Կլիմայի փոփոխության և անտառներին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ սեմինարներ ՀՊՄՀ ուսանողների համար 20/4/2011

2011 թ. ապրիլի 20–ին կազմակերպված սեմինարի ընթացքում Խ. Աբովյանի անվան Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանողներին ներկայացվեց անտառների կայուն կառավարման և կլիմայի փոփոխման ազդեցության նկատմամբ անտառների հարմարվողականության, ինչպես նաև Հայաստանում անտառային հրդեհների աճող սպառնալիքի հիմնախնդիրները: Սեմինարը կազմակերպվել էր  “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում:

Մոտ 60 ակտիվ ուսանողներով լեցուն լսարանը լսում էր ՄԱԿ-ի կամավոր, անտառների հարմարվողական կառավարման հարցերով մասնագետ Սիպի Յաակոլային և Ծրագրի առաջադրանքի ղեկավար Արամ Տեր-Զաքարյանին:  Սեմինարի թեմաները տեղի տվեցին հարցերի և քննարկումների ուսանողների և ֆակուլտետի անդամների` ցույց տալով սեմինարի ժամանակին լինելը և ներկայացվող հիմնախնդիրների կարևորությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան տիկին Սվետլանա Հովակիմյանը: Սա արդեն երկրորդ անգամ էր, որ Հայաստանի Կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի տարբեր ծրագրերի կողմից Հայաստանի պետական մանկավարժական համալսարանում կազմակերպվում է սեմինար կլիմայի փոփոխության հիմնախնդիրների վերաբերյալ: Եվ’ ֆակուլտետի, և’ Ծրագրի աշխատակիցները հանգեցին, որ ապագայում նմանատիպ սեմինարներ պետք է կրկին կազմակերպվեն: Ավելին, ՄԱԿ/ԳԵՖ ծրագիրը կաջակցի կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ էկոհամակարգերի խոցելիության թեմային առնչվող չորս գիտական թեզերի պատրաստմանը ՀՊՄՀ-ի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետում:

Համապատասխան նկարներ

  
  
  

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: