Ջեռուցման և տաք ջրամատակարարման վերականգնում Երևան քաղաքի Ավան թաղամասում

Սույն էջում ներկայացված է տեղեկատվություն  նախագծային գաղափարի նկարագրության մշակման փուլում գտնվող ՄԶՄ նախագծերի վերաբերյալ:


Նախագծի անվանումը Ջեռուցման և տաք ջրամատակարարման վերականգնում Երևան քաղաքի Ավան թաղամասում
Նախագծի տեղակայումը  Ավան թաղամաս, ք. Երևան, Հայաստանի Հանրապետություն
Նախագծի մասնակիցները  Տեղական լիազորված մասնակից. 
"ՀայՌուսկոգեներացիա" ՍՊԸ
Բնագավառ 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ)
Գործունեության մասշտաբը Փոքր
Կիրառված մեթոդոլոգիան AMS-II.B. - Էլեկտրաէներգիայի մատակարարման արդյունավետության բարձրացում
AMS-III.B. - Հանածո վառելիքի փոխարինում
ՋԳ արտա-նետումների նվազեցում  Տարեկան. 36.924 տ CO2 համարժեք:
Կապիտալ ծախսեր 21,3 մլն. ԱՄՆ դոլար
Կրեդիտավորման ժամանակահատված 21 տարի տևողությամբ (3 անգամ 7 տարի) վերանայվող կրեդիտավորման ժամանակահատված:
Նախագծի մշակողը ՄԱԶԾ-ի Հազարամյակի զարգացման նպատակների ածխածնային հիմնադրամ: 
ԱՍԿ-երը
ստացող կողմը
  
ՄԱԶԾ-ի Հազարամյակի զարգացման նպատակների ածխածնային հիմնադրամ:

Նախագծի նպատակը 

Նախագծի շրջանակներում նախատեսվում է վերականգնել կենտրոնացված ջերմամատակարարումը Երևան քաղաքի Ավան թաղամասի բնակելի շենքերում:

Նախագծի նկարագրությունը 

Իննսունական թվակկաների տնտեսական և էներգետիկ ճգնաժամի հետևանքով քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման վրա հիմնված նախկին` զգալիորեն կենտրոնացված ջեռուցումը Հայաստանի բոլոր քաղաքներում գործնականում փլուզվեց, և բնակիչները ջեռուցման իրենց կարիքները հոգալու համար ստիպված էին օգտագործել էլեկտրականություն, փայտանյութ, գազ, նավթ կամ այլ պատահած միջոցներ: Նախագծով նախատեսվում է վերականգնել կենտրոնացված թաղային ջեռուցման համակարգը մայրաքաղաք Երևանի ծայրամասում գտնվող Ավան բնակելի թաղամասում: Ի տարբերություն Հայաստանում նախկինում իրականացված փորձնական ծրագրերի, կվերականգնվի ոչ միայն բնակարանային ջեռուցումը, այլ նաև տաք ջրի մատակարարումը: Բացի այդ, կտեղադրվի 13.48 ՄՎտ կոգեներացիոն սարք` էլեկտրաէներգիա արտադրելու և բաշխիչ ցանցին փոխանցելու համար:

 ՀՀ բնապահպանության նախարարությանը կից աշխատանքային խումբը մշակել է նշված վերականգնման տեխնիկատնտեսական հիմնավորումը: ԱՄԶԾ/ԳԷՖ "Հայաստան. քաղաքային ջեռուցման և տաք ջրամատակարարման էներգաարդյունավետության բարձրացում"  ծրագրի շրջանակներում հետագա աջակցություն է ցուցաբերվել այդ փաստաթղթի քննարկմանն ու բարելավմանը, իսկ ստացված արդյունքներն ու վերջնական առաջարկները ներկայացվել են 2006 թվականին դանիական "Ռամբոլլ" խորհրդատվական ընկերության կողմից պատրաստված "Երևան քաղաքի Դավթաշեն և Ավան համայնքներում ջեռուցման և տաք ջրամատակարարման վերականգնման նախնական հիմնավորման" փաստաթղթում:  

Նախագծի իրականացման նպատակով "Եվրոսիբէներգո-էնջինիրինգ" ՍՊԸ-ի (Ռուսաս-տան), պոտենցիալ ներդրողի և ՀՀ կառավարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր: 2006թ. օգոստոսին հիմնադրվել է "Հայռուսկոգեներացիա" ՍՊԸ-ն, որի բաժնետոմսերի մեծ մասը պատկանում է "Եվրոսիբէներգո-էնջինիրինգ" ընկերությանը, իսկ որոշակի, փոքր մասը` Ավան համայնքին:

Նախագծով նախատեսվում են հետևյալ աշխատանքները.

  • (i) 12.3 ՄՎտ հզորությամբ էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության նոր տեղակայանքի հիմնադրում` ջերմամատակարարման հիմնական պահանջարկը բավարարելու համար. (ii) միայն ջերմային արդյունավետ կաթսաների տեղադրում` ջեռուցման ժամանակաշրջանի առավելագույն պահանջարկը բավարարելու համար (60 ՄՎտ).
  • խմբային ջերմային ենթակայանների ամբողջական վերակառուցում (ջերմափոխանակիչներ, էներգաարդյունավետ շրջանառության պոմպեր, ճնշումային վերահսկման համակարգեր և այլն).
  • հին առաջնային և երկրորդական ցանցային պոմպերի 100%-նոց փոխարինում.
    շենքերում ներքին ջերմային ցանցերի վերականգնում, ներբնակարանային չափիչ և այլ սարքավորումների տեղադրում:

Ակնկալվող արդյունքները

Նախագծի իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.

  • CO2-ի և այլ աղտոտիչ արտանետումների նվազեցում.
  • ներմուծվող հանածո վառելիքի արդյունավետ օգտագործում.
  • ներբնակարանային օդի որակի, հարմարավետության և անվտանգության աստիճանի բարելավում այն բնակարաններում, որոնք ներկայումս ջեռուցվում են անհատական ջեռուցման սարքավորումներով.
  • բնակարանատերերի և հանրային սպառողների համար մատչելի և հուսալի ջերմամատակարարման ապահովում.
  • նոր տեխնոլոգիաների փոխանցում.
  • երկրի համար օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավում.
  • ներբնակարանային էներգախնայողություն.
  • էներգետիկ ծառայություններ մատուցողների համար զբաղվածության նոր հնարավորությունների ստեղծում:

Նախագծի կարգավիճակը

Նախագծային գաղափարի նկարագրությունը ներկայացվել է ՄԱԶԾ-ի Հազարամյակի զարգացման նպատակների ածխածնային հիմնադրամի գլխամասային գրասենյակ` առաջարկվող նախագծային գործունեության գնահատման և հետագա հաստատման համար:

Նախագծի ժամանակացույցը  Կառուցման փուլը. 3 տարի (համակարգի առանձին մասերի մասնակի փոխանցումն ակնկալվում է մեկ տարի հետո): Շահագործման տևողությունը` 20 տարի: Սկիզբը` 2008թ. հունվարին:
Հիմնական տվյալներ 
Նախագծային գաղափարի
նկարագրություն
Ներկայացվել է ՄԱԶԾ-ի Հազարամյակի զարգացման նպատակների ածխածնային հիմնադրամի գլխամասային գրասենյակ` առաջարկվող նախագծային գործունեության գնահատման և հետագա հաստատման համար:
Նախագծային փաստաթուղթ  Նախագծային փաստաթուղթն դեռևս չի մշակվել: 
Գրանցում Նախագծային փաստաթուղթն դեռևս չի ներկայացվել ՄԶՄ ԳԽ-ի գրանցմանը:

Համապատասխան նկարներ

  
  
  
  

Համապատասխան ֆայլեր

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: