Հայաստանի ԿՓ երկրորդ ազգային հաղորդագրության ներկայացում

ՀՀ բնապահպանության նախարարությունը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը "Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի (հաղորդագրության) պատրաստման համար նպաստավոր պայմանների ստեղծում" ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրի շրջանակներում 2010թ. փետրվարի 5-ին կազմակերպեցին Հայաստանի Կլիմայի փոփոխության երկրորդ ազգային հաղորդագրության ներկայացումն ու քննարկումը: Միջոցառմանը մասնակցում էին 100-ից ավել շահագրգիռ կողմեր` պետական, կրթական, ինչպես նաև միջազգային և հասարակական կազմակերպություններ և ազգային փորձագետներ: Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան ՀՀ բնապահապանության նախարար Արամ Հարությունյանը, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը:

Մասնակիցները ողջունեցին հաղորդագրությունը որպես կլիմայի փոփոխության կանխատեսումների, ազդեցությունների, մեղմման և հարմարվողականության միջոցառումների գնահատման կարևոր փորձ: Սակայն նրանք շեշտեցին նաև նախագծում որոշ ճշգրտումների և լրամշակումների անհրաժեշտությունը: Արդյունքում որոշվեց, որ մինչև ս/թ փետրվարի 20-ը մասնակիցները գրավոր կերպով կարող են ներկայացնել իրենց առաջարկությունները և դիտողություները` Կլիմայի փոփոխության երկրորդ ազգային հաղորդագրության լրամշակման համար: Համաձայն այդ առաջարկությունների հաղորդագրությունը կլրամշակվի, կամփոփվի և կներկայացվի Կլիմայի փոփոխության կողմերի կոնֆերանսին:

Հաղորդագրության ներկայացման մասին տեղեկատվություն կարող եք գտնել նաև http://www.undp.am/?page=LatestNews&id=566  կայքում:

Եղանակը Երևանում

Ռադիոակտիվություն 16
Խոնավություն 89%
Բարոմետր 669
Գեոմագնետիզմ
Ցերեկ +4
Գիշեր -7
 

 

MNP

ՀՀ բնապահպանության նախարարություն

 


 

UNFCCC

Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա  

 


Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակայիn կոնվենցիա

Կոնվենցիան սահմանում է միջկառավարական գործողությունների շրջանակները` կլիմայի փոփոխության մարտահրավերներին արձագանքելու նպատակով:

 

GEF

Գլոբալ էկոլոգիական ֆոնդ

 


 

UNDP

ՄԱԿ-ի զարգացման ծրագիր 

 


 
Կառավարական շենք N3
Սենյակ N533
Հանրապետության Հրապարակ
Երևան, Հայաստան 0010
Հեռ` +374 (10) 583920, 583932
Ֆաքս` +374 (10) 583933
Էլ-փոստ: infocenter@nature.am, climate@nature.am
Ministry of nature Protection of Armenia UNEP GEF UNDP
Սույն կայքը ստեղծվել է 1996թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ “Հայաստան. կլիմայի փոփոխության ուսումնասիրությունը երկրում” ծրագրի շրջանակներում: Կայքը արդիականացվել և վերաձևավորվել է 2007թ.` Հայաստանում ՄԱԿ ԿՓՇԿ-ի 6-րդ Հոդվածի դրույթների իրագործման համար ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի կողմից տրամադրված ֆինանսական աջակցության շրջանակներում և հետագայում 2010թ.` ՄԱԶԾ/ԳԷՖ ծրագրերի շրջանակներում: