Այս էջում բերված է տեղեկատվություն ՄԶՄ Գործադիր խորհրդի կողմից գրանցված նախագծերի վերաբերյալ:
| Նախագծի անվանումը | Եղեգիս փոքր հիդրո նախագիծ |
| Նախագծի համարը | 1332 |
| Նախագծի տեղակայումը | Վարդահովիտ գյուղ, Վայոց Ձորի մարզ, ՀՀ |
| Նախագծի մասնակիցները | Տեղական լիազորված մասնակից. «Բազենց» ՓԲԸ |
| Բնագավառ | 1. Էներգետիկա (վերականգնվող և ոչ վերականգնվող աղբյուրներ) |
| Գործունեության մասշտաբը | Փոքր |
| Կիրառված մեթոդոլոգիան | AMS-I.D. (տարբերակ N10). Վերականգնվող աղբյուրից էլեկտրական էներգիայի արտադրություն և մատակարարում բաշխիչ ցանցին |
| ՋԳ արտա-նետումների նվազեցում | Տարեկան. 3.166 տ CO2 համարժեք: Գումարային. 22.159 տ CO2 7 տարի տևողությամբ կրեդիտավորման առաջին ժամանակահատվածի ընթացքում:1 |
| Կապիտալ ծախսեր | 1,1 մլն. ԱՄՆ դոլար |
| Կրեդիտավորման ժամանակահատված | 21 տարի տևողությամբ (3 անգամ 7 տարի) վերանայվող կրեդիտավորման ժամանակահատված: |
| Նախագծի մշակողը | |
| ԱՍԿ-երը ստացող կողմը |
Դեռևս բացահայտված չէ: |
Նախագծի նպատակը |
Նախագծի նպատակն է հիդրոէլեկտրակայանի միջոցով բնապահպանական տեսանկյունից մաքուր էներգիայի արտադրությունը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված ջանքերի խթանումը: |
Նախագծի նկարագրությունը |
Առաջարկվող նախագծային գործունեությունը ներառում է Հայաստանում Արգիճի գետի վրա վերականգնվող էներգետիկ աղբյուրներից ստացվող և բաշխիչ ցանցին մատակարարելու համար նախատեսված` 8.5 ՄՎտ հզորությամբ հիդրոէլեկտրաէներգիայի արտադրության նախագծի գործարկումն ու շահագործումը: Արգիճի փոքր հիդրոէլեկտրակայանում արտադրվող էլեկտրաէներգիան կվաճառվի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Արգիճի հիդրոէլեկտրակայանը գտնվում է Գեղարքունիքի մարզի Արգիճի գետի վրա, որը Սևանա լիճ թափվող ամենամեծ գետն է: Նախագծային գործունեության գլխավոր նպատակն է հիդրոէլեկտրակայանի միջոցով բնապահպանական տեսանկյունից մաքուր էներգիայի արտադրությունը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմմանն ուղղված ջանքերի խթանումը: Արգիճի փոքր հիդրոէլեկտրակայանում կօգտագործվի Արգիճի գետի ջրային պոտենցիալը: Այդ հատվածի երկարությունը 9 կմ է, իսկ էջքը` 287 մ: Արգիճի փոքր հիդրոէլեկտրակայանում կտեղադրվեն Պելտոն տիպի 4 հորիզոնական տուրբիններ` 8.5 ՄՎտ անվանական դրվածքային հզորությամբ: Էլեկտրաէներգիան կմատակարարվի բաշխիչ ցանց Լիճք ենթակայանի միջոցով, որը գտնվում է գլխամասային կառույցից 7 կմ հեռավորության վրա: Արգիճի հիդրոէլեկտրակայանի հիդրոէներգետիկ ցուցանիշներն են`
|
Ակնկալվող արդյունքները |
Նախագծի իրականացման դեպքում ակնկալվում են հետևյալ արդյունքները.
|
Նախագծի կարգավիճակը |
Նախագիծը վավերացվել է KPMG Sustainability B.V. ընկերության կողմից և գրանցվել է ՄԶՄ գործադիր խորհրդի կողմից 2008թ. փետրվարի 24-ին: Նախագծի սեփականատերը ստորագրել է վարկային պայմանագիր ՎԶԵԲ-ի հետ: Ներկայումս սեփականատերը ակնկալում է ստանալ ներդրումային միջոցների վերջին մասը` շինարարական աշխատանքները մեկնարկելու նպատակով: |
| Նախագծի ժամանակացույցը |
Շինարարական աշխատանքները նախատեսվում է մեկնարկել 2009թ.: |
| Հիմնական տվյալներ | |
| Հասարակական լսումներ | Նախագծի վերաբերյալ հանրային լսումներն անց են կացվել 2006թ. ապրիլի 25-ին: |
| Նախագծային փաստաթուղթ | Ներկայացվել է ԼԱՄ-ի հաստատմանը 2006թ. հոկտեմբերի 24-ին: |
| Հաստատվել է Հայաստանի ՄԶՄ ԼԱՄ-ի կողմից 2006թ. նոյեմբերի 23-ին: |
|
| Վավերացվել է KPMG Sustainability B.V. ընկերության կողմից 2008թ. հունվարի 24-ին: | |
| Գրանցում | Ներկայացվել է ՄԶՄ ԳԽ-ին գրանցման համար 2007թ. նոյեմբերի 30-ին: |
| Այլ փաստաթղթեր | Նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումն ավարտին է հասցվել 2006թ. հուլիսի 7-ին: |
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |