Հայաստանի կլիմայի փոփոխության մասին երկրորդ ազգային հաղորդագրության արդյունքների ներկայացում ՀՀ մարզերում (05/2011)

Հայաստանի կլիմայի փոփոխության մասին երկրորդ ազգային հաղորդագրությունը (ԵԱՀ) ներկայացվել է Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերում: Հաղորդագրության ներկայացումը տեղի է ունեցել համապատասխան մարզի մարզպետարանի շենքում 2011թ. մայիսին: Միջոցառումը նպատակ էր հետապնդում ներկայացնել ԵԱՀ արդյունքները Գեղարքունիքի, Կոտայքի, Տավուշի և Վայոց ձորի մարզերի համայնքների և վարչական շրջանների ներկայացուցիչներին, ինչպես նաև քննարկել կլիմայի փոփոխության հարմարվողականության և խոցելիության մարզին բնորոշ խնդիրները:

 Միջոցառմանը մասնակցում էին մարզպետարանների, քաղաքապետարանների, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնների, բնապահպանական տեսչության, արտակարգ իրավիճակների և հիդրոօդերևութաբանական ծառայությունների մարզային կենտրոնների ներկայացուցիչներ,  ինչպես նաև անտառտնտեսությունների ազգային պարկերի, բուսաբանական այգիների, Օրհուս կենտրոնների, հասարակական կազմակերպությունների և կրթական հաստատությունների ներկայացուցիչներ և ֆերմերներ: Միջոցառումները լուսաբանվել են տեղական հեռուստատեսությամբ և տպագիր մամուլով:

Միջոցառմանը  զեկուցումները տեղի ունեցան  ըստ համապատասխան օրակարգի, իսկ դրանց հաջորդեցին հարցեր և քննարկումներ: Միջոցառման կազմակերպմանն աջակցեցին մարզերում տեղակայված Օրհուս կենտրոնները: Հետագայում այդ կենտրոնները կշարունակեն կարևոր դեր ունենալ համայնքների և վարչական մարմինների միջև երկխոսության ապահովման գործում` կլիմայի փոփոխության մասով հարմարվողականության կարիքների բացահայտման և դրանք ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին փոխանցելու և Կլիմայի փոփոխության երրորդ ազգային հաղորդագրության մեջ ներառելու նպատակով:   

Միջոցառման մասին կարող եք կարդալ նաև այստեղ:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: