Ադապտացիոն ֆոնդ

Հիմնվել է Կողմերի 7-րդ կոնֆերանսի 10/CP.7 որոշման համաձայն (Մարրաքեշի պայմանավորվածությունների համաձայն,  Կիոտոյի արձանագրության ներքո):  Կողմերի կոնֆերանսը, որը գործում է որպես` Կիոտոյի արձանագրության Կողմերի խորհրդակցություն  (ԿԿ/ԿԽ) իր 28/CMP.1 որոշման համաձայն հաստատեց Կողմերի 7-րդ կոնֆերանսի որոշումը  և ընդունեց Ադապտացիոն ֆոնդի առաջին ուղեցույցները:  Ֆոնդը որպես Կոնվենցիայի և Արձանագրության ֆինանսական մեխանիզմի համար գործող իրավական կողմ, կկառավարվի Գլոբալ էկոլոգիական ֆոնդի կողմից: Վերջինիս  հարմարվողականության և հզորությունների զարգացման համար ֆինանսավորման լրացուցիչ մանդատ տրամադրել է Կողմերի 8-րդ կոնֆերանսը:

Ադապտացիոն ֆոնդը կֆինանսավորվի Մաքուր զարգացման մեխանիզմի ծրագրերից հարկվող  ադապտացիոն մուծումներից, որոնք հայտնի են  որպես "մասնաբաժին եկամուտներից":

Մաքուր զարգացման մեխանիզմի ծրագրերի օգնությամբ ստացված արտանետումների սերտիֆիկացված կրճատումներից (ԱՍԿ) 2%-ի չափով պետք է գանձվի հարկ և  փոխանցվի Ադապտացիոն ֆոնդին, որպեսզի օգնեն, հատկապես խոցելի զարգացող երկրներին` հարմավելու կլիմայի փոփոխության անբարենպաստ ազդեցությանը: Նվազագույն չափով  զարգացած երկրներում իրականացված ծրագրերը ազատված են այս հարկի վճարումից:

Հավելված I Կողմերը ֆոնդին  կարող են կատարել մուծումներ` անդամավճարների ձևով:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: