Աշխատանքային հանդիպում “Հայաստանում անտառային հրդեհների ռիսկերը կլիմայի փոփոխության ներքո և դրանց մեղմանն ուղղված միջոցառումներ” (15/11/10)

2010թ. նոյեմբերի 15-ին  “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում կազմակերպվել է աշխատանքային հանդիպում  “Հայաստանում անտառային հրդեհների ռիսկերը կլիմայի փոփոխության ներքո և դրանց մեղմմանն  ուղղված միջոցառումներ” թեմայով: Աշխտանքային հանդիպումն ուղղված էր Հայաստանում անտառային հրդեհնարի կառավարման խնդիրներին, համապատասխան լավագույն և կիրառելի միջազգային փորձի ներկայացմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության և կլիմայի փոփոխականության հետ կապված Սյունիքում անտառային հրդեհների աճած ռիսկերի մեղմանն ուղղված Ծրագրով նախատեսված գործողությունների հետագա մշակմանն ու իրականացմանը: Քննարկմանը մասնակցում էին շահագրգիռ կողմեր կառավարությունից, գործընկեր և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:  Անտառային հրդեհների կառավարման հարցերով Ծրագրի միջազգային փորձագետ պարոն Ն.Նիկոլովը ներկայացրեց անտառային հրդեհների կառավարման փորձը Կենտրոնական Եվրոպայում և Միջերկրածովյան տարածաշրջանում: Անտառային հրդեհների կառավարման ներկայացված մոդելները հետաքրքրեցին մասնակիցներին  հատկապես Հայաստանում  իրենց կիրառելիության տեսակետից: Աշխատանքային հանդիպմանը ներկայացվեց նաև Հայաստանի փորձը համապատասխան ոլորտում: Ամփոփելով քննարկումը` մասնակիրցները ևս մեկ անգամ ընդգծեցին աշխատաքնային հանդիպման կարևորությունը և հանդես եկան առաջարկություններով և դիտողություններով, որոնք պետք է հաշվի առնվեն Ծրագրի իրականացման ընթացքում:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: