Շիրակի մարզի տնտեսության վրա ԿՓ ազդեցությունը (04/10/2008)

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի նախաձեռնած` Շիրակի մարզում Կլիմայի փոփոխության ազդեցության գնահատումը կատարել է “Գեոֆոն” ՀԿ, որն իր արդյունքները ներկայացրել է 2008թ. հոկտեմբերի 4-ին Գյումրի քաղաքի “Ասպարեզ” ակումբում կայացած “ՀՀ Շիրակի մարզի տնտեսության վրա կլիմայի փոփոխության ազդեցության գնահատումը” սեմիանրին:

Սեմինարին ներակայացված զեկույցի նպատակն է ուսումնասիրել և վերլուծել Շիրակի մարզի տնտեսության վրա կլիմայի փոփոխության ազդեցությունը, գնահատել կլիմայի փոփոխության վերաբերյալ բնակչության կարծիքը, իրազեկել բնակչությանը և առաջարկել ադապտացիոն միջոցառումներ` կլիմայի փոփոխության հետևանքով տնտեսության վրա բացասական ազդեցությունների մեղման համար:

Աշխատանքի շրջանակներում կատարվել է վերլուծություն Շիրակի մարզի Ամասիայի, Աշոցքի, Արթիկի, Ախուրյանի և Անիի տարածաշրջանների, յուրաքանչյուր տարածաշրջանում՝ 20 բնակչի և 5 փորձագետների հարցման արդյունքներով` ջրային ռեսուրսների, տնտեսության տաբեր ոլորտների վրա 2001-2007թթ. կլիմայական տատանումների և էքստրեմումների ազդեցության վերաբերյալ։

Ըստ ուսումնասիրության արդյունքների` Շիրակի մարզում ադապտացիոն միջոցառումների հնարավոր ուղղություններից են.

• Ամբողջ Շիրակի մարզի տարածքով կլիմայական երևույթների կանխատեսման և վաղ զգուշացման և ահազանգման համակարգի ստեղծում,

• Ներկայումս գոյություն ունեցող ավելի քան 10 հակակարկտային համակարգերի ընդլայնում և կարկուտի անցման գոտիների ուսումնասիրության շարունակում,

• Ֆերմերային տնտեսությունների և ընդհանրապես Շիրակի մարզի գյուղատնտեսության որակական փոփոխություն՝ հարմարված կլիմայական հնարավոր փոփոխություններին:

Վերլուծական զեկույցի սեղմագիրը տեսեք այստեղ (շուտով):

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: