Ջերմոցային Գազերի Արտանետումների Սահմանափակման Ազգային Ռազմավարությունը

Հայաստանը, որպես զարգացող երկիր, որը չի ընդգրկված  Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի I Հավելվածում, չունի ջերմոցային գազերի արտանետումների կրճատման պարտավորություններ: Սակայն Կոնվենցիայի նպատակների իրականացման մեխանիզմների համապատասխան շրջանակներում, զարգացած երկրների կողմից  աջակցություն ստանալու  դեպքում,  նա կարող էր կամավոր վերցնել արտանետումների կրճատման պարտավորություններ: Դրա հետ կապված մշակվել է արտանետումների սահմանափակման ռազմավարություն, որի հիմքում ընկած են  Հայաստանի էներգետիկ համակարգի մինչև 2010 թ. ընկած ժամանակաշրջանի համար մշակված հեռանկարային զարգացման ծրագրի  հիմնական դրույթները:

Ռազմավարությունը հիմնվում է հետևյալ գործոնների լավագույն զուգակցման վրա.

  • տնտեսական ճգնաժամի հաղթահարման և հետագա կայուն սոցիալ-տնտեսական զարգացման համար պայմանների ապահովում, որպեսզի, համաձայն զարգացման հավանական տարբերակի, 2010 թ. հնարավոր լինի հասնել 1990 թ. տնտեսական մակարդակի 70%-ին,
  • էներգիայի պահանջարկի ապահովում պլանավորվող սոցիալտնտեսական զարգացման համար,
  • էներգահամակարգի կատարելագործման անհրաժեշտ միջոցառումների և կառուցվածքային վերափոխումների իրականացում նվազագույն ծախսերով,
  • ջերմոցային գազերի և աղտոտող նյութերի արտանետումների նվազագույն մակարդակի ապահովում:

 Հայաստանի էներգետիկ համակարգի հեռանկարային զարգացման ծրագրի իրականացման դեպքում ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման ազգային ռազմավարության հիմնական բաղադրիչները կլինեն.

  • էլեկտրակայաններում տեղադրված արտադրող հզորությունների ռեսուրսի բարձրացումը ու նորացումը, ինչպես նաև ջերմակայաններում նոր՝ բարձրարդյունավետ, ագրեգատների կիրառումը (համակցված ցիկլով), որը հնարավորություն կտա զգալի չափով իջեցնել էլեկտրաէներգիայի արտադրության համար վառելիքի տեսակարար ծախսը, ինչը 2000 թ. հետո կբերի տարեկան 120-190 կվտ պայմանական վառելիքի խնայողության և համապատասխանաբար CO2-ի արտանետումների կրճատման,
  • սեփական արտադրության առաջնային էներգետիկ ռեսուրսների բաժնեչափի ավելացումն ի հաշիվ հիդրոէներգիայի բաժնեչափի ավելացման (1990թ. 18%-ից մինչև 2010 թ. 26,7%) և ատոմային էներգիայի, ինչպես նաև երկրաթերմալ և քամու էներգիայի օգտագործման, որոնց բաժնեչափը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ 2010 թ. կկազմի 14.3%: Ի հաշիվ սեփական արտադրության առաջնային էներգիայի 1990թ. բաժնեչափի 9,3%-ից մինչև 2005-2010 թ.թ. 32-37%-ը ավելացման, էներգահաշվեկշռում նախատեսվում է ջերմակայանների բաժնեչափի իջեցում 1990 թ. 82%-ից մինչև 2010 թ. 26,5 %:
  • էներգիայի արտադրության մեջ բնական գազի բաժնեչափի ավելացում և մազութի բաժնեչափի պակասեցում: 1990 թ. համեմատությամբ նախատեսվում է մազութի բաժնեչափը 32 %-ից 2000 թ. հասցնել 9% և 6-7%՝ 2005-2010 թ.թ. և բնական գազի բաժնեչափն ավելացնել մինչև 72%:
  • Էներգասպառման արդյունավետության բարձրացում և էներգախնայողություն: Էներգախնայողության հիմնական պոտենցիալը գտնվում է էլեկտրաէներգետիկայում և ջերմամատակարարման մեջ, ինչպես նաև արդյունաբերության մեջ, կոմունալ և առևտրային սեկտորներում: Ներուժի օգտագործումը հնարավորություն կտա խնայել 318 կվտ պայմ. վառ. և 2010 թ. CO2-ի արտանետումները կրճատել տարեկան 609 Գգ-ով: Ապագայում կարելի է զգալի չափով բարձրացնել Էներգասպառման արդյունավետությունն ի հաշիվ ոռոգման համակարգերում ջրի կորուստի պակասեցման և գրավիտացիոն ոռոգման կիրառման, որը հնարավորություն կտա հիդրոկայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացնել տարեկան 1000 ԳՎտ/ժամով, ինչպես նաև ի հաշիվ խթանող հարկային ու սակագնային քաղաքականության:


 Հայաստանի էներգետիկ համակարգի հեռանկարային զարգացման ծրագրում դիտվել է 2 սցենար՝ զարգացում առանց միջուկային էներգետիկայի և զարգացում միջուկային էներգետիկայով: Երկու սցենարների համար էլ կատարվել է էներգահամակարգի համակարգչային մոդելավորում, հաշվի առնելով  բերված ծախսերի, էներգախնայողության և մթնոլորտ արտանետվող աղտոտող նյութերի նվազեցում: Չնայած բերված ծախսերի ոչ մեծ հավելմանը, նախընտրելի է ճանաչվել անվտանգության ավելի բարձր մակարդակ ունեցող  նոր ԱԷԿ-ով սցենարը: Այն ունի մի շարք առավելություններ՝ վառելիքի դիվերսիֆիկացիա, քիչ կախվածությունը նրա ներմուծումից, ինչպես նաև CO2-ի արտանետումների  ավելի ցածր մակարդակները:
 
 Տարբերակների համեմատական գնահատականը ցույց տվեց, որ միջուկային ցիկլով էներգահամակարգի զարգացման սցենարը հնարավորություն կտա  2005-ից մինչև  2010թթ. ընկած ժամանակաշրջանում CO2-ի արտանետումները սահմանափակել 1184 Գգ/տարի և 869 Գգ-ով` 2010թ. հետո:
 
1990-1995թթ. CO2-ի արտանետումների փոփոխության (էներգետիկա և արդյունաբերական պրոցեսներ) վերլուծություն և մինչև 2010թ. զարգացման բազային սցենարի համար կանխատեսումը (տենդենցի  պահպանությունը) և էներգետիկայի զարգացման երկու սցենարների վերլուծությունը ցույց են տալիս, որ եթե պահպանվի արտադրության տենդենցի և էներգիայի սպառման 1990 թ. մակարդակը (բազային սցենարը) CO2-ի գումարային արտանետումները  2010թ. կկազմեն 1990թ. մակարդակի 77,3% կամ 17026 Գգ: Ռազմավարությամբ նախատեսված միջոցառումների իրականացումը հնարավորություն կտա 2010թ. CO2-ի արտանետումները կրճատել մինչև 1990թ. մակարդակի 54,3% կամ տարեկան 11960 Գգ, որը 5066 Գգ-ով ցածր է,  քան ըստ բազային սցենարի կատարված արտանետումները, ինչպես նաև  32%-ով կրճատել  արտադրվող էներգիայի յուրաքանչյուր միավորին  բաժին ընկնող արտանետումների չափը (61.0 -ից մինչև 42.2 Գգ/ՊՋ):

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: