Ծրագրերի նախապատրաստման կոմիտեն (ԾՆԿ), որը հանդիսանում է բնապահպանական ներդրումների ֆինանսավորման և նախապատրաստման մեջ նեգրավված շահառուների ցանց, կազմակերպեց և իրականացրեց ՄԶՄ-ի վերաբերյալ միջոցառում: Միջոցառումը նախատեսված էր այն պատվիրակների համար, որոնք 2005թ. նոյեմբերի 16-18 մասնակցում էին Շրջակա միջավայրի գործողությունների պլանի (ՇՄԳՊ) հատուկ խմբի երրորդ հանդիպմանը և Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների ջրամատակարարման և բարելավման ֆինանսավորման վերաբերյալ նախարարական հանդիպմանը:
ԾՆԿ-ն շահագրգիռ կողմերի ցանց է, որը ներառում է ավելի քան 20 բազմակողմանի և երկկողմանի դոնորներ, միջազգային ֆինանսավորող հաստատություններ, տարածաշրջանային կառավարություններ, ՈԿԿ-ներ, ինչպես նաև մասնավոր սեկտորի ներկայացուցիչներ: Որպես "Շրջակա միջավայր Եվրոպայի համար" գործընթացի մի մաս, ԾՆԿ-ի առաջնահերթ նպատակն է բնապահպանական շահույթ բերել Արևելյան Եվրոպայի երկրներին, Կովկասին և Կենտրոնական Ասիային` աջակցելով նրանց բացահայտել, պատրաստել և ֆինանսավորել ներդրումային ծրագրեր բնապահպանության ոլորտում:
Միջոցառումը տեղի ունեցավ 2005թ. նոյեմբերի 18-ին Արմենիա Մարիոթ հյուրանոցում և հյուրընկալեց մոտ քառասուն մասնակից: Ի թիվս տարածաշրջանի մի շարք նախագծերի հովանավորների, հիմնական նախարարությունների և տարբեր ֆինանսական հաստատությունների ներկայացուցիչների, հրավիրված էին նաև ՄԶՄ նախագծերի տեղական մշակողներ, ինչպես նաև մասնավոր կազմակերպությունների ղեկավարներ:
Սեմինարի նպատակն էր ներկայացնել տարածաշրջանում ՄԶՄ ինստիտուցիոնալ և քաղաքական զարգացումները, ինչպես նաև բացահայտել և քննարկել խոչընդոտները և դրանց լուծման հնարավորությունները ՎԶԵԲ-ի և ԵՆԲ-ի կողմից նախանշված տարբեր ֆինանսական մեխանիզմների միջոցով: Մասնավորապես, զեկուցումներ կատարվեցին ՄԶՄ նախագծերի պատրաստման աջակցության հաստատության (CDM PSF), ինչպես նաև Ածխածնային կրեդիտների բազմակողմ հիմնադրամի (MCCF) վերաբերյալ, որը ստեղծվում է ՎԶԵԲ-ի և ԵՆԲ-ի կողմից:
Միջոցառուման սկզբին բացման խոսքով հանդես եկավ ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ, ՄԱԿ-ի ԿՓՇԿ ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, որը ողջունեց մասնակիցներին ու պատվիրակներին և զեկուցում ներկայացրեց Հայաստանում ՄԶՄ զարգացման և ՄԶՄ նախագծերի ներկայիս կարգավիճակի վերաբերյալ:
Այնուհետև զեկույցով հանդես եկավ Ֆրանսուա Կոլինյոնը (Սոֆրեկո), որը լուսաբանեց Կենտրոնական Ասիայի երկրներում առկա իրավիճակը Կիոտոյի արձանագրության առնչությամբ և ներկայացրեց ընդհանուր տեղեկատվություն ԵՄ կողմից ֆինանսավորվող ՏԱՍԻՍ Լոտ 3 ծրագրի վերաբերյալ: Զեկուցողը ամփոփեց բոլոր հինգ երկրներում առկա տնտեսական իրավիճակը և գնահատեց կլիմայի փոփոխության ոլորտում երկրների քաղաքականության առաջընթացը: Զեկուցման ավարտին ներկայացվեցին մի շարք առաջարկներ, որոնց մի մասը ընդունելի է նաև Հայաստանի համար:
Լոտ 2 ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Ալբերտ Զվիրինգը մասնակիցներին զեկուցեց Կովկասում և Մոլդովայում ՄԶՄ զարգացումների վերաբերյալ: Նա վերլուծեց ՄԶՄ առաջընթացին խոչընդոտող գործոնները տարածաշրջանում և քննարկեց դրանց հաղթահարման հնարավորությունները:
ՎԶԵԲ ներկայացուցիչների կողմից արված վերջին երկու զեկուցումները վերաբերում էին ՄԶՄ բնագավառում Բանկի նախաձեռնություններին այն երկրներում, որտեղ Բանկը գործում է: Ածխածնային ֆինանսավորման ոլորտում Բանկի հիմնական դերը կայանում է արտանետումների կրճատմանն ուղղված նախագծերի ֆինանսավորմանը: Այնուամենայնիվ, պահպանելով "հավելյալության" իր սկզբունքը և աջակցելով մասնավոր սեկտորին` մրցակցելու փոխարեն, Բանկը կարող է խաղալ մի շարք լրացուցիչ դերեր:
2003թ հոկտեմբերին ՎԶԵԲ-ը հոլանդական կառավարության հետ համատեղ հիմնեց իր առաջին ածխածնային հինադրամը` Արտանետումների կրճատման համագործակցության Նիդերլանդական հիմնադրամը: Հիմնադրամը Համատեղ իրականացման մեխանիզմի ներքո գործող 13 երկրներից գնում է ածխածնային կրեդիտներ:
ՎԶԵԲ-ը ակնկալում է իր "Ածխածնային կրեդիտների բազմակողմ հիմնադրամի" մեկնարկումը 2006թ.: Հիմնադրամը կգնի ածխածնային կրեդիտներ Եվրամիության արտանետումների առևտրի մեխանիզմի, ինչպես նաև Կիոտոյի արձանագրության Համատեղ իրականացման և Մաքուր զարգացման մեխանիզմի ներքո կատարված ներդրումների հաշվին: Այն նաև ուղղված կլինի խթանելու իր շահառուների միջև ածխածնային կրեդիտների ուղղակի վաճառքը:
ՎԶԵԲ` Ածխածնային ֆինանսավորում
ՎԶԵԲ` Նախագծերի մշակման աջակցության հաստատություն
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |