






































2009թ. ապրիլի 15-ին "Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում" ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում կազմակերպվեց սեմինար, որը նվիրված էր կլիմայի փոփոխության հիմնախնդիրներին: Սեմինարի նպատակն էր ներկայացնել կլիմայի փոփոխության հիմնախնդիրները Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի ուսանողների համար: Սեմինարին մասնակցեցին ավելի քան 60 ուսանող և 10 դասախոս: Բացման խոսքով հանդես եկավ և սեմինարի նպատակները ներկայացրեց Կենսաբանության, քիմիայի և աշխարհագրության ֆակուլտետի դեկան Սվետլանա Հովակիմյանը: Սեմինարին ներկայացվեցին նաև հետևյալ թեմաները` "Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան և Կիոտոյի արձանագրությունը. իրականացումը Հայաստանում", "Կլիմայի գլոբալ փոփոխությունը և դրա հետևանքները Հայաստանում", "Կլիմայի փոփոխության հիմնախնդիրները էկոկրթության ուսումնական ծրագրերում" և "Կլիմայի փոփոխության կանխատեսումները Շիրակի մարզում":




























Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |

