Անտառային կենսաբազմազանության և ԿՓ հիմնախնդիրների վերաբերյալ սեմինարներ Սյունիքի մարզի ուսուցիչների և աշակերտների համար:

ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագիրն ուղղված է այն միջոցների ուսումնասիրմանը, որոնք կարող են նպաստել լեռնային անտառների ճկունությանը կլիմայի փոփոխության ներքո , ինչպես նաև բարելավել անտառների  կառավարման փորձը` հաշվի առնելով կլիմայի փոփոխության հետևանքները: Հանրային իրազեկումը և համայնքների ներգրավածությունը կարևոր նախապայմաններից մեկն է պահանջվող նպատակներին հասնելու համար:

 Ծրագրի հանրային իրազեկման գործողություններն ուղղված են հետևյալ թիրախներին` տեղական համայնքներ, զանգվածային լրատվամիջոցներ, կրթական հաստատություններ և տեղական գործարար հանրություն: Տվյալ սեմինարի համար ընտրված թիրախային  խումբն են կազմում  միջնակարգ դպրոցի կենսաբանության և աշխարհագրության ուսուցիչները, ինչպես նաև 13-16 տարեկան աշակերտները:

 Անտառային կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության վերաբերյալ սեմինարների առաջին փուլը կազմակերպվեց 2010թ. մայիսի 13–15-ը Գորիս և Կապանի  միջնակարգ դպրոցների ուսուցիչների և աշակերտների համար:

 Հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված սեմինարների շարքը շարունակվեց նաև  Գորիս, Մեղրի և Կապան քաղաքներում 2011թ. ապրիլի 5-10-ը: Թիրախային դպրոցները մասամբ նույն էին, բայց միևնույն ժամանակ նոր միջնակարֆ դպրոցներ նույնպես մասնակցեցին սեմինարին: Միջոցառումը լուսաբանվեց նաև ”Սոսի՚“ տեղական հեռուստատեսությամբ` երկօրյա թողարկմամբ:

 Սեմինարներին մասնակցեցին 14-16 տարեկան 153 աշակերտներ Վերիշեն գյուղի, Գորիս, Կապան և Մեղրի քաղաքների 6 դպրոցներից: Քննարկման թեմաներն էին` անտառային վնասատուները և դրանց դեմ պայքարի միջոցները, Սյունիքի մարզի հատուկ պահպանվող բնական տարածքները և անտառների կառավարման կանոնները: Դասընթացներն անցկացվեցին ինտերակտիվ մեթոդաբանության օգտագործմամբ` դասընթացը վարողները աշխատում էին աշակերտների հետ` նրանց ներքաշելով քննարկման և նոր գաղափարների ձևավորման մեջ` առաջարկելով մշակել գործողության պլաններ, միջոցառումների առաջնահերթության որոշում և քննարկված անհասկանալի խնդիրների լուծում: Սեմինար-դասախոսությունները կարդացին  Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի տնտեսական աշխարհագրության ամբիոնի վարիչ, աշխարհագրական գիտությունների թեկնածու պարոն Աշոտ Աջամօղլյանը և ՀՀ կրթության և գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի  առաջատար մասնագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու տիկին Անահիտ Գասպարյանը:  Աշակերտներին հանձնարարեցին գրել իրենց հետաքրքրող մի քանի բնապահպանական թեմաներով շարադրություններ և լավագույնները կստանան շնորհակալական պարգևներ:

 Սեմինարի հաջողված լինելը գնահատելու համար դասընթացը վարողները օգտագործել են մասնակիցների գիտելիքների  գնահատում մինչև սեմինարի մեկնարկը և սեմինարներից հետո:  Սեմիանարները հետագայում շարունակելու համար`մասնակիցներից նաև պահանջվեց առաջարկել հետաքրքրող  թեմաների ցանկ:

 Ուսուցիչների համար նախատեսված սեմինարները տեղի ունեցան Կրթության ազգային ինստիտուտի Սյունիքի մասնաճյուղում:  Գորիս, Մեղրի, Կապան, Ագարակ քաղաքների և Վերիշեն, Շվանիձոր, Լեհվազ, Արծվանիկ, Խոտ, Հարթաշեն, Խնձորեսկ, Հալիձոր, Խնածափ, Քարաշեն, Քարահունջ և Որոտան գյուղերի միջնակարգ և ավագ դպրոցների 90 ուսուցիչներ մասնակցեցին սեմինարներին: Գորիսի պետական մանկավարժական համալսարանի և Օրհուս կենտրոնի ներկայացուցիչները նույնպես մասնակցեցին սեմինարներին:

 Երևանից ժամանած մասնագետների կողմից անցկացված դասախոսություններին հաջորդեցին կարծիքներ վերը նշված խնդիրների վերաբերյալ: Մասնակիցները կազմեցին փոքր խմբեր և մշակեցին պաստառներ  և գործողությունների փորձնական ծրագրեր կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ հարմարվողականության խնդիրների վերաբերյալ 6-ից 16 տարեկան աշակերտների կրթական խնդիրների համար:

 Ուսուցիչները ստացան ծրագրի կազմակերպիչների հետ սերտ խորհրդակցության շնորհիվ պատրաստված նյութեր, որոնք ներառում էին հետևյալ թեմաները` անտառների կենսաբազմազանությունը և կլիմայի գլոբալ փոփոխությունը Սյունիքի մարզում, քարտեզներ, որոնք ներկայացնում էին Հայաստանի հատուկ պահպանվող տարածքների ցանցը, տվյալ վայրին բնորոշ (Էնդեմիկ), վտանգված տեսակների ցանկը, ինչպես նաև կլիմայի փոփոխությանն առնչվող թեմատիկ ֆիլմեր:  Յուրաքանչյուր դպրոց նաև ստացավ “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում հրատարակված “ՙՍյունիքի անտառները և կայուն զբոսաշրջություն”  գրքույկի մեկական օրինակ:

 Հատկանշական է նշել, որ երկու թիրախային խմբերն էլ գտան, որ նմանատիպ կարողությունների զարգացման միջոցառումների հնարավորությունը և շարունակականությունը շատ կարևոր է:  Պարզ դարձավ, որ անհրաժեշտություն կա կազմակերպել ավելի շատ գործնական պարապմունքներ և հնարավորություն ընձեռնել բացահայտել անտառի նշանակությունը, որն էլ կօժանդակի տեղական անտառների կենսաբազմազանության և դրան հարակից խնդիրների մասին Սյունիքի համայնքների անդամների հանրային իրազեկմանը:  Էկո ակումբների և ճամբարների կազմակերպումը և դրանց օժանդակումը, ինչպես նաև անտառային մոնիտորինգի մեջ ուսանողների ներգրավումը և տեղեկատվության վերլուծության գործընթացները կարող են հաշվի առնվել ծրագրի կողմից համայնքի ներգրավման հետագա աշխատանքները կազմակերպելիս:

Համապատասխան նկարներ

  
  
  
  

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: