Սեմինարը կազմակերպվել էր 2007թ. նոյեմբերի 14-ին ՄԱԶԾ/ԳԷՖ-ի "ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում" ծրագրի շրջանակներում: Սեմինարին մասնակցում էին ծրագրի ղեկավար կոմիտեի համար համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների կողմից առաջարկված թեկնածուներ, ՀՀ բնապահպանության նախարարության և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ, ծրագրում ներգրավված փորձագետներ:
Միջոցառման նպատակն էր ներկայացնել ծրագրի հիմնական նպատակները և աշխատանքային պլանը, նկարագրել Երկրորդ ազգային զեկույցի կառուցվածքը, ինչպես նաև ծրագրի թիմի կողմից նախաձեռնված գործողությունների կարգավիճակը: Այնուհետև իրենց ելույթներով հանդես եկան աշխատանքային խմբերի ղեկավարները, որոնցից յուրաքանչյուրը ներկայացրեց իր աշխատանքային խմբի նպատակը, առաջադրված խնդիրները, աշխատանքների առաջընթացը: Միջոցառման վերջում մասնակիցներին ներկայացվեց կլիմայի փոփոխության տեղեկատվական կենտրոնի նոր ինտերնետային կայքը:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |