Lեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության ծրագրի մեկնարկային սեմինար (03/07/2009)

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը և ՀՀ բնապահպանության նախարարությունը 2009թ. հուլիսի 3-ին կազմակերպել են "Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում" ՄԱԶԾ/ԳԷՖ/00051202 միջին չափի ծրագրի մեկնարկային սեմինարը:

Սեմինարի նպատակն է ապահովել ՄԱԶԾ/ԳէՖ Ծրագրի մեկնարկային սեմինարի կազմակերպումը շահագրգիռ կողմերի մասնակցությամբ` համաձայն ԳԷՖ-ի պահանջների, ինչպես նաև Ծրագրի խորհրդի անդամներին, կառավարական և ոչ կառավարական շահագրգիռ այլ կողմերին ներկայացնել Ծրագրի իրականացման խնդիրներն ու ինստիտուցիոնալ մոտեցումները և քննարկել Ծրագրի իրականացման առաջին տարվա (2009-2010) աշխատանքային պլանի նախագիծը:

Սեմինարին մասնակցել են Ծրագրի խորհրդի, ՀՀ գերատեսչությունների, գիտական և կրթական հաստատությունների, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ուսանողներ:

Սեմինարի արդյունքում որոշվեց հաստատել Ծրագրի իրականացման առաջին տարվա (2009-2010) աշխատանքային պլանը` հաշվի առնելով առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում Ծրագրի խորհրդի անդամների կողմից ներկայացվելիք առաջարկություններն ու դիտողություները, ինչպես նաև ընդլայնել Ծրագրի խորհրդի կազմը և դիմել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը և ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը համապատասխան թեկնածությունների ներկայացման խնդրանքով:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: