀ "Միջազգային լճերի և անդրսահմանային ջրհոսքների պահպանության և օգտագործման մասին" կոնվենցիա
13. "Կայուն օրգանական աղտոտիչների մասին" կոնվենցիա
14. "Շրջակա միջավայրի փոխակերպման տեխնիկական միջոցների ռազմական կամ այլ կարգի թշնամական օգտագործումը արգելելու մասին" կոնվենցիա
15. "Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին" կոնվենցիա
16. Լանդշաֆտների եվրոպական կոնվենցիա
17. Բույսերի պահպանության միջազգային կոնվենցիա (1952թ.)
18. «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիա (CITES)
19. «Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» կոնվենցիա
20. «Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիա (Բեռնի կոնվենցիա)
1971թ. Ռամսարում (Իրան) ստորագրված` խոնավ տարածքների մասին կոնվենցիան միջկառավարական համաձայնագիր է, որը սահմանում է ազգային գործողության և միջազգային համագործակցության շրջանակ` խոնավ տարածքների և դրանց ռեսուրսների պահպանման և համապատասխան օգտագործման համար: 2011 հունվարի 24-ի դրությամբ կոնվենցիային անդամակցում են 160 երկրներ, որտեղ կան 186,950,196 միլիոն հեկտարի ընդհանուր տարածք ունեցող թվով 1911 խոնավ տարածքներ: Այդ տարածքներն առաջադրված են միջազգային նշանակության խոնավ տարածքների Ռամսարի ցանկում ներառվելու համար:
![]()
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 1993թ.-ին:
Ազգային համակարգող`
Կարեն Ճենտերեճյան
Կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ
Կենսառեսորսների կառավարման գործակալություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
Հեռ. (+37410) 527952
Էլ-փոստ. jenderedjian@mnp.am
ՄԱԿ-ի "Կենսաբանական բազմազանության մասին" կոնվենցիա (Ռիո-դե-Ժանեյրո, 1992թ.)
1992թ. Ռիո-դե-Ժանեյրոում կայացած համաշխարհային գագաթնաժողովի մասնակից երկրների առաջնորդները համաձայնության եկան "կայուն զարգացման" համընդգրկուն ռազմավարության վերաբերյալ, համաձայն որի անհրաժեշտ է հոգալ առկա կարիքները, միևնույն ժամանակ ապագա սերնդներին թողնելով առողջ և կենսունակ աշխարհ: Ռիոյում ընդունված սկզբունքային համաձայնագրերից է կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան:
Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիան կայուն զարգացման սկզբունքներին հետևելու կարևորության ճանաչումն է միջազգային հանրության կողմից: Կոնվենցիայի գլխավոր նպատակն է կենսաբազմազանության պահպանումը, կենսաբազմազանության բաղադրիչների կայուն օգտագործումը, գենետիկ ռեսուրսների համատեղ օգտագործումը, ներառյալ գենետիկ ռեսուրսների և տեխնոլոգիաների ազատ մատչելիությունը, անհրաժեշտ միջոցների տրամադրումը:
Ստորագրվել է 1992թ.-ին:
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 1993թ. մարտի 31-ին:
Ազգային համակարգող`
Տատյանա Դանիելյան
Կենսաբազմազանության քաղաքականության բաժնի պետ
ՀՀ բնապահպանության նախարարություն
Հեռ.` (+37410) 585326
Ֆաքս` (+37410) 585469
էլ. փոստ` tatyana_danielyan@yahoo.com, tatyandan@freenet.am
Կարթագենյան արձանագրություն
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2004թ. մարտի 15-ին:
ՄԱԿ-ի "Կլիմայի փոփոխության մասին" շրջանակային կոնվենցիա (Նյու-Յորք, 1992թ.)
Կլիմայի փոփոխության կոնվենցիան սահմանում է կլիմայի փոփոխության հետևանքների դեմ ուղղված միջկառավարական ջանքերի համընդհանուր շրջանակ: Այն ընդունում է, որ կլիմայի կայունությունը միացյալ համակարգ է, որը կարող է վտանգվել ածխածնի երկօքսիդի և ջերմոցային այլ գազերի արտանետումներով: Կոնվենցիան ունի գրեթե համընդհանուր անդամակցություն. այն վավերացրել են թվով 191 երկրներ:
Համաձայն կոնվենցիայի, կառավարությունները պետք է.
Կոնվենցիան ստորագրվել է 1992թ.-ին և ուժի մեջ է մտել 1994թ. մարտի 21-ին:
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 1993թ. մարտի 29-ին:
Ազգային համակարգող`
Արամ Գաբրիելյան
Հեռ.` (+37410) 583932
Ֆաքս` (+37410) 583933
Էլ. փոստ` aram@nature.am
Կիոտոյի արձանագրություն (Կիոտո, 1997թ.)
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2002թ. դեկտեմբերի 27-ին:
ՄԱԿ-ի ԵՏՀ "Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին" կոնվենցիա (Ժնև, 1979թ.)
ՄԱԿ-ի ԵՏՀ "Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին" կոնվենցիան շրջակա միջավայրի պաշտպանության գլխավոր միջոցներից է: Այն տարիներ շարունակ կապակցել է տարբեր քաղաքական համակարգեր, իսկ քաղաքական փոփոխության տարիներին հանդիսացել է կայունության գործոն: Կոնվենցիան զգալիորեն նպաստել է միջազգային բնապահպանական օրենսդրության զարգացմանը և ստեղծել է կարևոր համակարգ` մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա օդի անդրսահմանային աղտոտվածության ազդեցությունը վերահսկելու և նվազեցնելու համար:
Կոնվենցիան սկզբնավորվել է 1960թ.-ին` այն ժամանակ, երբ գիտնականների կողմից նշվեց փոխկապակցվածությունը ցամաքային Եվրոպայում սուլֆիդային արտանետումների և Սկանդինավյան կղզիների տարածքում թթվայնացման միջև: 1972թ. Ստոկհոլմում կայացած ՄԱԿ-ի համաժողովը սկիզբ դրեց թթվայնացման դեմ պայքարի ասպարեզում միջազգային ակտիվ համագործակցությանը: 1972-1977թթ. կատարված ուսումնասիրություններ ամրապնդեցին այն ենթադրությունը, որ օդի աղտոտիչները կարող են անցնել մի քանի հազար կիլոմետր տարածք նախքան կուտակվելը և վնաս հասցնելը:
Դրանով իսկ հաստատվեց այն, որ թթվայնացման և այլ խնդիրների լուծման համար անհրաժեշտ է համագործակցել միջազգային մակարդակով: 1979թ.-ին Ժնևում նախարարական մակարդակով տեղի ունեցավ շրջակա միջավայրի պաշտպանությանը նվիրված բարձրաստիճան հանդիպում: Հանդիպման արդյունք դարձավ "Մեծ հեռավորությունների վրա օդի անդրսահմանային աղտոտվածության մասին" կոնվենցիայի ստորագրումը 34 երկրների կառավարությունների և եվրոպական համայնքի կողմից: Կոնվենցիան իրավական ուժ ունեցող առաջին միջազգային փաստաթուղթն է, որն անդրադարձավ օդի աղտոտման խնդիրներին տարածաշրջանային մակարդակով: Օդի աղտոտման նվազեցմանն ուղղված միջազգային համագործակցության ընդհանուր սկզբունքները ներառելուց բացի, կոնվենցիան սահմանում է ինստիտուցիոնալ շրջանակ:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1983թ.-ին:
Առկա են 8 առանձին արձանագրություններ:
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 1997թ. փետրվարի 21-ին:
Ազգային համակարգող`
Անժելա Տուրլիկյան
Մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ
ՀՀ բնապահպանության նախարարության
Հեռ.` (+37410) 583934
Ֆաքս` (+37410) 583933
Էլ. փոստ` turlikyan@nature.am
"Ծանր մետաղների վերաբերյալ" արձանագրություն
Ստորագրվել է 1998թ. դեկտեմբերի 18-ին:
"Կայուն օրգանական աղտոտիչների մասին" արձանագրություն
Ստորագրվել է 1998թ. դեկտեմբերի 18-ին:
"Թթվայնացման, էվտրոֆիկացման և գետնամերձ օզոնի առաջացման նվազեցման մասին" արձանագրություն
Ստորագրվել է 1999թ. դեկտեմբերի 1-ին:
ՄԱԿ-ի ԵՏՀ "Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին" կոնվենցիա (Էսպո, 1991թ.)
Էսպոյի կոնվենցիան սահմանում է կողմերի պարտավորությունները` պլանավորման վաղ շրջանում որոշակի գործունեության բնապահպանական ազդեցությունը գնահատելու համար: Այն նաև սահմանում է պետությունների ընդհանուր պարտավորությունը` միմյանց տեղեկացնելու և խորհրդատվություն տրամադրելու այն բոլոր խոշոր ծրագրերի վերաբերյալ, որոնք կարող են զգալի բնապահպանական ազդեցություն ունենալ երկրների սահմաններից դուրս:
Կոնվենցիան ընդունվել է 1991թ.-ին և ուժի մեջ է մտել 1997թ. սեպտեմբերի 10-ին:
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 1993թ. մայիսի 14-ին:
Ազգային համակարգող`
Էլիանորա Գրիգորյան
Նախարարի խորհրդական
ՀՀ բնապահպանության նախարարություն
Հեռ.` (+37410) 583934
Ֆաքս` (+37410) 583933
Էլ. փոստ` grigoryan@mnp.am
Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին արձանագրություն (Կիև, 2003թ.)
Ստորագրվել է 2003թ. մայիսի 21-ին:
ՄԱԿ-ի ԵՏՀ "Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին" կոնվենցիա (Հելսինկի, 1992թ.)
1992թ.-ի "Արդյունաբերական վթարների անդրսահմանային ազդեցության մասին" կոնվենցիան նախատեսված է արդյունաբերական վթարներից մարդկանց և շրջակա միջավայրը պաշտպանելու համար, հնարավորության դեպքում դրանք կանխարգելելու, դրանց հաճախականությունը և ուժգնությունը նվազեցնելու և հետևանքները նվազեցնելու միջոցով: Կոնվենցիան խթանում է ակտիվ միջազգային համագործակցությունն անդամակցող երկրների միջև` արդյունաբերական վթարի ժամանակ, դրանից առաջ և հետո:
Կոնվենցիայի նպատակն է` օգնել երկրներին կանխարգելել այն արդյունաբերական վթարները, որոնք կարող են անդրսահմանային ազդեցություն ունենալ, պատրաստվել դրանց դիմակայելուն և արձագանքել դրանց: Կոնվենցիան նաև քաջալերում է երկրներին օգնել միմյանց այդպիսի աղետների տեղի ունենալու դեպքում, համագործակցել հետազոտությունների և զարգացման ուղղությամբ և փոխանակել տեղեկատվություն և տեխնոլոգիաներ: Կոնվենցիան ընդունվել է Հելսինկիում 1992թ. մարտի 17-ին և ուժի մեջ է մտել 2000թ. ապրիլի 19-ին:
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 1993թ. մայիսի 14-ին:
Ազգային համակարգող`
Անահիտ Ալեքսանդրյան
Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ
ՀՀ բնապահպանության նախարարություն
Հեռ.` (+37410) 585326, 588838
Ֆաքս` (+37410) 585469
Էլ. փոստ` haz@mnp.am, analeks@freenet.am
"Անդրսահմանային ջրերի վրա արդյունաբերական վթարների անդրսահմանային ներգործության արդյունքում պատճառած վնասի համար քաղաքացիական պատասխանատվության և փոխհատուցման մասին" արձանագրություն (Կիև, 2003թ.)
Ստորագրվել է 1998թ. դեկտեմբերի 14-ին:
ՄԱԿ-ի "Անապատացման դեմ պայքարի" կոնվենցիա (Փարիզ, 1994թ.)
Միջազգային համայնքը վաղուց արդեն ընդունել է այն, որ անապատացումը խոշոր տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիր է աշխարհի բոլոր տարածաշրջանների շատ երկրների համար: 1977թ.-ին ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի համաժողովի կողմից ընդունվեց անապատացման դեմ պայքարի գործողությունների ծրագիր: Չնայած այս և մի շարք այլ նախաձեռնությունների, 1991թ.-ին ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիրը եզրակացրեց, որ հողերի դեգրադացման խնդիրը չոր, կիսաչոր և չոր ենթախոնավ վայրերում սաստկացել է, թեպետ առկա են "հաջողության առանձին օրինակներ":
Ստորագրվել է 1994թ.-ին:
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 1997թ. հունիսի 23-ին:
Ազգային համակարգող`
Աշոտ Վարդևանյան
Կենսառեսորսների կառավարման գործակալության պետի տեղակալ
ՀՀ բնապահպանության նախարարություն
Հեռ. (+37410) 580610
Ֆաքս` (+37410) 585469
էլ. փոստ` ashot_v@mail.ru
Առաջին ազգային հաղորդագրություն_անգլ.
Երկրորդ ազգային հաղորդագրություն_անգլ.
Երրորդ ազգային հաղորդագրություն_հայ.
Չորրորդ ազգային հաղորդագրություն_անգլ.
ՄԱԿ-ի "Վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին" կոնվենցիա (Բազել, 1989թ.)
"Վտանգավոր թափոնների անդրսահմանային տեղափոխման և դրանց հեռացման նկատմամբ հսկողություն սահմանելու մասին" կոնվենցիան վտանգավոր և այլ թափոնների վերաբերյալ առավել ընդգրկուն տարածաշրջանային համաձայնագիրն է: Կոնվենցիան ունի 170 մասնակից կողմեր և նպատակ ունի պաշտպանել մարդու առողջությունը և շրջակա միջավայրը վտանգավոր և այլ թափոնների արտադրության, կառավարման, անդրսահմանային տեղափոխման և ոչնչացման արդյունքում առաջացող վնասից:
Ուժի մեջ է մտել 1992թ.-ին:
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 1999թ. մարտի 26-ին:
Ազգային համակարգող`
Անահիտ Ալեքսանդրյան
Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ
ՀՀ բնապահպանության նախարարություն
Հեռ.` (+37410) 585326, 588838
Ֆաքս` (+37410) 585469
Էլ. փոստ` haz@mnp.am, analeks@freenet.am
"Օզոնային շերտի պահպանության մասին" կոնվենցիա (Վիեննա, 1985թ.)
1985թ.-ին ազգերը համաձայնության եկան Վիեննայում, որ անհրաժեշտ է ձեռնարկել "համապատասխան միջոցառումներ ... մարդկանց առողջությունը և շրջակա միջավայրը մարդկային գործունեության այնպիսի ազդեցությունից պաշտպանելու համար, որը փոփոխում է կամ կարող է փոփոխել օզոնային շերտը", և դրանով իսկ սկիզբ դրեցին օզոնային շերտի պաշտպանության մասին կոնվենցիայի ստորագրմանը:
Կոնվենցիան կոչված է խրախուսել հետազոտական աշխատանքներն ու երկրների միջև համընդհանուր համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը: Նույնիսկ այդ պարագայում պահանջվեց մոտավորապես չորս տարի` նախապատրաստական աշխատանքներ տանելու և համաձայնության գալու համար: Վիեննայի կոնվենցիան ստորագրեցին թվով 20 երկրներ, սակայն այդ երկրներից շատերը չէին շտապում վավերացնել այն: Կոնվենցիան նախատեսում էր հետագա արձանագրություններ և լրացումների և տարաձայնությունների կարգավորման համար սահմանված հատուկ ընթացակարգեր:
Վիեննայի կոնվենցիան արձանագրեց կարևոր նախադեպ: Առաջին անգամ ազգերը սկզբունքային համաձայնության եկան գլոբալ տարածաշրջանային խնդրի դեմ պայքար տանելու վերաբերյալ` դեռևս մինչև այդ խնդրի հետևանքների ի հայտ գալը և գիտականորեն հաստատվելը:
Այն ժամանակ երբ փորձագետները սկսեցին քննարկել հնարավոր միջոցառումները, "Բնություն" ամսագիրը 1985թ. մայիսի թողարկման մեջ տպագրեց դր. Ջո Ֆարմանի գլխավորությամբ բրիտանացի գիտնականների հետազոտությունն Անտարկտիկայում օզոնային շերտի սաստիկ քայքայման վերաբերյալ: Հետազոտության արդյունքները հաստատվեցին ամերիկյան արբանյակային հետազոտությունների արդյունքում, ինչը վկայում էր օզոնային շերտի սաստիկ քայքայման և անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Արդյունքում 1987թ. սեպտեմբերին համաձայնություն ձեռք բերվեց ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ և ստորագրվեց օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությունը:
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 1999թ. ապրիլի 28-ին:
Ազգային համակարգող`
Ասյա Մուրադյան
Մթնոլորտային օդի քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ
ՀՀ բնապահպանության նախարարության
Հեռ.` (+37410) 541182
Ֆաքս` (+37410) 583933
Էլ. փոստ` asozon@nature.am
"Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին" արձանագրություն (Մոնրեալ, 1987թ.)
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 1999թ. ապրիլի 28-ին:
Մոնրեալի արձանագրության Լոնդոնյան ուղղում
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2003թ. հոկտեմբերի 22-ին:
Մոնրեալի արձանագրության Կոպենհագենի ուղղում
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2003թ. հոկտեմբերի 22-ին:
ՄԱԿ-ի ԵՏՀ "Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության և արդարադատության մատչելիության մասին" կոնվենցիա (Օրհուս, 1998թ.)
ՄԱԿ-ի ԵՏՀ "Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության հասանելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակայնության և արդարադատության մատչելիության մասին" կոնվենցիան ընդունվել է 1998թ. հունիսի 25-ին դանիական Օրհուս քաղաքում կայացած "Շրջակա միջավայրը Եվրոպայի համար" գործընթացի չորրորդ նախարարական համաժողովի ընթացքում:
Օրհուսի կոնվենցիան նոր տեսակի բնապահպանական համաձայանգիր է: Այն կապակցում է բնապահպանական և մարդու իրավունքները և հաստատում է այն, որ կայուն զարգացումը կարող է ապահովվել միայն բոլոր մասնակից կողմերի ներգրավման միջոցով:
Կոնվենցիան անդրադառնում է հանրության և հանրային մարմինների փոխգործակցությանը ժողովրդավարական համատեքստում և առաջադրում է նոր գործընթաց միջազգային համաձայնագրերի իրագործման և բանակցություններում հանրային մասնակցության համար:
Ստորագրվել է 1998թ.-ին:
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2001թ. մայիսի 14-ին:
Ազգային համակարգող`
Աիդա Իսկոյան
Նախարարի խորհրդական
ՀՀ բնապահպանության նախարարություն
Հեռ.` (+37410) 574986
Ֆաքս` (+37410) 542142
Էլ. փոստ` mailto:mailto:epac@arminco.com
Աղտոտիչների արտանետման և տեղափոխման ռեգիստրների մասին արձանագրություն (Կիև, 2003թ.):
Ստորագրվել է 2003թ. մայիսի 21-ին:
"Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի կիրառման մասին" կոնվենցիա (Ռոտերդամ, 1998թ.)
Կոնվենցիայի տեքստն ընդունվել է 1998թ. սեպտեմբերի 10-ին Ռոտերդամում (Նիդերլանդներ) կայացած լիազորների համաժողովի կողմից: Կոնվենցիան ուժի մեջ է մտել 2004թ. փետրվարի 24-ին:
Կոնվենցիայի նպատակներն են.
Կոնվենցիան ստեղծում է նախնական տեղեկացման և համաձայնության (PIC) ընթացակարգի իրագործման համար իրավական պարտավորություններ: Կոնվենցիայի հիմքում ընկած է ՅՈՒՆԵՊ-ի և ՖԱՕ-ի կողմից 1989թ.-ին սկզբնավորված և 2006թ. փետրվարի 24-ին դադարեցված PIC կամայական ընթացակարգը:
Ստորագրվել է 1998թ.-ին:
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2003թ. հոկտեմբերի 22-ին:
Ազգային համակարգող`
Անահիտ Ալեքսանդրյան
Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ
ՀՀ բնապահպանության նախարարություն
Հեռ.` (+37410) 585326, 588838
Ֆաքս` (+37410) 585469
Էլ. փոստ` haz@mnp.am, analeks@freenet.am
ՄԱԿ-ի ԵՏՀ "Միջազգային լճերի և անդրսահմանային ջրհոսքերի պահպանության և օգտագործման մասին" կոնվենցիա (Հելսինկի, 1992թ.)
"Միջազգային լճերի և անդրսահմանային ջրհոսքերի պահպանության և օգտագործման մասին" կոնվենցիան (ջրային կոնվենցիա) նախատեսված է անդրսահմանային մակերեսային և ստորգետնյա ջրերի պահպանության և էկոլոգիապես մաքուր կառավարման համար անհրաժեշտ ազգային միջոցառումների ամրապնդման համար:
Կոնվենցիան պարտավորեցնում է կողմերին կանխարգելել, վերահսկել և նվազեցնել ջրի աղտոտումը կետային և ոչ-կետային աղբյուրներից: Կոնվենցիան ներառում է նաև դրույթներ դիտանցման, հետազոտությունների և զարգացման, խորհրդատվությունների, նախազգուշացման և ահազանգման համակարգերի, փոխադարձ աջակցության, համակարգային ձևակերպումների, տեղեկատվության փոխանակման և պաշտպանության, ինչպես նաև տեղեկատվության հանրային մատչելիության վերաբերյալ:
"Ջրի և առողջության մասին" արձանագրություն (Լոնդոն, 1999թ.)
Ստորագրվել է 1999թ. հունիսի 17-ին:
Ազգային համակարգող`
Սվետլանա Վարդանյան
Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ
ՀՀ բնապահպանության նախարարություն
Հեռ.` (+37410) 585326, 540974
Ֆաքս` (+37410) 585469
Էլ. փոստ` svardanyan@yandex.ru
"Կայուն օրգանական աղտոտիչների մասին" կոնվենցիա (Ստոկհոլմ, 2001թ.)
Ստոկհոլմի կոնվենցիան գլոբալ համաձայնագիր է, որը նպատակ ունի պաշտպանել մարդու առողջությունը և շրջակա միջավայրը կայուն օրգանական աղտոտիչներից (POP-ներ): POP-ները քիմիական նյութեր են, որոնք երկար ժամանակ մնում են անփոփոխ շրջակա միջավայրում, լայնորեն տարածվում են աշխարհագրական տարածքներով, կուտակվում են կենդանի օրգանիզմների ճարպային հյուսվածքներում և թունավոր են մարդու և վայրի բնության համար: POP-ները տարածվում են գլոբալ մակարդակով և կարող են վնաս պատճառել այն վայրերում, որտեղ դրանք առկա են: Կոնվենցիան իրագործելիս, կառավարությունները միջոցներ են ձեռնարկում POP-ների արտանետումները կանխարգելելու կամ նվազեցնելու համար:
Ստորագրվել է 2001թ. մայիսի 23-ին:
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2003թ. հոկտեմբերի 22-ին:
Ազգային համակարգող`
Անահիտ Ալեքսանդրյան
Վտանգավոր նյութերի և թափոնների քաղաքականության բաժնի պետ
ՀՀ բնապահպանության նախարարություն
Հեռ.` (+37410) 585326, 588838
Ֆաքս` (+37410) 585469
Էլ. փոստ` haz@mnp.am, analeks@freenet.am
"Շրջակա միջավայրի փոխակերպման տեխնիկական միջոցների ռազմական կամ այլ կարգի թշնամական օգտագործումը արգելելու մասին" կոնվենցիա (Ժնև, 1976թ.)
Կոնվենցիան սահմանում է շրջակա միջավայրի փոխակերպման տեխնիկական միջոցները իբրև այնպիսի միջոցներ, որոնք փոփոխում են` բնական գործընթացների միտումնավոր մանիպուլյացիայի միջոցով, երկրի դինամիկան, բաղադրությունը կամ կառուցվածքը: Եղանակի կամ կլիմայի փոփոխությունները, օզոնային շերտի կամ տարածաշրջանի էկոլոգիական բալանսի փոփոխությունը այն երևույթներից մի քանիսն են, որոնք կարող են առաջանալ շրջակա միջավայրի փոխակերպման տեխնիկական միջոցների օգտագործումից:
Հոդված 1-ը սահմանում է հետևյալ հիմնարար պարտավորությունը. "Սույն կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից պետություն պարտավորվում է չմասնակցել շրջակա միջավայրի փոխակերպման տեխնիկական միջոցների ռազմական կամ այլ կարգի թշնամական օգտագործմանը, որն ունի լայնորեն տարածվող, երկարատև կամ սաստիկ ազդեցություն, այլ պետության համար հանդիսանալով ոչնչացման, ավիրվածության կամ վնասման միջոց": "Լայնորեն տարածվող" նշանակում է մի քանի հարյուր քառակուսի կիլոմետր տարածք ներառող, "երկարատև" նշանակում է "մի քանի ամիս կամ մոտավորապես մեկ սեզոն տևողություն ունեցող", և "սաստիկ" նշանակում է "մարդու առողջության, բնական և տնտեսական ռեսուրսների կամ այլ արժեքների համար լուրջ կամ զգալի քայքայմանը կամ վնասի հանգեցնող":
1976թ. աշնանային նստաշրջանի ընթացքում ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի ընթացքում տեղի ունեցան ընդարձակ քննարկումներ կոնվենցիայի նախագծի, այդ թվում դրան վերաբերող մի քանի բանաձևերի վերաբերյալ: Դեկտեմբերի 10-ին գլխավոր ասամբլեան ընդունեց բանաձև, կոնվենցիան փոխանցելով անդամ պետությունների կողմից քննարկման, ստորագրման և վավերացման համար և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին առաջարկելով կոնվենցիան բացել ստորագրման համար:
ՄԱԿ-ի գլխպավոր քարտուղարը ղեկավարում էր մայիսի 18-ին Ժնևում կայացած ստորագրման արարողակարգը: Միացյալ Նահանգները, 33 այլ պետությունների հետ միասին, ստորագրեց կոնվենցիան:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1978թ. հոկտեմբերի 5-ին:
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2001թ. դեկտեմբերի 4-ին:
Ազգային համակարգող`
Լարիսա Խարատովա
Միջազգաիյն համագործակցության վարչության
Միջազգային համաձայնագրերի և քաղաքականության
բաժնի առաջատար մասնագետ
ՀՀ բնապահպանության նախարարություն
Հեռ.` (+37410) 585349
Ֆաքս` (+37410) 585469
Էլ. փոստ` interdpt@rambler.ru, lararsh@rambler.ru
"Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին" կոնվենցիա (Փարիզ, 1972թ.)
"Համաշխարհային մշակութային և բնական ժառանգության պահպանության մասին" կոնվենցիան ընդունվել է 1972թ.-ին` ՅՈՒՆԵՍԿՈ-ի ընդհանուր համաժողովի կողմից: Առ այսօր կոնվենցիային միացել են ավելի քան 170 երկրներ:
Կոնվենցիան կոչված է աջակցել երկրների մշակութային և բնական ժառանգության նույնականացմանը և պահպանմանը: Այն հաստատում է, որ բնությունը և մշակույթը միմյանց լրացնող են և որ մշակութային նույնացումն անմիջականորեն կապված է այն բնական միջավայրի հետ, որտեղ այն զարգանում է:
Կոնվենցիան կոչված է պահպանել երկրների մշակութային և բնական "սեփականությունը":
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 1993թ.-ին:
Լանդշաֆտների եվրոպական կոնվենցիա (Ֆլորենս)
Կոնվենցիայի նպատակներն են` նպաստել եվրոպական լանդշաֆտների պաշտպանությանը, կառավարմանը և պլանավորմանը և ապահովել եվրոպական համագործակցությունն այդ հարցերի շուրջ: Դա նշանակում է ապահովել եվրոպական լանդշաֆտների պաշտպանությունը, կառավարումը և պլանավորումը` ազգային միջոցառումներ ընդունելու և կողմերի միջև եվրոպական համագործակցություն հաստատելու միջոցով:
Ստորագրվել է 2003թ. մայիսի 14-ին:
Վավերացվել է ՀՀ ազգային ժողովի կողմից 2004թ. մարտի 23-ին:
Բույսերի պահպանության միջազգային կոնվենցիա (1952թ.)
ԲՊՄԿ-ն միջազգային համաձայնագիր է, որի նպատակն է ձեռնարկել միջոցառումներ ուղղված բույսերի և բուսական ծագման մթերքի վնասատուների առաջացման և տարածման կանխարգելմանը, ինչպես նաև ապահովել համապատասխամ միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն այդ վնասատուների կառավարմանը: Կոնվենցիան կառավարվում է Ֆիտոսանիտարական միջոցառումների հանձնաժողովի (ՖՄՀ) կողմից, որն ընդունել է Ֆիտոսանիտարական միջոցառումների միջազգային ստանդարտները: ՖՄՀ-ն Բույսերի պահպանության կոնվենցիան հաստատել է, որպես ազգային հաշվետվությունների ներկայացման և ֆիտոսանիտարական բնագավառի վերաբերյալ ավելի ընդհանուր տեղեկատվության փոխանակման ֆորում: Կոնվենցիայի գործունեությունը համակարգվում է ԲՊՄԿ-ի քարտուղարության կողմից, որն ապահովվում է Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության կողմից:
Կոնվենցիան ուժի մեջ է մտել 1952թ. ապրիլի 3-ին: Կոնվենցիան գրանցվել է ՄԱԿ-ի քարտուղարության կողմից 1952թ. նոյեմբերի 29-ին (N1963):
Հայաստանը միացել է կոնվենցիային 2006թ. հունիսի 9-ին:
Ազգային համակարգող`
Գառնիկ Պետրոսյան
Բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության պետ
ՀՀ գյուղատնտեսության նախարարություն
Հեռ. (+37410) 523411
Ֆաքս. (+37410) 523793
Էլ-փոստ. pppdep@yahoo.com
«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիա (CITES, Վաշինգտոն, 1973թ.)
«Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիան կառավարությունների միջև միջազգային համաձայնագիր է: Դրա նպատակն է ապահովել, որ վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտուրը չի վտանգում դրանց գոյությունը:
Քանի որ վայրի կենդանական ու բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտուրը անդրսահմանային է, դրա կարգավորումը պահանջում է միջազգային համագործակցությունը` տեսակների գերշահագործումը կանխելու համար: Կոնվենցիան ստորագրվել է այս համագործակցության ոգով: Այսօր այդ համախմբում է տարբեր խստության պաշպանության միջոցառումներ կենդանիների և բույսերի ավելի քան 30 հազար տեսակների, ներառյալ կենդանի կենադիների, մորթիների և չոր բույսերի համար:
Կոնվենցիայի տեքստը, քարտուհարության աշխտանքները, հրապարակումները և այլ նյութերը հասանելի են Կոնվենցիայի պաշտոնական վեբ-կայքից (անգլերեն):
ՀՀ միացավ Կոնվենցիային 2008թ. հոկտեմբերի 23-ին:
Ազգային համակարգող`
Սիրանուշ Մուրադյան
Դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ
Կենսառեսուրսների կառավարման գործակալություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
Հեռ.` (+37410) 58 07 11; 58 54 69; 58 53 49
Ֆաքս` (+37410) 58 54 69; 52 79 52
Էլ. փոստ` interdpt@mnp.am; inerdpt@rambler.ru; sirush_murad@mail.ru
«Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» կոնվենցիա (Բոն, 1979թ.)
«Միգրացվող վայրի կենդանիների տեսակների պահպանության մասին» կոնվենցիան ուղղված է կենդանիների միգրացվող` ցամաքային և ջրային տեսակների և թռչունների պահպանմանը իրենց միգրացիայի տարածքում: Սա միջկառավարական պայմանագիր է, կնքված ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (ՅՈՒՆԵՊ) հովանու ներքո, որը զբաղվում է վայրի կենդանիների և դրանց կենսապայմանների պահմանմամբ` համաշխարհային մասշտաբով:
Կոնվեցիայի կողմերը աշխատում են խստորեն պաշտպանել համապատասխան կենդանիներին, պահպանել կամ վերականգնել դրանց բնական միջավայրերը, մեղմել միգրացիայի խոչընդոտները և հսկել դրանց վտանգող այլ գործոններ: Բացի կողմ երկրների համար պարտականությունների սահմանելու, Կոնվեցիայն նպաստում է համակարգված գործողություններ շատ տեսակների միգրացիոն տարացքում ներառված պետությունների կողմից:
Կոնվենցիայի տեքստը, քարտուհարության աշխտանքները, հրապարակումները և այլ նյութերը հասանելի են Կոնվենցիայի պաշտոնական վեբ-կայքից (անգլերեն):
ՀՀ միացավ Կոնվենցիային 2010թ. հոկտեմբերի 27-ին:
Ազգային համակարգող`
Մարտիրոս Նալբանդյան
Գլխավոր մասնագետ
Բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման բաժին
Կենսառեսուրսների կառավարման գործակալություն
ՀՀ բնապահպանության նախարարություն
Հեռ.` (+374 10) 580699
Ֆասք` (+374 10) 585469
Էլ.փոստ` mnalbandyan@rambler.ru
«Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիա (Բեռնի կոնվենցիա, 1979թ.)
«Եվրոպայի վայրի բնության և բնական միջավայրի պահպանության մասին» կոնվենցիան պարտավորեցնող միջազգային իրավական գործիք է բնապահպանության ոլորտում, որն ընդգրկում է Եվրոպայի մայրցամաքի բնության ժառանգությանը և տարածվում է Աֆրիկայի որոշ պետությունների վրա: Կոնվենցիան ուղղված է վայրի ֆլորայի և ֆաունայի և դրանց բնական միջավայրերի պահպանմանը, ինչպես նաև այդ ոլորտում եվրոպական համագործակցության ընդլայնմանը:
Ըստ Կոնվենցիայի, առանձնապես կարևոր է պաշտպանել վտանգված բնական միջավայրերի և վտանգված խոցելի տեսակներ, ներառյալ միգրացվող տեսակների:
Կոնվենվիայի տեքստը, քարտուհարության աշխտանքները, հրապարակումները և այլ նյութերը հասանելի են Կոնվենցիայի պաշտոնական վեբ-կայքից (անգլերեն):
ՀՀ միացավ Կոնվենցիային 2008թ. փետրվարի 26-ին: Կոնվենցիայով սահմանվող գործունեության մեջ ՀՀ մասնակցության մասին ավելի մանրամասն տես այստեղ:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |