






































Աշխատանքային հանդիպումը կազմակերպվել էր 2007թ. հուլիսի 27-ին ՄԱԶԾ/ԳԷՖ-ի "ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում" ծրագրի շրջանակներում: Հանդիպմանը մասնակցում էին գործընկեր կազմակերպությունների, ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչներ, ծրագրում ներգրավված փորձագետներ:
Նպատակն էր` ներկայացնել երկրորդ ազգային զեկույցի, մասնավորապես "Խոցելիություն/հարմարվողականություն" բաժնի, պատրաստման համար անհրաժեշտ միջոցները և ընդհանուր սկզբունքները, շեշտադրում կատարելով կլիմայի փոփոխության հնարավոր հետևանքների գնահատման ընդհանուր սկզբունքների և մոտեցումների վրա: Ներկայացվեցին կլիմայի փոփոխության մի քանի սցենարներ և մոդելներ:




























Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |

