Ռազմավարական փաստաթղթեր 

Կայուն Զարգացման Ծրագիր (2008)

Ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման հայեցակարգ (2004)

Հայաստանի Հանրապետության Շրջակա Միջավայրի Պահպանության Գործողությունների Երկրորդ Ազգային Ծրագիր (2008)

Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրեր (2003)

 Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն (2006)

Էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարություն (2005)

Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագիր (2007)

Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի գործողությունների ծրագիր (2010)


Կայուն Զարգացման Ծրագիր

Կայուն զարգացման ծրագիրը (ԿԶԾ) հաստատվեց 2008 թվականի հոկտեմբերի 30-ին ՀՀ Կառավարության կողմից 1207-Ն որոշմամբ: ԿԶԾ-ի ռազմավարությունը բաղկացած է երեք հիմնական գերակա ուղղություններից` կայուն և արագ տեմպերով տնտեսական աճի ապահովումը, ակտիվ և բնակչության խոցելի խմբերին (ներառյալ աղքատներին) ուղղված նպատակային սոցիալական և եկամտային քաղաքականության իրականացումը և երկրի կառավարման համակարգի արդիականացումը` ներառյալ պետական կառավարման արդյունավետության բարձրացումը և պետության տրամադրության տակ գտնվող ռեսուրսային փաթեթի առաջանցիկ աճի ապահովումը: Միաժամանակ նշված գերակայությունների իրացման գործընթացը կզուգակցվի շրջակա միջավայրի պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման խնդիրների լուծմամբ:

ԿԶԾ (հայ_1.44MB.pdf)
ԿԶԾ (անգլ_1.38MB.pdf)

Սկիզբ


 Ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման հայեցակարգ և
Ավտոտրանսպորտային միջոցներից վնասակար նյութերի արտանետումների նվազեցման միջոցառումների ծրագիր

Ավտոտրանսպորտի վնասակար արտանետումներից մթնոլորտի աղտոտվածության նվազեցումն ամենաբարդ բնապահպանական խնդիրներից է ողջ աշխարհում և բնորոշ է մեծ քաղաքներին: Կարևորությունը պայմանավորված է մի կողմից մթնոլորտի գերնորմատիվային աղտոտվածությամբ, մյուս կողմից`  այդ աղտոտվածության մեջ ավտոտրանսպորտային արտանետումների մեծ մասնաբաժնով: Հայեցակարգի նպատակն է ի հայտ բերել ավտոտրանսպորտի վնասակար արտանետումների նվազեցման հիմնախնդիրները և հրավիրել համապատասխան մարմինների ուշադրությունն այդ հիմնախնդիրների լուծման անհրաժեշտության վրա: Հայեցակարգով ամրագրված խնդիրները պետք է հաշվի առնվեն համապատասխան ոլորտներում ռազմավարությունների և գործողությունների ծրագրերի մշակման ժամանակ:
Համապատասխան միջոցառումների ծրագիրը նպատակ ունի պայմաններ ստեղծել հայեցակարգից բխող խնդիրների իրականացման համար:

ԱՄՎՆԱՆՀ (հայ_91.0KB_pdf)
ԱՄՎՆԱՆՄԾ (հայ_58.0KB_pdf)

Սկիզբ


Հայաստանի Հանրապետության Շրջակա Միջավայրի Պահպանության Գործողությունների Երկրորդ Ազգային Ծրագիր

Հայաստանի Հանրապետության Շրջակա Միջավայրի Պահպանության Գործողությունների Երկրորդ Ազգային Ծրագիրը (ՇՄՊԳԱԾ-2) մշակվել է ՀՀ բնապահպանության նախարարության ներքո` ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հայաստանյան գրասենյակի օժանդակությամբ: Հայաստանի  կառավարությունը նախաձեռնել է ՇՄՊԳԱԾ-2 նախապատրաստումը ՇՄՊԳԱԾ-1 (1998թ) իրականացման գնահատման հիման վրա: ՀՀ բնապահպանության նախարարությունը շահագրգիռ նախարարությունների հետ պաշտոնապես քննարկումից հետո վերանայեց  ՇՄՊԳԱԾ-2-ի նախնական տարբերակը: ՀՀ կառավարությունը հաստատել է ՇՄՊԳԱԾ-2 2008թ. օգոստոսի 14-ին:

ՇՄՊԳԱԾ-2 բնապահպանական ռազմավարական գործողությունների նոր սերնդի ծրագիր է: Ծրագիրը անդրադառնում է ինչպես բնապահպանական բնագավառներին` հող, կենսառեսուրսներ, ջուր, ընդերք, վնասակար նյութեր և թափոններ, այնպես էլ միջբնագավառային հարցերին` բնապահպանության էկոնոմիկա, բնապահպանական օրենսդրություն, ինստիտուցիոնալ հարցեր, բնապահպանական մոնիտորինգ, բնապահպանական վերահսկողություն, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, միջազգային համագործակցություն, բնապահպանական կրթություն, իրազեկում, բնապահպանական հետազոտություններ:  Ծրագիրը նաև ուշադրություն է դարձնում միջոլորտային հարցերին, ինչպիսիք են էներգետիկա, արդյունաբերություն, տրանսպորտ, գյուղատնտեսություն և առողջապահություն:  ՇՄՊԳԱԾ-2 բնապահպանական ռազմավարական փաստաթուղթ է, որը հաշվի է առնում բնապահպանական ոլորտում 1998թ-ից տեղի ունեցող զարգացումները և փոփոխությունները և համապատասխան գործունեության միջոցառումների ծրագիրը 2008-2012թթ. համար: ՇՄՊԳԱԾ-2 իրականացման պատասխանատուն է ՀՀ կառավարությունը` մասնավորապես ՀՀ բնապահպանության նախարարությունը` այլ շահագրգիռ նախարարությունների հետ սերտ համագործակցությամբ: Միաժամանակ միջազգային կազմակերպությունների և դոնոր երկրների աջակցությունը դեռևս շատ կարևոր է գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում շոշափելի արդյունքների հասնելու համար:

ՇՄՊԳԱԾ-2 (անգ._1.77MB.pdf )

Սկիզբ


Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրեր

Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիրը մշակված է գիտնականների, մասնագետների, պետական և քաղաքական գործիչների բոլոր նրանց օժանդակությամբ, ովքեր, շահագրգիռ են երկրում աղքատությունը հաղթահարելու հարցում: Ծրագրի մշակման գործընթացը տարբերվում է մինչ այդ մշակվող բոլոր ծրագրերից՝ որպես կարևորագույն բաղադրիչ ընդգրկելով մասնակցային մոտեցումը: Դա է ԱՀՌԾ հաջող իրականացման կարևորագույն երաշխիքներից մեկը:

ԱՀՌԾ մշակման գործընթացի սկիզբը դրվեց 2000 թ. մայիսի 15-ին՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի թիվ 267 որոշումով: Որոշման համաձայն ստեղծվեց Համակարգող խորհուրդ (հետայսու՝ ՀԽ)՝ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի գլխավորությամբ, որի կազմում ընդգրկվեցին սոցիալական և աղքատության հիմնախնդիրների հետ առավել առնչություն ունեցող ճյուղային նախարարությունների, ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների և դոնոր հանրության ներկայացուցիչները: ԱՀՌԾ ՀԽ հիմնական խնդիրը ԱՀՌԾ միջանկյալ փաստաթղթի, իսկ հետագայում՝ նաև վերջնական փաստաթղթի մշակման գործընթացի կազմակերպումն ու համակարգումն էր:

ԱՀՌԾ (հայ_1034KB.pdf)
ԱՀՌԾ (անգ_1121KB.pdf)

Սկիզբ


Գյուղատնտեսության կայուն զարգացման ռազմավարություն

Սույն ռազմավարությունը ամրագրում է գյուղատնտեսության զար□գացմանն ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները։

Հանրապետության տնտեսության ազատականացումը, հողի և գյուղատնտեսական արտադրության մյուս միջոցների, արտադրական և սպասարկող ենթակառուցվածքների, գյուղմթերքներ իրացնող և վերամշակող կազմակերպությունների մասնավորեցումը զգալիորեն սահմանափակել է գյուղատնտեսության ոլորտին պետական անմիջական միջամտությունը: Այդուհանդերձ, հաշվի առնելով ագրարային ոլորտի առանձնահատկությունները և երկրի պարենային անվտանգության խնդիրների լուծման առաջնահերթությունը, կարևորվում է անցումային ժամանակաշրջանում գյուղա□տնտե□սության պետական աջակցությունը։ Այն առավելապես ուղղված է ագրա□րային ոլոր□տում իրավական հիմքի ձևավորմանը, գյուղատնտեսությունում տնտեսավարողների համար գործունեության և ներդրումների բարենպաստ պայմանների ապա□հովմանը, գիտական նվա□ճումների և նոր տեխնոլոգիաների ներդրմանը, ենթակառուցվածքների, սննդամթերքի անվտանգության և մասնագիտական խորհրդատվության համակարգերի զարգացմանը։

Փաստաթղթում նախանշվում է այդ քաղաքականության հիմնական ուղղությունները և դրանց իրականացումն ապահովող միջոցառումները։ Միաժամանակ ռազմավարությամբ սահմանվում են գյուղատնտեսության ոլորտի գերակայությունները և նախընտրելի մասնագիտացումն ու ռացիոնալ տեղաբաշխումը, որոնք պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դոնոր համայնքի և տնտեսվարող սուբյեկտների համար կարող են լինել առավել նպատակամետ գործունեության ուղենիշ:

Սույն ռազմավարությունը համահունչ է ՀՀ կառավարության Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրին և ապահովում է հանրապետությունում ագրարային բարեփոխումների խորացման քաղաքականության շարունակականությունը և միտված է գյուղական աղքատության հաղթահարմանը։

Աղբյուր` ՀՀ գյուղատնտեսության նախարարություն

ԳԿԶՌ (հայ_779KB.pdf)
ԳԿԶՌ (անգ_428KB.pdf)

Սկիզբ

 


ՀՀ տնտեսության զարգացման համատեքստում էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարությունը

Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարության հիմնական խնդիրն է՝ հիմնվելով միջազգային հանրության կողմից որդեգրած հասարակության և, մասնավորապես, էներգետիկայի կայուն զարգացման սկզբունքների վրա, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կայուն տնտեսական զարգացման միտումներով և ամփոփելով էներգետիկայի ոլորտում կուտակված փորձը, ձևակերպել Հայաստանի էներգետիկայի զարգացման ռազմավարական նպատակները և որոշել դրանց հասնելու հիմնական ուղիները:

Հայաստանը պետք է ընթանա կայուն տնտեսական զարգացման ուղով և հասնի միջազգային մակարդակի մրցունակության։ Էներգետիկան (էլեկտրաէներգիայի, ջերմային էներգիայի և բնական գազի մատակարարման ծառայությունը) հույժ կարևոր նշանակություն ունի ինչպես Հայաստանի արդյունաբերության, տրանսպորտի և հանրապետության ընդհանուր սոցիալ-տնտեսական զարգացման համար, այնպես էլ մոտակա ապագայում Աղքատության Հաղթահարման Ռազմավարական Ծրագրի իրականացման համար։ Թանկարժեք և անհուսալի էներգամատակարարումը զգալի վտանգ կարող է ներկայացնել Հայաստանի տնտեսության և բնակչության կենսամակարդակի բարելավման համար։

Սույն ռազմավարությունը մշակվել է հիմքում ունենալով 1992թ. կայացած Միացյալ Ազգերի Կազմակերպության Շրջակա միջավայրի և զարգացման համաժողովի (Ռիոյի համաժողովի կամ Երկիր մոլորակի գագաթաժողովի) ընդունած Օրակարգ 21-ի` Կայուն Զարգացման գործողությունների գլոբալ ծրագիրը, դրանից տաս տարի անց Յոհաննեսբուրգում կայացած գագաթաժողովի` Կայուն Զարգացման ուղղությամբ նախանշած սկզբունքները, դրանցից բխող և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված մի շարք այլ բնապահպանական կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները, Կառավարության կողմից ընդունված Աղքատության Հաղթահարման Ռազմավարական Ծրագրի նպատակային դրույթները, ինչպես նաև "Էներգետիկայի մասին" ՀՀ օրենքում ամրագրված էներգետիկայի բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները:

Աղբյուր`  ՀՀ էներգետիկայի նախարարություն

Ռազմավարություն (հայ_328KB.pdf)
Ռազմավարություն (անգ_418KB.pdf)

Սկիզբ


Հայաստանի Հանրապետության էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագիր

Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ազգային ծրագիրը (ԷՎԷԱԾ) հաստատվել է ՀՀ կառավարության 2007թ. հունվարի 18-ի նիստում: Ծրագրի իրականացման համար մի շարք կառավարական գործակալությունների հանձնարարվեց հինգ ամսվա ընթացքում իրենց կողմից կառավարվող բնագավառներում մշակել համապատասխան միջոցառումների փաթեթներ և  համակարգման նպատակով ներկայացնել ՀՀ էներգետիկայի նախարարությանը:

ԷՎԷԱԾ-ն մշակվել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) տեխնիկական աջակցությամբ, Ալիանս Թու Սեյվ Էներջի (ASE) ընկերության կողմից իրականացվող Քաղաքային էներգաարդյունավետության ցանց ծրագրի (MUNEE) շրջանակներում:

ԷՎԷԱԾ-ի մշակման շրջանակներում գնահատվել է էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի ներուժը Հայաստանի տնտեսության զանազան ճյուղերում և առաջարկվել են մի շարք գործողություններ և միջոցառումներ այդ ներուժի ծախսարդյունավետ օգտագործման համար: Բոլոր խոշոր և էներգատար ձեռնարկություններում իրականացվել է մանրամասն էներգետիկ փորձաքննություն, հավաքագրվել են տվյալներ տնտեսության 35 ճյուղերի էներգիայի վերջնական սպառման վերաբերյալ ըստ վառելիքի տեսակների, ինչի շնորհիվ լրացվել է վերջին 5 տարիների Հայաստանի էներգետիկ հաշվեկշռի կտրվածքով գոյություն ունեցող վիճակագրական բացը: Դա հնարավորություն ընձեռեց բացահայտել միտումներ, կատարել որոշակի կանխատեսումներ, այլ երկրների հետ համեմատություններ և, ամենակարևորը` ըստ տնտեսության զանազան ճյուղերի հաշվարկել էներգախնայողության ներուժն անհատական ձեռնարկությունների մակարդակով:

Աղբյուր` Քաղաքային էներգաարդյունավետության ցանց:

ԷՎԷ ազգային ծրագիր (հայ_945KB.pdf)
ԷՎԷ ազգային ծրագիր (անգ_913KB.pdf)
ԷՎԷ ազգային ծրագիր ակնարկ (անգ_153KB.pdf)

Սկիզբ


Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի գործողությունների ծրագիր

Էներգախնայողության գործողությունների ծրագրի հիմնական նպատակն է օժանդակել Հայաստանի էներգխնայողության քաղաքականության հետագա ձևավորմանը և դրա իրականացման կոնկրետ քայլերի որոշակիացմանը: Էներգետիկայի ոլորտի ազգային քաղաքականության հիմնական նպատակներից մեկը սահմանված է որպես էներգախնայողության բարելավումը և վերականգնվող էներգետիկ աղբյուրների հետագա զարգացումը:

ՀՀ կառավարության 2010թ. նոյեմբերի 4-ի թիվ 43 արձանագրային որոշում (հայ_207KB.pdf)

Սկիզբ

 

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: