Կիոտոյի արձանագրությունը, սահմանելով երեք նորարարական "ճկունության մեխանիզմներ", նոր ճանապարհ ուրվագծեց արտանետումների սահմանված ցուցանիշների ապահովման համար անհրաժեշտ ընդհանուր ծախսերը նվազեցնելու համար: Այդ մեխանիզմները թույլ են տալիս կողմերին օգտվել այն ծախսարդյունավետ հնարավորություններից, որոնք կարող են նպաստել այլ երկրներում արտանետումների նվազեցմանը կամ մթնոլորտից ածխածնի հեռացմանը: Թեպետ տարածաշրջանից տարածաշրջան արտանետումների սահմանափակման ծախսը զգալիորեն տատանվում է, մթնոլորտի վրա դրական ազդեցությունն առկա է ամենուրեք, անկախ նրանից, թե որտեղ է իրականացվել գործողությունը:
Կիոտոյի արձանագրության 17 հոդվածով սահմանված` արտանետումների վաճառքի մեխանիզմով (ET) նախատեսվում է, որ Հավելված I ներառված Կողմերը ձեռք բերեն արտանետումների նվազեցման միավորներ Հավելված I ներառված այլ Կողմերից և օգտագործեն դրանք Կիոտոյի արձանագրությամբ նախատեսված` արտանետումների նվազեցման իրենց ցուցանիշներն ապահովելու համար: Դա թույլ է տալիս Կողմերին օգտվել արտանետումների նվազեցման առավել ցածր ծախսեր նախատեսող հնարավորություններից, անկախ նրանից, թե որ երկրում են առկա այդ հնարավորությունները:
Նման վաճառքի կարող են մասնակցել միայն Կոնվենցիայի Հավելված I երկրները, որոնք ունեն Աձանագրության Հվելված Բ-ով սահմանված` արտանետումների սահմանափակման և նվազեցման պարտավորություններ: Նշված Կողմերը հնարավորություն ունեն միավորներ փոխանցել այն դեպքում, երբ դրանք անհրաժեշտ չեն արտանետումների իրենց սեփական ցուցանիշներն ապահովելու համար:
Այս հատվածում բերվում է տեղեկատվություն արտանետումների վաճառքի մեխանիզմում ներգրավված ֆինանսական հաստատությունների և բանկերի, ինչպես նաև ածխածնային հիմնադրամների և ծրագրերի վերաբերյալ, որոնք ստեղծվել են ի պատասխան ածխածնային կրեդիտների պահանջարկի:
ABN AMRO
Asian Development Bank (ADB)
Barclays Capital
Carbon Trade&Finance
Citibank
Climate Change Capital
Credit Suisse
Danish Carbon Fund
Deutsche Bank
Dresdner Kleinwort
European Bank of Reconstruction and Development (EBRD)
European Carbon Fund
European Investment Bank (EIB)
Finnish Carbon Procurement Programme
Fortis
Inter-American Development Bank
KfW Bankengruppe
KfW Carbon Fund
Kommunalkredit
Multilateral Carbon Credit Fund
Netherlands' Programme for Carbon Credits
The Austrian JI/CDM- Programme
The CDM Programme of Denmark
The World Bank (WB)
The World Bank Carbon Finance Unit
The World Bank Prototype Carbon Fund
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |