"Օզոնային շերտի պահպանության մասին" կոնվենցիա

Անցած դարի 70-ական թվականներից գիտնականներն ահազանգեցին` զգուշացնելով, որ որոշ քիմիական նյութեր` ֆրեոնները, որոնք մեծ խումբ են կազմում և օգտագործվում են սառնարաններում, օդաորակիչներում, աերոզոլներում, ինչպես նաև արդյունաբերության մեջ, հալոնները, որոնք օգտագործվում են կրակմարիչներում, մեթիլ բրոմիդը, որն օգտագործվում է գյուղատնտեսության մեջ, արտանետնելով և հասնելով վերնոլորտ, քայքայում են օզոնի մոլեկուլները:    

1985թ.-ին ազգերը համաձայնության եկան Վիեննայում, որ անհրաժեշտ է ձեռնարկել "համապատասխան միջոցառումներ ... մարդկանց առողջությունը և շրջակա միջավայրը մարդկային գործունեության այնպիսի ազդեցությունից պաշտպանելու համար, որը փոփոխում է կամ կարող է փոփոխել օզոնային շերտը", և դրանով իսկ սկիզբ դրեցին օզոնային շերտի պաշտպանության մասին կոնվենցիայի ծագմանը:

Կոնվենցիան կոչված է խրախուսել հետազոտական աշխատանքներն ու երկրների միջև համընդհանուր համագործակցությունը և տեղեկատվության փոխանակումը: Նույնիսկ այդ պարագայում պահանջվեց մոտավորապես չորս տարի` նախապատրաստական աշխատանքներ տանելու և համաձայնության գալու համար: Վիեննայի կոնվենցիան ստորագրեցին թվով քսան երկրներ, սակայն շատերը չէին շտապում վավերացնել այն: Կոնվենցիան նախատեսում էր հետագա արձանագրություններ և լրացումների և տարաձայնությունների կարգավորման համար սահմանված հատուկ ընթացակարգեր:

Վիեննայի կոնվենցիան սահմանել է կարևոր նախադեպ: Առաջին անգամ ազգերը սկզբունքային համաձայնության եկան գլոբալ տարածաշրջանային խնդրի դեմ պայքար տանելու վերաբերյալ` դեռևս մինչև դրա հետևանքների ի հայտ գալը և նույնիսկ գիտականորեն հաստատվելը:

Այն ժամանակ երբ փորձագետները սկսեցին հետազոտել ձեռնարկվելիք միջոցառումները, "Բնություն" ամսագիրը 1985թ. մայիսի թողարկման մեջ տպագրեց դր. Ջո Ֆարմանի գլխավորությամբ բրիտանացի գիտնականների հետազոտությունը Անտարկտիկայում օզոնային շերտի սաստիկ քայքայման վերաբերյալ: Հետազոտության արդյունքները հաստատվեցին ամերիկյան արբանյակային հետազոտությունների արդյունքում, ինչը վկայում էր օզոնային շերտի սաստիկ քայքայման և անհապաղ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին: Արդյունքում 1987թ. սեպտեմբերին համաձայնություն ձեռք բերվեց ձեռնարկվելիք միջոցառումների վերաբերյալ և ստորագրվեց օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությունը:

Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է օզոնային շերտի պահպանության մասին Վիեննայի կոնվենցիան և օզոնային շերտը քայքայող նյութերի մասին Մոնրեալի արձանագրությունը 1999թ. ապրիլի 28-ին: 2001թ.-ին Հայաստանը ձևակերպել է օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման ազգային ծրագիր, որն ուղղված է Վիեննայի կոնվենցիայով սահմանված պարտավորությունների կատարմանը: Ծրագրով նախատեսված են օրենսդրության կատարելագործում և ուսուցողական միջոցառումների իրականացում, օզոնային շերտը քայքայող նյութեր օգտագործող կազմակերպություններում նոր օզոնաանվտանգ տեխնոլոգիաների ներդրում, ինչպես նաև բնակչության իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներ:

Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ կայքը. www.ozone.nature-ic.am

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: