"Կենսաբանական բազմազանություն, կամ կենսաբազմազանություն" տերմինով բնորոշում են երկրի վրա առկա կյանքի և դրա բնական ձևերի զանազանությունը: Այսօրվա կենսաբազմազանությունը բնական գործընթացներով և նաև մարդկային ազդեցությամբ ուղեկցվող զարգացման միլիարդավոր տարիների արդյունք է: Այն կառուցում է կյանքի և կենսունակության ամբողջական ցանց, որի մի մասն ենք հանդիսանում մենք և որից ամբողջությամբ կախված ենք: Բիոբազմազանությունը հաճախ ընկալվում է իբրև բույսերի, կենդանիների և միկրոօրգանիզմների զանազանություն: Բիոբազմազանությունը ներառում է նաև յուրաքանչյուր առանձին տեսակում ընդգրկված և միմյանցից գենետիկորեն տարբերվող նմուշներ (օր. հացահատիկների կամ ընտանի կենդանիների զանազան տեսակները և այլն): Բիոբազմազանությունը կարելի է դիտարկել նաև էկոհամակարգերի զանազանության տեսանկյունից (անապատներ, անտառներ, խոնավ տարածքներ, լեռներ, լճեր, գետեր, գյուղատնտեսական լանդշաֆտներ): Յուրաքանչյուր էկոհամակարգում կենդանի նմուշները, ներառյալ մարդիկ, ձևավորում են համայնք` համագործակցելով միմյանց հետ և փոխգործակցելով իրենց շրջապատող օդի, ջրի և հողի հետ:
Կենդանի ձևերի համակցությունը և նրանց փոխգործակցությունը միմյանց և շրջակա միջավայրի հետ դարձրել են երկիրը մարդկության համար պիտանի բնակավայր: Բիոբազմազանությունը տրամադրում է կյանքի համար անհրաժեշտ զանազան ապրանքներ և ծառայություններ:
1992թ. Ռիո-դե-Ժանեյրոում կայացած համաշխարհային գագաթնաժողովին, երկրների առաջնորդները համաձայնության եկան "կայուն զարգացման" համընդգրկուն ռազմավարության վերաբերյալ, որի սկզբունքն է. հոգալ սեփական կարիքները, միևնույն ժամանակ ապագա սերունդներին թողնելով առողջ և կենսունակ միջավայր: Ռիոյում ընդունված սկզբունքային համաձայնագրերից է կենսաբազմազանության մասին կոնվենցիան:
Կենսաբազմազանության մասին կոնվենցիան կայուն զարգացման սկզբունքներին հետևելու անհրաժեշտության ճանաչումն է միջազգային համայնքի կողմից: Կոնվենցիայի հիմնական նպատակն է բիոբազմազանության պահպանումը, բիոբազմազանության բաղադրիչների կայուն օգտագործումը և գենետիկ ռեսուրսների համատեղ օգտագործումը, ներառյալ գենետիկ ռեսուրսների և տեխնոլոգիաների ազատ մատչելիությունը և անհրաժեշտ ֆինանսավորման տրամադրումը:
Համաձայն կոնվենցիայի նպատակների, բիոբազմազանության պահպանումը համընդհանուր մակարդակով կայուն զարգացում ապահովելու խոշոր նախապայմաններից է: Կենսաբազմազանության պահպանման խնդիրն առանձնակի դժվար է ծայրահեղ բնական պայմաններում և մարդկության կողմից ինտենսիվորեն օգտագործվող վայրերում: Խնդիրը նույնապես առնչվում է Հայաստանին: Հայաստանը ստորագրել է բիոբազմազանության մասին կոնվենցիան 1992թ. հունիսի 13-ին և վավերացրել է այն 1993թ. մայիսի 14-ին:
1997թ. հոկտեմբերին ՀՀ բնապահպանության նախարարությունը ԳԷՖ-ի աջակցությամբ մեկնարկել է կենսաբազմազանության ռազմավարության և գործողությունների ծրագրի, ինչպես նաև առաջին ազգային զեկույցի մշակման աշխատանքները` կենսաբազմազանության մասին կոնվենցիայի 6, 8 և 26 հոդվածներին համապատասխան: Մեկամյա ծրագիրն ամփոփվեց կենսաբազմազանության մասին առաջին ազգային զեկույցի ներկայացմամբ, որտեղ նկարագրված է Հայաստանում կենսաբազմազանության օգտագործման և պահպանման ընթացիկ իրավիճակը:
Ծրագրի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ կայքը. www.biodiv.nature-ic.am
Կենսաբազմազանության կոնվենցիայի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար այցելեք հետևյալ կայքը. www.biodiv.org
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |