Հնարավոր Հետեվանքները Հայաստանի Համար

Հաշվարկները ցույց են տվել, որ  Հայաստանում 2100 թ. օդի միջին ջերմաստիճանը կբարձրանա 1.7ՕC-ով, տեղումները կկրճատվեն` մոտ 10%-ով:
 
Այդ հետևանքները կարող են էապես ազդել կլիմայից կախում ունեցող տնտեսության ճյուղերի վրա:

Կլիմայի համամոլորակային փոփոխությունը և Հայաստանի տարածքում ներքին միկրոկլիմայական փոփոխությունները կարող են հանգեցնել հետևյալ հետևանքների.

  • Կանխատեսվում է լանդշաֆտային գոտիների սահմանների տեղափոխություն լեռնային պրոֆիլով դեպի վեր՝ ըստ բարձրության 100-150 մ: Սպասվում է, որ անապատա-կիսաանապատային գոտու մակերեսը կընդլայնվի 33%-ով, տեղի կունենա տափաստանային գոտու ընդլայնում 4%-ով և դրա բարձրացումը դեպի վեր` 150-200 մ-ով: Անտառային գոտում սպասվում է անտառի ստորին սահմանի բարձրացում դեպի վեր 100-200 մ: Մերձալպյան գոտու մակերեսը կկրճատվի 21%-ով, իսկ ալպյան գոտունը՝ միջին հաշվով 22%-ով:
  • Կանխատեսվող ջերմաստիճանի բարձրացման և տեղումների նվազման դեպքում պետք է սպասել կլիմայի չորացման աճ և անապատացման պրոցեսների արագացում:
  • Սպասվում է գետերի տարեկան հոսքի նվազում 15% և Սևանա լճի մակերեսից գոլորշիացման ավելացում 13-14%: 
  • Կլիմայի կանխատեսվող փոփոխության դեպքում, վեգետացիայի փուլից և տեղի բարձրությունից կախված, սպասվում է հողի խոնավության նվազում` 10-30%-ով, զանազան գյուղատնտեսական մշակաբույսերի բնական խոնավ ապահովվածության նվազում` 7-13%-ով և հողում խոնավության պակասորդի աճ` 25-50 մմ-ով:
  • Կլիմայական բնութագրերի սպասվող փոփոխության դեպքում բուսաբուծության բերքատվությունը Հայաստանում կարող է նվազել 8-14%-ով: Հացազգիների բերքատվությունը միջին հաշվով կկրճատվի 9-13%-ով, բանջարանոցային մշակաբույսերինը՝ 7-14%-ով, կարտոֆիլինը` 8-10%-ով, պտղատու մշակաբույսերինը՝ 5-8%-ով: Ավելի չորադիմացկուն խաղողի բերքատվությունը կարող է աճել` 8-10%-ով:
  • Արոտային անասնապահության համար կանխատեսվում են. արոտավայրերի ընդհանուր մակերեսի և դրանց բերքատվության կրճատում 4-10%-ով, այդ թվում մերձալպյան և ալպյան գոտու առավել արժեքավոր և բերքատու արոտավայրերի մակերեսների կրճատում 19-22 %-ով, ինչպես նաև լեռնային խոտհարքների բերքատվության նվազում` 7-10%-ով: Դրա հետ կապված սպասվում է անասունների գլխաքանակի կրճատում` 30%-ով և անասնապահության մթերատվության կրճատում` 28-33%-ով:
  • Կլիմայի սպասվող փոփոխության պայմաններում կանխատեսվում է սիրտ-անոթային համակարգի հիվանդացության աճ, հատկապես բնակչության առավել խոցելի մասի մոտ: Բացահայտվել է ժանտախտի համաճարակային իրավիճակի սրացման հնարավորություն: Սպասվում է մալարիայի տարածողների արեալի ընդլայնում և մալարիայի համաճարակային վտանգի մեծացում: Կանխատեսման համաձայն կարող է սրանալ խոլերայի համաճարակային իրավիճակը: Կանխատեսվում է աղիքային հիվանդությունների աճ` կապված հողում և ջրում հարուցիչների բազմացման և զարգացման համար ջերմաստիճանային բարենպաստ ժամանակահատվածի երկարացման հետ:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: