Աշխատանքային հանդիպում “Անտառային վնասատուների դեմ պայքար և անտառների մոնիտորինգ” 

“Անտառային վնասատուների դեմ պայքար և անտառների մոնիտորինգ” թեմայով աշխատանքային հանդիպումը տեղի է ունեցել 2010թ. նոյեմբերի 18-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում: Աշխատանքային հանդիպումն ուղղված էր “Անտառների սանիտարական վիճակի կառավարումը բարելավելու նպատակով Սյունիքի մարզի անտառներում հիմնական վնասակար միջատների և կլիմայի փոփոխությամբ ու կլիմայի փոփոխականությամբ պայմանավորված վնասատուների զանգվածային բազմացման օջախների ուսումնասիրություն և կանխարգելման ամենակիրառելի միջոցների բացահայտում” առաջադրանքի արդյունքների ներկայացմանը, որն իրականացվել է ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոնի կողմից “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ Ծրագրի շրջանակներում: Հանդիպման մասնակիցներին ներկայացվեցին “Կլիմայի փոփոխության ներքո անտառային վնասատուների բռնկումները”, “Անտառային վնասատուների դեմ պայքարի մոնիտորինգի լավագույն առկա փորձի ընտրություն”, “Թռչունների տեսակները անտառի առողջության մոնիտորինգի տեսակետից և թիթեռների տեսակները կլիմայի փոփոխության ազդեցության հետևանքների տեսակետից” և “Անտառային վնասատուների դեմ պայքարի կիրառելի լավագույն և բնապահպանական տեսակետից անվնաս մեթոդները” ուսումնասիրությունների արդյունքները:  Հանդիպման մասնակիցները քննարկեցին ներկայացված նյութը և ներկայացրեցին նաև իրենց առաջարկությունները և դիտողությունները: Մասնակիցներին մասնավորապես հատաքրքրեց անտառների առողջության և կլիմայի փոփոխության բիո ինդիկատորների մասով արված արդյունքները, ինչպես նաև անտառային վնասատուների դեմ պայքարի մեթոդները: ՀԱՀ Հակոբյան բնապահպանական կենտրոնը կվերջնականացնի հաշվետվությունը` հաշվի առնելով մասնակիցների կողմից արված առաջարկություններն ու դիտողությունները:

Համապատասխան ֆայլեր

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: