ԵԱՀ մեկնարկային սեմինար և ղեկավար կոմիտեի նիստ (20/12/2011)
“Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երրորդ ազգային հաղորդագրության պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում” ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի ղեկավար կոմիտեի նիստը և մեկնարկային սեմինարը տեղի է ունեցել 2011թ. դեկտեմբերի 20-ին: Միջոցառմանը մասնակցում էին Ղեկավար կոմիտեի անդամները և տեղական ու միջազգային շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընդհանուր մասնակիցների թիվը 56 է: Միջոցառման առաջին մասը Ղեկավար կոմիտեի նիստն էր, որը ղեկավարում էր ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Սիմոն Պապյանը: Ղեկավար կոմիտեն հաստատեց Ղեկավար կոմիտեի կազմը և, հաշվի առնելով արված առաջարկությունները, Ղեկավար կոմիտեն հաստատեց Ծրագրի 2012թ. աշխատանքային պլանը: Ղեկավար կոմիտեի նիստի ավարտին որոշվեց վերանայել ստացված առաջարկությունները և ներառել դրանք Ծրագրի մեկնարկային հաշվետվության մեջ:
Միջոցառման երկրորդ մասը նվիրված էր տարբեր նախարարությունների ներկայացուցիչների զեկուցումներին, որոնք վերաբերում էին կլիմայի փոփոխության ենթատեքստում որոշակի սեկտորների առաջնահերթ խնդիրներին: Նախարարությունների ներկայացուցիչները իրենց զեկուցումները ծրագրի թիմին ներկայացրել էին նախապես: Զեկուցումներից հետո միջոցառման մասնակիցները քննարկեցին ոլորտին բնորոշ բացթողումները, խոչընդոտները և հիմնախնդիրները:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |