Ծրագրի նպատակն է հասցեագրել կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի (ՄԱԿ ԿՓՇԿ) խնդիրները՝ որպես Կոնվենցիայի կողմ երկիր, համաձայն ՄԱԿ ԿՓՇԿ 4-րդ և 12-րդ հոդվածներով և Կողմերի կոնֆերանսի (ԿԿ) համապատասխան որոշումներով Հայաստանի սնաձնած պարտավորությունների: Սույն ծրագիրը երկրում իրականացված կլիմայի փոփոխության (ԿՓ) մասին ազգային հաղորդագրությունների պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծման նախկին գործողությունների շարունակությունն է: Այն հնարավորություն է ընձեռում Հայաստանին առկա տեղեկատվությունը ներկայացնել կայուն, թափանցիկ և համեմատական ձևով։
Ծրագրի հիմնական բաղադրիչներն են՝
1. Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության մշակում, որը ներառում է. i) «Ազգային պայմանների նկարագրություն», ii) «Ջերմոցային գազերի կադաստր», iii) «ԿՓ նկատմամբ խոցելիության գնահատում և հարմարվողականության միջոցառումներ», iv) «ԿՓ մեղմմանն ուղղված քաղաքականություն և միջոցառումներ», v) «Հզորությունների ստեղծում` բնապահպանական տեսանկյունից անվտանգ տեխնոլոգիաների և “նոու-հաու”-ների մշակման, փոխանցման, գնահատման, ինչպես նաև դրանց ներդրման և ինքնուրույն ծրագրերի իրականացման համար», vi) «Հանրային իրազեկություն, կրթություն, ուսուցում, հետազոտություն և պարբերական դիտարկումներ» բաժինները, և Հաղորդագրության ներկայացումը ԿԿ-ին,
2) ԿՓ խնդիրների ներառումը զարգացմանն ուղղված ազգային քաղաքականությունների և ռազամավարությունների մեջ,
3) ԿՓ հետևանքների նկատմամբ հարմարվողականության և ԿՓ մեղմանն ուղղված ծրագրային գաղափարների բացահայտում և առաջարկների ձևակերպում;
4) Ազգային կարողությունների հզորացում ՄԱԿ ԿՓՇԿ-ով երկրի ստանձնած պարտավորությունների կատարմանն ուղղված տարբեր մեխանիզմենրին մասնակցելու համար,
5) ԿՓ առնչվող խնդիրների մասով Հայաստանում ընդհանուր տեղեկացվածության և գիտամակարդակի բարձրացում:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |