Հանրային իրազեկման բարձրացմանն ուղղված սեմինարներ Սյունիքում՝ "Անտառային կենսաբազմազանություն և կլիմայի փոփոխություն" թեմայով (13-15/05/10)

2010թ. մայիսի 13-ից 15-ը Գորիս և Կապան քաղաքների միջնակարգ դպրոցների ուսուցիչների և աշակերտների համար իրականացվեցին սենիմարներ՝ "Անտառային կենսաբազմազանություն և կլիմայի փոփոխություն" թեմայով։ Սեմինարները կազմակերպվեցին "Կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Հայաստանի լեռնանտառային էկոհամակարգերի հարմարվողականության բարձրացում" ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում:

Սեմինարներին մասնակցեցին Գորիսի, Կապանի և շրջակա համայնքների 26 միջնակարգ դպրոցների 41 ուսուցիչներ: Քննարկվեցին կլիմայի փոփոխության հետևանքների նկատմամբ Սյունիքի անտառային կենսաբազմազանության խոցելիության և հարմարվողականության բարձրացման համապատասխան միջոցառումների, ինչպես նաև մարզում բնության հատուկ պահպանվող տարածքների ցանցի ընդլայնման թեմաները։

Սեմինարները անցան ուսուցիչների ակտիվ մասնակցությամբ: Նրանք քննարկեցին թեմաների շուրջ տրամադրված նոր տեղեկությունները, և աշակերտների տարբեր տարիքային խմբերի համար կազմեցին հարմարվողականության բարձրացման գործողությունների համառոտ փորձնական պլան։

Աշակերտների համար նույն թեմայի շուրջ կազմակերպված սեմինարներին մասնակցեցին Գորիսի և Կապանի երկու դպրոցներից 57 աշակերտներ։ Երեխաները ներկայացրեցին իրենց գիտելիքները անտառի մասին, քննարկեցին անտառային կենսաբազմազանության և կլիմայի փոփոխության մասին ստացված նյութերը: Բացի դա, նրանք մշակեցին այն թեմաների և հարցերի ցանկը, որոնց վերաբերյալ կցանկանային ստանալ նոր գիտելիքներ։ Աշակերներին հանձնարարվեց գրել ռեֆերատներ հետաքրքրող հարցերի շուրջ։ Lավագույն աշխատանքները հետագայում կընտրվեն և կպարգևատրվեն:

Սեմինարների երկու խումբ մասնակիցներն էլ կարևորեցին նման դասընթացների իրականացումը և շարունակականությունը։ Սեմինարների արդյունքների, ինչպես նաև աշակերտների և ուսուցիչների կողմից ստացված առաջարկությունների հիման վրա կմշակվի հետագա դասընթացների ծրագիրը։ Դրանք հիմք են կծառայեն նաև Սյունիքի համայնքների անդամների` տեղական անտառների կենսաբազմազանության և հարակից խնդիրների վերաբերյալ իրազեկման բարձրացման հետագա իրադարձությունների համար, օրինակ` համապատասխան պրակտիկա և անտառների ավելի մանրամասն ուսումնասիրություն:

Համապատասխան նկարներ

  
  
  
  

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: