ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը կազմակերպել է “Մարմարիկի գետաավազանի ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցության համալիր գնահատում” թեմայով սեմինար, որը կայացել է 2009թ. մարտի 13-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կոնֆերանսների դահլիճում: Սեմինարի ընթացքում քննարկել ԿՓ վերաբերյալ Հայաստանի երկրորդ ազգային զեկույցի պատրաստման ծրագրի ենթապայմանագրի շրջանակներում “Գեոինֆո” ՍՊԸ կողմից իրականացրած` Մարմարիկի գետավազանի ջրային ռեսուրսների վրա կլիմայի փոփոխության ազդեցության համալիր գնահատման արդյունքները և գետավազանային պլանավորման գործընթացում կլիմայի փոփոխության գործոնի գնահատման կարևորությունը:
Սեմինարի արդյունքում որոշվեց, որ ի լրումն բազմամյա տվյալների վրա հիմնված ջրային հաշվեկշիռների` պետք է կազմել նաև ջրային հաշվեկշիռներ` հիմնվելով վերջին տարիների տվյալների վրա, ջրային հաշվեկշիռները պետք է ներառեն ԿՓ խնդիրները ջրային ռեսուրսների պլամանորման մեջ, հատկապես երբ տրվում են ջրօգտագործման երկարաժամկետ թույլտվություններ: Մասնակիցները շեշտեցին, որ առավել ուշադրություն պետք է դարձվի տվյալների հուսալիության, սելավների կանխատեսման և մոնիտորինգի, լանդշաֆտների սահմանների փոփոխության մոնիտորինգի և հաշվառման, ստորգետնյա ջրերի մոնիտորինգի հարցերին: Որոշվեց նաև, որ ֆոնային մոնիտորինգը պետք է իրականացվի հատուկ չափանիշներով ընտրված դիտակետերում, այդ թվում հաշվի առնելով գործող դիտակետերի, տվյալները լինեն մատչելի գիտաշխատողների, վերլուծություն իրականացնողների, ուսանողների համար, ինչպես նաև շեշցտվեց ջրօգտագործողների խոցելի շերտերի իրազեկությունը ապահովելու անհրաժեշտությունը:
Եղանակը Երևանում
| Ռադիոակտիվություն | 16 |
| Խոնավություն | 89% |
| Բարոմետր | 669 |
| Գեոմագնետիզմ | |
| Ցերեկ | +4 |
| Գիշեր | -7 |