ԿՓ սոցիալ-տնտեսական ազդեցությունը ՀՀ-ում (10/04/2009)

Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել էր ՄԱԶԾ "Կլիմայի փոփոխության ազդեցության գնահատում" ծրագրի շրջանակներում 2009թ. ապրիլի 10-ին: Աշխատաժողովի նպատակն էր շահագրգիռ կողմերին ներկայացնել ծրագրի շրջանակներում մշակված “Կլիմայի փոփոխության սոցիալտնտեսական ազդեցությունը Հայաստանում” զեկույցը` շահագրգիռ կողմերի նկատառումներն ու առաջարկությունները զեկույցի վերջնական տարբերակում ներառելու համար:

Մասնակիցները հիմնականում ողջունեցին զեկույցը որպես Հայաստանում ԿՓ սոցիալտնտեսական ազդեցությունների ամփոփ գնահատման առաջին փորձ: Սակայն և շեշտեցին ճշգրտումների և լրամշակումների անհրաժեշտությունը` զեկույցի արդյունքները և առաջարկությունները որոշում ընդունողներին ներկայացնելուց առաջ: Մասնակիցները համաձայնվեցին, որ զեկույցը հարկավոր է լրամշակել, հատուկ ուշադրություն դարձնելով.
1. մեթոդաբանության հստակեցմանը և այլընտրանքային տվյալների բացահայտմանը,
2. միջոցառումների բաշխմանն ըստ երկու ժամանակահատվածների. առաջիկա 30 տարիների և ավելի հեռահար,
3. միջոցառումների դասակարգմանն ըստ ռազմավարական առաջնայնությունների. անկորուստ (no-regret), ցածր կորուստով (low-regret), փոխադարձ օգտավետ (win-win) և այլն,
4. փորձագետները 10 օրվա ընթացքում ներկայացնում են զեկույցի վերաբերյալ գրավոր կարծիքներ` իրենց մասերով:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: