ՄԱԿ-ի “Անապատացման դեմ պայքարի” կոնվենցիա

Անապատացումը դեռևս մի քանի տասնամյակ առաջ ճանաչվել է միջազգային համայնքի կողմից իբրև բոլոր տարածաշրջանների երկրների համար խոշոր տնտեսական, սոցիալական և բնապահպանական խնդիր: Դեռևս 1977թ.-ին ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի համաժողովն ընդունել է գործողությունների ծրագիր: Չնայած այս և մի շարք այլ միջոցառումների, ՄԱԿ-ի բնապահպանական ծրագիրը եզրակացրել է 1991թ.-ին, որ հողերի դեգրադացումը չոր, կիսաչոր և չոր ենթախոնավ տարածաշրջաններում սաստկացել է, թեև առկա են "տեղային հաջողության օրինակներ":

Արդյունքում անապատացման դեմ պայքարի հարցը դեռևս խոշոր խնդիր է ՄԱԿ-ի շրջակա միջավայրի և զարգացման համաժողովի համար, որը կայացավ Ռիո-դե-Ժանեյրոում 1992թ.-ին: Համաժողովի կողմից հաստատվեց նոր, ինտեգրված մոտեցում խնդրին, ինչպես նաև ընդգծվեց համայնքային մակարդակով կայուն զարգացմանը նպաստող գործողությունների անհրաժեշտությունը: Համաժողովի կողմից նաև կոչ արվեց ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովին հաստատել միջկառավարական բանակցող կոմիտե` մինչև 1994թ. հունիսը անապատացման դեմ պայքարի մասին կոնվենցիան նախապատրաստելու համար: 1992թ. դեկտեմբերին գլխավոր վեհաժողովի կողմից համաձայնեցվեց և հաստատվեց թիվ 47/188 բանաձևը:

Ունենալով ծանրաբեռնված ժամանակացույց, կոմիտեն այնուամենայնիվ ավարտեց բանակցությունները հինգ նստաշրջանների ընթացքում: Կոնվենցիան ընդունվեց Փարիզում 1994թ. հունիսի 17-ին: Հայաստանը ստորագրել է կոնվենցիան 1994թ. հոկտեմբերի 14-ին և վավերացրել է այն 1997թ. հուլիսի 2-ին:

Անապատացման դեմ պայքար կոբվենցիայի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ կայքը. www.unccd.int

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: