ԿՓ ռիսկերի ներգրավումը Սյունիքի մարզի անտառային էկոհամակարգերի կառավարման ծրագրերում (07/05/10)

2010թ. մայիսի 7-ին տեղի ունեցած աշխատանքային հանդիպման քննարկման թեման էր քննարկել կլիմայի փոփոխության ռիսկերի ներգրավման խնդիրը Սյունիքի մարզի անտառային էկոհամակարգերի կառավարման ծրագրերում: Հանդիպումը կայացավ "ԿՓ հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացման" ՄԱԶԾ/ԳԵՖ ծրագրի շրջանակներում։

Քննարկմանը մասնակցեցին պետական շահագրգիռ կողմերի և գործընկեր կամակերպությունների, ինչպես նաև միջազգային ու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև գործարար սեկտորի ներկայացուցիչներ (տես մասնակիցների ցանկը ներքևում): 

Կենտրոնական Եվրոպայի անտառների  հարմարվողականության փորձը  մասնակիցների ուշադրությանն ու քննարկամնը ներկայացրեց ծրագրի միջազգային տեխնիկական խորհրդատու  պարոն Գերալդ Կապպը: Եվրոպայում կիրառվող ներկայացված անտառների տարատեսակների տարածվածության քարտեզագրման, ինչպես նաև անտառների հարմարվողականության քարտեզագրման ներակայացված մոդելները հատկապես հետաքրքրական էին մասնակիցների համար Հայաստանում դրանց կիրառելիության տեսանկյունից:    

Ծրագրի փորձագետները և ենթակապալառուները ներակայցրեցին ծրագրի առաջընթացը,  քննրակեցին անտառների կառավարման, կլիմայի փոփոխության ազդեցության ներքո անտառնեևրի հարամարվողականության բարձրացման ու Սյունիքի անտառների խոցելիության գնահատման, կլիմայի փոփոխության ներքո  վնասատուների և վարակի օջախների ուսումանսիրության, ինչպես նաև Սյունիք մարզում անտառային հրդեհների կառավարման խնդիրների ուղղությամբ արվող ներկա և հետագա քայլերը:

Քննարկումների ժամանակ շահագրգիռ կողմերը մասնակցային եղանակով վերլուծեցին այն ռիսկերը, որոնք անհրաժեշտ է ներգրավել անտառային էկոհամակարգերի կառավարման ծրագրերում։ Վերլուծությունը կատարվեց չորս հիմնական խմբերով, որոնք էին՝ անտառային գործընթացները, կենսաբազմազանության փոփոխությունը, սոցիալտնտեսական զարգացումը և անտառների մասով խաթարումը:

Ամփոփելով աշխատանքային հանդիպումը մասնակիցները ևս մեկ անգամ կարևորեցին տեղի ունեցած քննարկման նշանակությունը, դրա հետևանքները: Նրանք նաև հանդես եկան առաջարկություններով ու  դիտողություններով, որոնք հաշվի կառնվեն ծրագրի իրականացման գործընթացում:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: