"Արաքս թռչնաֆաբրիկա" ՓԲԸ-ում թռչնաղբից կենսագազի օգտահանման և ջերմային (էլեկտրական) էներգիայի արտադրության նախագիծ

Սույն էջում ներկայացված է տեղեկատվություն նախագծային գաղափարի նկարագրության մշակման փուլում գտնվող ՄԶՄ նախագծերի վերաբերյալ:


 

Նախագծի անվանումը "Արաքս թռչնաֆաբրիկա" ՓԲԸ-ում թռչնաղբից կենսագազի օգտահանման և ջերմային (էլեկտրական) էներգիայի արտադրության նախագիծ
Նախագծի տեղակայումը Ջրարբի գյուղ, Արմավիրի մարզ, Հայաստանի Հանրապետություն
Նախագծի մասնակիցները Տեղական լիազորված մասնակից.
"Արաքս թռչնաֆաբրիկա" ՓԲԸ
Բնագավառ 13. Թափոնների կառավարում և տեղադրում
Գործունեության մասշտաբը Փոքր
Կիրառված մեթոդոլոգիան AMS - III.D - Մեթանի օգտահանում անասնապահական թափոնների կառավարման համակարգերում
AMS - I.D- Վերականգնվող էներգիայի արտադրություն ցանցի համար
ՋԳ արտա-նետումների նվազեցում Տարեկան. 47.118 տ CO2 համարժեք:
Կապիտալ ծախսեր 4 մլն. Եվրո
Կրեդիտավորման ժամանակահատված 10 տարի տևողությամբ ֆիքսված կրեդիտավորման ժամանակահատված:
Նախագծի մշակողը "Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում" ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագիր
ԱՍԿ-երը
ստացող կողմը
-

Նախագծի նպատակը

Նախագծի հիմնական նպատակն է նվազեցնել թռչնաղբից առաջացող ջերմոցային գազերի արտանետումների մակարդակը, բարելավելով "Արաքս թռչնաֆաբրիկա" ՓԲԸ-ում անասնապահական թափոնների գործածության ներկայումս կիրառվող համակարգը և օգտագործելով (այրելով) նախագծի իրականացման արդյունքում առաջացող կենսագազը կոգեներացիոն համակարգում` էլեկտրական և ջերմային էներգիայի արտադրության նպատակով: Արտադրվող էլեկտրական էներգիան կառաքվի բաշխիչ ցանց, փոխարինելով (արտամղելով) էներգահամակարգում գործող ածխաջրածնային վառելիք օգտագործող ջեմային կայանների կողմից արտադրված էներգիան: Նախագծի լրացուցիչ նպատակներից է "Արաքս թռչնաֆաբրիկա" ՓԲԸ-ում առաջացող օրգանական թափոնների (թռչնաղբի) մշակումը, վնասազերծումը և պարարտանյութի արտադրությունը:

Առաջարկվող նախագծային գործունեությունը նախատեսվում է իրականացնել "Կլիմայի փոփոխության մասին" ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի (ՄԶՄ) շրջանակներում:


Նախագծի նկարագրությունը

Նախագծի շրջանակներում նախատեսվում է նվազեցնել "Արաքս թռչնաֆաբրիկա" ՓԲԸ-ում բաց անաէրոբ ավազաններում պահեստավորվող թռչնաղբից առաջացող ջերմոցային գազե¬րի արտանետումները մթնոլորտ, կիրառելով անաէրոբ խմորիչում օրգանական թափոնների մշակման և արտադրվող կենսագազի որսման ու կոգեներացիոն տեղակայանքում այրման համակարգերը: Կենսագազի որսումը և օգտահանումը կնպաստի թռչնաֆաբրիկայում ջերմոցային գազերի արտանետումների նվազեցմանը անասնապահական թափոնների գործածության ներկայումս կիրառվող համակարգից, իսկ կոգեներացիոն տեղակայանքում արտադրված էլեկտրական էներգիայի առաքումը բաշխիչ ցանց կնվազեցնի ջերմոցային գազերի արտանետումները էներգահամակարգից:

Այդ նպատակով "Արաքս թռչնաֆաբրիկա" ՓԲԸ-ի տարածքում նախատեսվում է կառուցել կենսագազի արտադրության գործարան, որի հիմնական հանգույցներն են լինելու օրգանական թափոնների ընդունիչ (համասեռացման) ռեզերվուարները, անաէրոբ խմորիչը (մեթանթենկը), պոմպային տեղակայանքները, ջերմափոխանակիչները, կենսագազի խոնավազրկման, ծծմբազերծման և պահեստավորման համակարգերը, ավելցուկային գազերի այրման ջահը, էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության (կոգեներացիոն) տեղակայանքը:

Ակնկալվող արդյունքները
  • Նախագծի իրականացումը կնպստի բաց ավազաններում գտնվող օրգանական թափոններից տարածվող գարշահոտության վերացմանը, բարելավելով ֆաբրիկայի անձնակազմի աշխա¬տանքային պայմանները:
  • Միևնույն ժամանակ նախագիծը թույլ կտա ստեղծել համապատասխան մասնագիտական որակավորում պահանջող նոր աշխատատեղեր:
  • Կայունացման ավազաններում ներկայումս կուտակվող թռչնախբը նպաստում է ոչ միայն գարշահոտի այլ նաև զանազան վարակիչների տարածմանը, ինչպես նաև ստորգետնյա ջրերի հնարավոր աղտոտմանը: Մինչդեռ թռչնաֆաբրիկայում առաջացող օրգանական թափոնների մշակումը պաստերացման աշխարակներում (դրանց տեղադրման դեպքում) և անաէրոբ խմորիչում կբերի վարակիչների վերացմանը և կենզանգվածի վնասազերծմանը:

Նախագծի կարգավիճակը

Սույն Նախագծային գաղափարի նկարագրությունը (ՆԳՆ) մշակվել է ՄԱԶԾ/ԳԷՖ "Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում" ծրագրի փորձագետների կողմից` "Արաքս թռչնաֆաբրիկա" ՓԲԸ-ի տնօրինության խնդրանքով, որը փորձագիտական աջակցության կարիք ուներ կենսագազի արտադրության տեղամասի կառուցման և շահագործման ծրագրերի իրականացման առումով: Այս խնդրի շրջանակներում որոշվեց գնահատել կենսագազի գործարանի կառուցման նախագծի իրականացման նպատակահարմարությունը Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում և, կախված ստացված արդյունքներից, մշակել համապատասխան ՆԳՆ:

ՆԳՆ-ի մշակման ավարտից հետո (25.07.2009թ.), փաստաթուղթը ներկայացվեց ՀՀ բնապահպանության նախարարությանը (ՄԶՄ ԼԱՄ), որը 2009թ. օգոստոսի 31-ին հավանության արժանացրեց նախագիծը` թողարկելով Հավանության նամակ:

Նախագծի սեփականատերը պատրաստ է բանակցել բոլոր այն կամակերպությունների հետ, որոնք հետաքրքրված են սույն նախագծի` ՄԶՄ-ի շրջանակներում ֆինանսավորմամբ և իրականացմամբ:

Նախագծի ժամանակացույցը Նախագծի մեկնարկը տեղի կունենա 2010թ.:
Հիմնական տվյալներ
Նախագծային գաղափարի
նկարագրություն
Նախագիծը ներկայացվել է ԼԱՄ-ին
2009թ. օգոստոսի 8-ին:
Նախագիծը ԼԱՄ-ի կողմից հավանության է արժանացել 2009թ. օգոստոսի 31-ին:
Նախագծային փաստաթուղթ Նախագծային փաստաթուղթն դեռևս չի մշակվել:
Գրանցում Նախագծային փաստաթուղթն դեռևս չի ներկայացվել ՄԶՄ ԳԽ-ի գրանցմանը:

Համապատասխան նկարներ

  
  
  
  

Համապատասխան ֆայլեր

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: