ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԿՈՄԻՏԵ (ԾՂԿ)

Ծրագրի ղեկավար կոմիտեն   (ԾՂԿ) պատասխանատու է միջգերատեսչական համակարգման, Ծրագրի վերահսկման և իրականացվող գործողությունների վերաբերյալ խորհրդատվության ապահովման համար, ինչպես նաև ունի որոշումներ կայացնելու իրավունք։

ՄԱԿ ԿՓՇԿ-ի նպատակներին հասնելու համար ԾՂԿ-ն իրականացնող գործակալության (ՄԱԶԾ) հետ համատեղ  պատասխանատու կլինի ծրագրի ընթացքի և շարունակական մոնիտորինգի համար։ ԾՂԿ-ն պետք է` 

  • Օգնի և ցուցաբերի քաղաքական աջակցություն  Ծրագրի ղեկավարությանը, ազգային փորձագետներին և համագործակիցներին ծրագրի շրջանակներում բոլոր քաղաքական գործընթացների իրականացման ընթացքում:
  • Վերահսկի ծրագրի առաջընթացը և տրամադրի ընդհանուր խորհրդատվություն ծրագրի իրականացման քաղաքականության վերաբերյալ,  ապահովելով ծրագրի համապատաս­խանությունը երկրում ընթացող այլ գործընթացների հետ:
  • Խթանի համապատասխան տվյալների հավաքագրումը և ապահովի շահագրգիռ կողմերի միջև շարունակական հիմքերով տեղեկատվության փոխանակումը:
  • Նպաստի ծրագրի և համապատասխան սեկտորների միջև համագործակցության իրականացմանը և որոշումների կայացման գործընթացների արդյունավետությանը:
  • Ստանա տեղեկատվություն Ծրագրի ազգային համակարգողից ծրագրի գործողությունների իրականացման վիճակի, տեխնիկական խոչընդոտների վերաբերյալ, որոնք կարող են խանգարել ծրագրի ժամանակին իրականացմանը և ներկայացնի համապատասխան առաջարկություններ:
  • Վերանայի ծրագրի կողմից մշակված փաստաթղթերի նախագծերը և ներկայացնի անհրաժեշտ մեկնաբանություններ/խորհրդատվություն: 

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: