Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների թեմայով սեմինարներ` Սյունիքի մարզի աշակերտների և ուսուցիչների համար (20-21/5/2011)

Ելնելով Շիկահողի պետական արգելոցի տարածքում պարբերական կրկնվող խոտածածկ տարածքների հրկիզման դիտարկումներից` անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների մասին հանրային իրազեկման միջոցառումներ են կազմակերպվել տվյալ տարածքի դպրոցներում: Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների թեմայով դասերը “Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում” ՄԱԶԾ/ԳԷՖ/00051202 ծրագրի շրջանակենրում կլիմայի փոփոխության և անտառների հարմարվողականության մասին  Սյունիքի մարզում 2010թ. մայիսին և 2011թթ. ապրիլին  անցկացված սեմինարների շարունակությունն էին:

Կլիմայի փոփոխությամբ պայմանավորված ռիսկերի տեսանկյունից Սյունիքի եզակի անտառային էկոհամակարգերը ճանաչվել են որպես ծայրաստիճան խոցելի: Հրդեհների աճող վտանգը պայմանավորված է նաև կլիմայի փոփոխությամբ : Միևնույն ժամանակ Սյունիքի մարզում նկատվում է անտառային հրդեհների դեպքերի թվի աճ ` ընդգրկելով  անտառային մեծ տարածքներ: Անտառային հրդեհների հիմնական պատճառներից մեկը գյուղատնտեսական թափոնների այրման  և արոտավայրերի հրկիզման գերակայող ավանդույթն է :  Կլիմայի փոփոխության պայմաններում առկա  է հրկիզված դաշտերից դեպի անտառներ կրակի տարածման ռիսկը և այնուհանդերձ ամայի այրված տարածքների առաջացումը:

Գեղանուշ, Շիկահող և Ծավ համայնքներում անցկացրած սեմինարների նպատակն էր տեղեկացնել աշակերտներին, ինչպես նաև նրանց ուսուցիչներին անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների պատճառների, ռիսկերի և հետևանքների մասին: Դասընթացի ժամանակ քննարկվեցին այնպիսի թեմաներ, ինչպիսիք էին Սյունիքի մարզի անտառների կենսաբազմազանությունը, կլիմայի փոփոխության ներքո անտառների խոցելիությունը, ինչպես նաև անտառային հրդեհների կանխումը:  Դասերի ինտերակտիվ բաղադրիչի շրջանակում աշակերտներն արտահայտեցին իրենց կարծիքը մարզում առկա վտանգված տեսակների, ինչպես նաև անտառային հրդեհների պատճառների մասին:

Երեք սեմինարներին  ընդհանուր առմամբ մասնակցեց 102 աշակերտ և 24 ուսւոցիչ Գեղանուշ, Շիկահող և Ծավ համայնքներից, ինչպես նաև դրանց հարևանությամբ գտնվող Ճակատեն, Սրաշեն և Ներքին Հանդ համայնքներից: 

Սեմինարին մասնակցած աշակերտներին առաջարկվեց հետագայում քննարկել այդ թեմաները և հանձնարարվեց գրել շարադրություն անտառային հրդեհների և այլ հարակից բնապահպանական թեմաների շուրջ:

Համապատասխան նկարներ

  
  
  
  

Համապատասխան ֆայլեր

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: